Տյաք, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Մտնում էր Հադրութ քաղաքային համայնքի մեջ։

Գյուղ
Տյաք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ՀամայնքՄարտունու շրջան
Այլ անվանումներԴաղդյոշու
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն71 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Տյաք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տյաք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, Հադրութ քաղաքից 1,5կմ դեպի հարավ արևմուտք, նախկին Դիզակ գավառում։

Վերահիշյալ բնակավայրը տարբեր աղբյուրներում և գրականության մեջ ներկայացված է նաև Տագ, Տայք, Թանկ, Տանկ, Դաք անուններով։

Պատմություն

խմբագրել

Բնակավայրի ստեղծման ստույգ դարաշրջանը անհայտ է։ Հադրութի Շախկախի եկեղեցու թվակիր (1673 թ․) արձանագրության մեջ հիշատակվում է «յերկիրն Դիզակոյ ի գիւյս Դաք»[2]։

Ռուս պարսկական 1826-28 թվականների պատերազմից հետո Ղարդաղից մի քանի ընտանիքներ նույնպես տեղափոխվել են գյուղ։

19-րդ դարի վերջերին գյուղում կար 35 ծուխ, 310 բնակիչ։ Նույն ժամանակաշրջանում Տյաքում կառուցվել է Սբ․ Մեսրոպ եկեղեցին[2]։

Տյաքի հայությունը 1917-20 թվականներին մեծ նվիրվածությամբ պայքարել է Արցախի ազատության ու անկախության համար։ 1930 թվականին երկրամասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Եփրեմ Բաղդասարյանի գլխավորությամբ կոլտնտեսութուն է կազմակերպվել։ 1970-ական թվականներին այն միացվել է Հադրութի խորհտնտեսությանը[2]։

1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո գյուղում ստեղծվեցին սեփական տնտեսություններ։

Երկրորդ համաշխարհայինից պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները ամեն կերպ փորձում էին հայաթափել Արցախը և հայկական բնակավայրերը լցնել ադրբեջանացի վերաբնակներով։ Այդ ծրագրի շրջանակներում մի քանի ընտանիքներ էլ հայտնվեցին Տյաքում։ Անգամ նրանց համար տարրական դպրոց բացվեց[2]։

1967-1968թվականներին ազգամիջյան մի քանի ընդհարումներից հետո անկոչ վերաբնակները հեռացան հինավուրց հայկական գյուղից։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 85 մարդ, զոհվել է 40-ը։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվել[2]։

Գյուղը Արցախյան ազատամարտին

խմբագրել

Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին գյուղից 13 հոգի Առաջին պաշտպանական շրջանի զորամիավորումների կազմում մասնակցել է ռազմական գործողություններին։ 2 ազատամարտիկներ զոհվել են։ ԱՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի հետմահու արժանացել են Վալերի Ղահրամանյանը, Ռազմի Դադամյանը։ Զոհվածների հիշատակին Տյաքում հուշարձան է կառուցվել[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Տյաք գյուղում ապրում է 70 մարդ, կա 32 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 65 62 62

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Տյաք գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են պատմամշակութային նշանակության հուշարձաններ՝ Սբ. Մեսրոպ եկեղեցին (19-րդ դար), միջնադարյան գյուղատեղիի և գերեզմանոցի մնացորդները, Ցորաբերդը (3-17-րդ դարեր), Սուրբ Հակոբ, Ընջուկախաչ սրբավայրերը։ Գյուղից հարավ-արևելք՝ Վնեսասարի լանջին, կան խաչքարեր (XI – XIII դդ․)։

Գյուղի տարածքում եղել է նաև միջնադարյան եկեղեցի, որը խորհրդային տարիներին քանդվել, և քարը` որպես շինանյութ, օգտագործվել է կոլտնտեսության գոմը կառուցելու համար։

Գյուղի հանդամասերն են՝ Սուրդուր, Թորոսի արտ, Ակվաց արտ, Փոս արտ, Նվազարտ, Թեղուն արտ, Ղանդուն արտ, Ուկուփաց խամ, Ջուվադանց արտ, Մեծ ծոր[2]։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

1870 թվականին Տյաքում բացվել է նախակրթարան։ 1874-1875 ուսումնական տարում գյուղում գործում էր եկեղեցական ծխական դպրոց, որտեղ սովորում էր 25 աշակերտ, դասավանդում 1 ուսուցիչ։ 1885 թվականին դպրոցը փակվել և վերաբացվել էր 1888 թվականին սեպտեմբերին։ Այն կոչվում էր Սուրբ Սահակյան դպրոց։ 1896 թվականին հայկական դպրոցների հետ փակվում է նաև Տյաքի կրթական հաստատությունը։ 1906-1907 ուսումնական տարում այն վերաբացվել և գործել է մինչև խորհրդային իշխանության հաստատումը[2]։

Խորհրդային տարիներին գյուղում գործել է տարրական դպրոց։ Այնտեղ սովորել է մինչև 20 աշակերտ։ Վերջին տարիներին աշակերտների թվաքանակի նվազման պատճառով դպրոցը փակվել է։ Դպրոցահասակ մի քանի աշակերտներ հաճախում էին Հադրութի դպրոցը։

Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Սիրանույշ Գրիգորյանը,Արևհատ Օհանջանյանը, Ժենյա Դադամյանը, Սիրան Ղահրամանյանը[2]։

Գյուղում գործում էր մշակույթի տուն[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 163–165.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 102.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 23