Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ)

Հայկական եկեղեցի Հադրութ քաղաքում

Սուրբ Հարություն եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի շրջկենտրոն Հադրութ քաղաքի հարավ-արևմտյան հատվածում[1]։

Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ)


ՏեղադրությունԱրցախ Արցախ Հադրութի շրջան, Հադրութ
ԱշխարհԱրցախ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ակտիվ է2020 թ. հոկտեմբերից այլև չի գործում
Ժառանգության կարգավիճակումՏեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1621
Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ) (Մեծ Հայք)##
Սուրբ Հարություն եկեղեցի (Հադրութ) (Մեծ Հայք)
39°31′11″ հս․ լ. 47°01′34″ ավ. ե.Հանրապետություն_ HGЯO

Պատմություն խմբագրել

Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութ քաղաքի հին տներով շրջապատված թաղամասում[1]։

1887 թվականին Հադրութ գյուղի երկդասյա վարժարանի տեսուչ Ի․ Դավիդբեկովը նշում է, որ բուն «Հադրութ գյուղում կա երկու եկեղեցի՝ մեկը գյուղի ստորին մասում, ․․․ և մյուսը` գյուղի կենտրոնում բավականին գեղեցիկ տեսք ունեցող եկեղեցին»[1][2]։

Ըստ Մակար Բարխուդարյանի` եկեղեցին կառուցվել է 1621 թվականին[3]։ Եկեղեցին վերանորոգվել է 1819 թվականին, որի ժամանակ էլ տեղադրվել է գմբեթը[4]։ Վերանորոգումը իրականացվել է 2007 թվականին արմատներով ազոխեցի ռուսաստանաբնակ բարերար Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական օժանդակությամբ[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին միանավ բազիլիկ է, կառուցված անմշակ քարից, ունի 18,35 մետր երկարություն, 9,4 մետր լայնություն։ Գլանաձև թաղը հենվում է երեք զույգ պատկից սյուներից բարձրացող կամարների վրա։ Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ՝ երկու կողային նեղ ավանդատներով։ Ուղղանկյուն դահլիճի մեջտեղում՝ շրջանաձև երդիկի վրա, բարձրանում է զանգակատունը` սրբատաշ քարից կառուցված վեց սյուներով և բրգաձև վեղարով ռոտոնդան։ Ունի երկու փոքր, երեք մեծ լուսամուտ։ Մուտքը բացվում է արևմուտքից, այն կամարակապ է, գեղեցիկ զարդանախշերով։ Տանիքն ամբողջությամբ ծածկված է հարթ և կիսագլանաձև սալերով։ Եկեղեցու բակում կան մեկ տասնյակից ավելի տարբեր ժամանակաշրջանների տապանաքարեր[1]։

հետագա ճակատագիրը խմբագրել

Պատերազմից առաջ եկեղեցին գտնվում էր գերազանց վիճակում, գործող եկեղեցի էր, պատերազմի ժամանակ չի տուժել, 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո սոցցանցերում ադրբեջանցիների տեղադրած նյութերում երևում են եկեղեցու պատերի վրա ներկով արված գրառումները, ինչպես նաև տապալված են բակի տապանաքարերից մի քանիսը[1]։ Եկեղեցու զանգակատան գմբեթից հանված է խաչը;

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի
  2. Давидбеков И. Село Гадрут Елисаветпольской губернии Джебраильского уезда // Сборник материалов для описания местностей и племён Кавказа. Вып. 6. — Тифлис, 1888. — С. 153—192.
  3. «Արցախ», Մակար Բարխուդարյան, 1895, Բաքու, էջ 69․
  4. «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները», Մկրտչյան Շ․, 1987, Երևան, էջ 3․