Այրին Մարի Դան (անգլ.՝ Irene Marie Dunne, դեկտեմբերի 20, 1898(1898-12-20)[1][2][3][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[2][3][5][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, հինգ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Սիմարրոն» (1931), «Theodora Goes Wild» (1936), «Դառը ճշմարտություն» (1937), «Սիրավեպ» (1939) և «Ես հիշում եմ մայրիկին» (1948) ֆիլմերում նկարահանվելու համար։

Այրին Դան
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 20, 1898(1898-12-20)[1][2][3][…]
Ծննդավայր՝Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[2][3][5][…] (91 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, երգչուհի, պատվիրակներ և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0002050
irenedunneguild.org

Կենսագրություն խմբագրել

Հայրին Դաննը ծնվել է 1898 թվականի դեկտեմբերի 20-ին ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում[6]՝ նավատեր Ջոզեֆ Դաննի և դաշնակահարուհի Ադելաիդա Հենրիի ընտանիքում։ Նրա դեբյուտը բեմի վրա տեղի է ունեցել, երբ աղջիկն ընդամենը հինգ տարեկան էր․ նա մասնակցել է Շեքսպիրի պիեսի հիման վրա բեմադրված «Ամառային գիշերվա քունը» ներկայացմանը։ 1910 թվականին՝ հոր մահից հետո, նա և մայրը տեղափոխվել են Ինդիանա նահանգի Մեդիսո քաղաք և բնակություն հաստատել տատիկի և պապիկի տանը։ Տասներեք տարեկանում նա սկսել է վոկալի և դաշնամուրի դասերի մասնակցել, երգել եկեղեցու երգչախմբում (հոր մահից հետո նրա ընտանիքը միջոցների պակաս ուներ, այդ պատճառով Հայրին Դաննը ստիպված էր վաղ տարիքից աշխատել)։

Գործունեության սկիզբ խմբագրել

1916 թվականին ավարտել է դպրոցը, հաջորդ տարի ուսանել Ինդիանապոլսի կոնսերվատորիայում, այնուհետև ընդունվել Չիկագոյի երաժշտական քոլեջ։ Դաննը երազել է երգել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բեմում, սակայն ձախողել է ունկնդրումը և կարիերան սկսել մյուզիքլներին մասնակցելով։ 1923 թվականին Բրոդվեյում տեղի է ունեցել դերասանուհու դեբյուտը։ Հանդիսատեսը նրան ընդունել է, և Հայրին Դաննի կարիերան սկսել է զարգանալ ավելի արագ տեմպերով։ 1928 թվականի հուլիսի 16-ին դերասանուհին ամուսնացել է ատամնաբույժ Ֆրենսիս Գրիֆինի հետ։ Նրանց ամուսնությունը ամուր էր, և ամուսինները միասին ապրել են մինչև Գրիֆինի մահը՝ 1965 թվականը։

Հոլիվուդ խմբագրել

1929 թվականին Հայրին Դաննը խաղացել է Մագնոլիայի դերը «Լողացող թատրոն» բեմադրությունում։ «RKO»-ի ղեկավարությունը պայմանագիր է կնքել նրա հետ, և շուտով նա դարձել է այդ կինոընկերության առաջատար դրամատիկ դերասանուհիներից մեկը։ 1931 թվականին «Սիմարրոն» կինոնկարում խաղացած դերի համար նա ստացել է «Օսկար» մրցանակի առաջին անվանակարգ։

 
Շառլ Բուայեի հետ «Սիրավեպ» ֆիլմում (1939)

Այդ ժամանակաշրջանում դերասանուհու նշանավոր ֆիլմերն էին՝ «Էնն Վիկկերս» (1933), «Չկա այլ կին» (1933), «Անմեղության տարիք» (1934), որը նկարահանվել է Էդիթ Ուորթոնի վեպի հիման վրա և 1921 թվականին արժանացել Պուլիտցերյան մրցանակի։

Երգելու տաղանդը դերասանուհուն օգնել է «Քաղցր Ադելինա» (1935) և «Լողացող թատրոն» (1936) երաժշտական ֆիլմերում, որոնց շնորհիվ նա սկսել է իր կարիերան կինոյում։ 1937 թվականին Հայրին Դաննը նկարահանվել է Քերի Գրանտի հետ իր ամենահայտնի ֆիլմերից մեկում՝ «Դառը ճշմարտություն» ռոմանտիկ կատակերգությունում[7], որը նրան տվել է կատակերգական դերասանուհու նոր տիտղոսը։ Այդ դերի համար նա կրկին առաջադրվել է «Օսկարի»։ Հետագայում դերասանուհին ևս երկու անգամ նկարահանվել է Գրանտի հետ՝ «Իմ սիրելի կինը» (1940)[8] և «Սերենադան պենիի համար» (1941) ֆիլմերում։

1940-ական թվականների սկզբին դերասանուհին վերադարձել է դրամատիկ դերերին։ Նրա դերասանական տաղանդը ավելի փայլուն էր «Աննան և Սիամի թագավորը» (1946)[9] և «Կյանքը հոր հետ» (1947)[10] կինոնկարներում։ Այդ ժամանակ Հայրին Դաննը մոտ 50 տարեկան էր, սակայն դերասանուհուն հաջողվել է պահպանել իր գեղեցկությունն ու հարթ դիմագծերը. դիմահարդարները ստիպված էին կնճիռներ նկարել «Ես հիշում եմ մայրիկին» (1948)[11] և «Արտույտների ցեխի մեջ» (1950) ֆիլմերի նկարահանումների ժամանակ, որտեղ դերասանուհին խաղացել է «տարիքավոր կնոջ դերեր»։ 1952 թվականին, նկարահանվելով «Դա աճում է ծառերի վրա» ֆիլմում, դերասանուհին հեռացել է կինոյից, բայց ևս մի քանի տարի շարունակել է երևալ հեռուստատեսությունում։

