Բարիումի սուլֆատ

քիմիական միացություն

Բարիումի սուլֆատ, BaSO4, ծծմբական թթվի բարիումական աղը։ Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 4500 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 1580 °C։ Ջրում և նոսր թթուներում գործնականորեն չի լուծվում (1 լ ջրում լուծվում է 2 մգ, 18 °C-ում)։ Լուծվում է ծծմբական թթվի խիտ լուծույթներում (կոմպլեքսային միացության առաջացում)։ Բնության մեջ հանդիպում է բարիտ միներալի ձևով։ Բարիումի սուլֆատը օգտագործվում է թղթի, ռետինի, խեցեղենի արտադրություններում որպես լցանյութ, նավթահորերի հորատման համար օգտագործվող խառնուրդներում՝ ծանրացուցիչ։ Բարիումի սուլֆատը լավ կլանում է ռենտգենյան ճառագայթները և օգտագործվում ստամոքս-աղիքային հիվանդությունների ռենտգենահետազոտման համար։ Մտնում է բարիտային ցեմենտի և լիտոպոնի բաղադրության մեջ։

Բարիումի սուլֆատ
Barium sulfate.svg
Քիմիական բանաձևBaO₄S
Մոլային զանգված3,9E-25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն4,5 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան2876 ± 1 °F[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան2912 ± 1 °F[2]
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար7727-43-7
PubChem24414
EINECS համար231-784-4
SMILES[O-]S(=O)(=O)[O-].[Ba+2]
ЕС231-784-4
RTECSCR0600000
ChEBI22823
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։