Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

(Վերահղված է ՀԱՊԿից)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ), երբեմն՝ «Տաշքենդի պակտ»[1][2][3], «Տաշքենդի համաձայնագիր»[1], տարածաշրջանային միջազգային կազմակերպություն[4], որի գործունեության հռչակված նպատակներն են հանդիսանում «խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հավաքական պաշտպանության վրա հիմնված անդամ երկրների անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը»[5]։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն
Emblem of the Collective Security Treaty Organization.svg
ՏեսակՌազմաքաղաքական դաշինք և միջազգային կազմակերպություն
ՀապավումОДКБ, CSTO և OTSC
Հիմնադրվածմայիսի 15, 1992
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսաստան և Sverchkov Lane, Բասմաննի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն
Կայքodkb-csto.org

ՀԱՊԿ-ի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի մայիսի 15-ը, երբ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդները ստորագրեցին հավաքական անվտանգության պայմանագիր[6]։ 1993 թվականին ՀԱՊԿ-ին միացան Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը։ Հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը լքեցին կազմակերպության շարքերը։ 1994 թվականին պայմանագրի ուժի մեջ մտնելու պահին ՀԱՊԿ-ի անդամ էր 9 պետություն, այս պահին՝ 6։ Կազմակերպության բարձրագույն մարմինը հավաքական անվտանգության խորհուրդն է, որը նշանակում է կազմակերպության գլխավոր քարտուղար[7]։

ՀԱՊ 20-ամյակին և ՀԱՊԿ 10-ամյակին նվիրված հայկական հուշադրամը, 2012
ՀԱՊ 25-ամյակին և ՀԱՊԿ 15-ամյակին նվիրված հայկական հուշադրամը, 2017

ՀԱՊԿ անդամներԽմբագրել

Ներկա կազմը

Պետություն Միանալու ամսաթիվը
  Հայաստան մայիսի 15, 1992
  Բելառուս դեկտեմբերի 31, 1993
  Ղազախստան մայիսի 15, 1992
  Ղրղզստան մայիսի 15, 1992
  Ռուսաստան մայիսի 15, 1992
  Տաջիկստան մայիսի 15, 1992

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին մասնակցած պետություններ

Նախկին անդամներ։

  •   Ադրբեջան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2)
  •   Վրաստան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2)
  •   Ուզբեկստան (1993 թ․ սեպտեմբերի 24-ից 1999 թ․ ապրիլի 2, 2006 թ․ օգոստոսի 16-ից 2012 թ․ դեկտեմբերի 19)[10]


2020 թվականի Հոկտեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ, ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների։

2021 թվականի մայիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Հայ-ադրբեջանական սահմանը և ներխուժել ՀՀ տարածք՝ որոշ հատվածներում առաջ գալով 3 կմ[11]։ Իրավիճակի կապակցությամբ Հայաստանը մայիսի 13-ին հայտարարել, իսկ մայիսի 14-ին՝ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ, սակայն վերջինիս անարդյունավետ գործելակերպը քննադատության մեծ ալիքի արժանացավ հայ շրջանակներում՝ կասկածներ և մտահոգություններ հարուցելով Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամության նպատակահարմարության շուրջ[12][13]։

ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպումներԽմբագրել

Ամսաթիվ Հանդիպման վայր
1 մայիսի 15, 1992   Տաշքենդ
2 հուլիսի 6, 1992   Մոսկվա
3 դեկտեմբերի 24, 1993   Աշխաբադ
4 փետրվարի 10, 1994   Ալմա Աթա
5 մայիսի 25, 1995   Մինսկ
6 նոյեմբերի 3, 1995   Մոսկվա
7 մայիսի 17, 1996   Մոսկվա
8 մարտի 28, 1997   Մոսկվա
9 մարտի 5, 1998   Մոսկվա
10 ապրիլի 2, 1999   Մոսկվա
11 հունիսի 29, 2000   Մոսկվա
12 մայիսի 25, 2001   Երևան
13 մայիսի 12, 2002   Մոսկվա
14 ապրիլի 28, 2003   Դուշանբե
15 հունիսի 18, 2004   Աստանա
16 հունիսի 23, 2005   Մոսկվա
17 հունիսի 23, 2006   Մինսկ
18 հոկտեմբերի 6, 2007   Դուշանբե
19 սեպտեմբերի 5, 2008   Մոսկվա
20 փետրվարի 4, 2009   Մոսկվա (արտահերթ)
21 հունիսի 15, 2009   Մոսկվա
22 դեկտեմբերի 10, 2010   Մոսկվա
23 օգոստոսի 12, 2011   Աստանա
24 մայիսի 15, 2012   Մոսկվա
25 սեպտեմբերի 23, 2013   Սոչի
26 մայիսի 8, 2014   Մոսկվա
27 դեկտեմբերի 23, 2014   Մոսկվա
28 սեպտեմբերի 15, 2015   Դուշանբե
29 հոկտեմբերի 14, 2016   Երևան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 The Prospects of a New Cold War? Towards the Consolidation of the Russian-led CSTO Military Alliance // Global Research, 08.05.2009
  2. От объединенной оппозиции требуют определиться: НАТО или ОДКБ // УНИАН, 01.06.2012
  3. Ташкент меняет союзников // Зеркало недели, 06.07.2012
  4. Ст. 1 Устава ОДКБ
  5. Ст. 3 Устава ОДКБ
  6. Организация Договора о коллективной безопасности (ОДКБ), справка // РИА Новости
  7. Структура ОДКБ
  8. 8,0 8,1 Афганистан и Сербия стали наблюдателями при ПА ОДКБ — РИА Новости, 11.04.2013
  9. 9,0 9,1 Нарышкин: Иран мог бы стать наблюдателем в Парламентской ассамблее ОДКБ // ТАСС, 06.11.2014
  10. Ուզբեկստան второй раз выходит из ОДКБ // РИА Новости, 28.06.2012
  11. Հարությունյան Սարգիս (մայիսի 13, 2021)։ «Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ»։ Ազատություն 
  12. Միրզոյան Արմեն (մայիսի 13, 2021)։ «ՀԱՊԿ-ն հայտարարություն է տարածել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ»։ Ազատություն։ Վերցված է մայիսի 18, 2021 
  13. «ՀԱՊԿ-ի ու ՌԴ հետ դաշինքի արդյունավետությունը ստուգվում է Սյունիքում»։ aravot.am։ «Առավոտ»։ Վերցված է մայիսի 18, 2021 

Արտաքին հղումներԽմբագրել