1960-ական թվականների սկզբին դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում[12]։

Վերջին տարիներ խմբագրել

Հայրին Դաննը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ և ունեցել պահպանողական քաղաքական հայացքներ, ինչի շնորհիվ 1957 թվականին նախագահ Մեյմի Էյզենհաուերը նրան ընդգրկել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 12-րդ նստաշրջանում՝ ԱՄՆ պատվիրակության կազմում։ Հայրին Դաննը հասարակական գործունեություն է ծավալել մինչև մահ։ 1976 թվականին նա 10000 դոլար է նվիրաբերել Մեդիսոնի քաղաքային շատրվանի վերկառուցման համար։ Դերասանուհին մահացել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Լոս Անջելեսում՝ սրտի կաթվածից[13][14]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակի անվանում Դեր
1930 Leathernecking Դելֆինա Ուիզերսփուն
1931 «Սիմարրոն» Cimarron Սաբրա Քրավաթ
1931 «Գողացված զարդեր» The Stolen Jools կամեո
1931 «Բակալավրի բնակարան» Bachelor Apartment Հելեն Էնդրյուս
1931 «Մեծ սիրահար» The Great Lover Դիանա Փեյջ
1931 «Ամուսնությունը մխիթարություն է» Consolation Marriage Մերի Բրաուն Պորտեր
1932 «Վեց միլիոն սիմֆոնիա» Symphony of Six Million Ջեսիկա
1932 «Կանգառ» Back Street Ռեյ Սմիթ
1932 «Տասներեք կին» Thirteen Women Լաուրա Սթենհոուփ
1933 «Ոչ մի այլ կին» No Other Woman Աննա Ստենլի
1933 «Մադամ Բլանշի գաղտնիքը» The Secret of Madame Blanche Սալի Սանդերս
1933 «Արծաթե լարը» The Silver Cord Կրիստինա Ֆելփս
1933 «Էնն Վիկերս» Ann Vickers Էնն Վիկերս
1933 «Միայն երեկ»
1933 «Եթե միայն ես ազատ լինեի» If I Were Free Սառա Քեյզնով
1934 «Այս տղամարդը իմն է» This Man Is Mine Թոնի Դանլապ
1934 Stingaree Հիլդա Բուֆերի
1934 «Անմեղության տարիքը» The Age of Innocence Գրաֆին Էլեն Օլենսկա
1934 «Քաղցր Ադելինա» Sweet Adeline Ադելինա Շմիդտ
1935 «Ռոբերտ» Roberta Ստեֆանի
1935 «Շքեղ մոլուցքը» Magnificent Obsession Հելեն Հադսոն
1936 «Լողացող թատրոն» Show Boat Մագնոլիա Հոուքս
1936 «Թեոդորան խելագարվում է» Theodora Goes Wild Թեոդորա Լինն
1937 «Բարձր, լայնալանջ և գեղեցիկ» High, Wide, and Handsome Սալլի Ուոթերսոն
1937 «Սարսափելի ճշմարտությունը» The Awful Truth Լյուսի Ուորրին
1938 «Լինելու ուրախությունը» Joy of Living Մեգի Գարեթ
1939 «Սիրավեպ» Love Affair Թերի Մակքեյ
1939 «Երջանկության հրավեր» Invitation to Happiness Էլեոնորա Ուեյն
1939 «Երբ կգա վաղը» When Tomorrow Comes Միսս Հելեն Լոուրենս
1940 «Իմ սիրելի կինը» My Favorite Wife Էլեն Արտեն
1941 «Էժան սերենադա» Penny Serenade Ջուլի Գարդիներ Ադամս
1941 «Անավարտ գործ» Unfinished Business Նենսի Էնդրյուս
1942 Lady in a Jam Ջեյն Պալմեր
1943 «Ջո անունով մի տղա» Դորինդա Դարստոն
1944 «Դուվրի սպիտակ ժայռերը» The White Cliffs of Dover Սյուզան Դանն Էշվուդ
1944 «Կրկին միասին» Together Again Աննա Քրենդել
1945 «Ավելի քան 21» Over 21 Պոլա Վարդոն
1946 «Աննան և Սիամի թագավորը» Anna and the King of Siam Աննա Օուենս
1947 «Կյանքը հոր հետ» Life With Father Վինի Դեյ
1948 «Ես հիշում եմ մայրիկին» I Remember Mama Մարտա Հանսոն
1950 «Արտույտների ցեխի մեջ» The Mudlark թագուհի Վիկտորիա
1950 «Մի կարոտեք» Never a Dull Moment Քեյ Քինգսլի
1952 «Այն աճում է ծառերի վրա» It Grows on Trees Պոլլի Բաքստեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119085674 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. Bochenek (2015).
  7. «The Awful Truth». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  8. «My Favorite Wife». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  9. «Anna and the King of Siam». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  10. «Life with Father». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  11. «I Remember Mama». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  12. «Stars Shine in Gala Fashion Revue for March of the Dimes». The News and Observer. 1953 թ․ փետրվարի 2. էջ 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին – via Newspapers.com. «Basil O'Connor, president of the Foundatioin, opened the show. Irene Dunne introduced the 1953 March of Dimes Poster Children...»
  13. «Irene Dunne, Leading Star of '30s and '40s, Dies at 88». Los Angeles Times. 1990 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  14. Ellenberger, Allan R. (2001). «Cavalry». Celebrities in Los Angeles Cemeteries: A Directory. էջ 18. ISBN 978-0786409839. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.