Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները

«Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» (գերմ.՝ Mutter Courage und ihre Kinder), գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի պիեսը, որի ենթավերնագիրն է «Երեսնամյա պատերազմի տարեգրություն»։ Գրվել է 1938-1939 թվականներին և համարվում է «էպիկական թատրոնի» տեսության մարմնավորման ամենավառ օրինակներից մեկը։

Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները
գերմ.՝ Mutter Courage und ihre Kinder
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէպիկական թատրոն և դրամա
Ձևպիես
ՀեղինակԲերտոլդ Բրեխտ
ԵրկիրԳերմանիա
Բնագիր լեզուգերմաներեն
Գրվել է1938
Առաջին ներկայացումապրիլի 19, 1941
Առաջին
ներկայացման վայր
Շաուշպիլհաուս
ԿերպարներClerk?, Young Soldier?, Older Soldier?, Peasant?, Peasant Woman?, Young Man?, Old Woman?, Another Peasant?, Another Peasant Woman?, Lieutenant?, Old Colonel?, Sergeant?, Another Sergeant?, Man with the Bandage?, Swedish Commander?, Cook?, Chaplain?, Yvette Pottier?, Recruiting Officer?, Schweizerkas?, Eilif?, Kattrin? և Mother Courage?
Հրատարակվել է1949
 Mutter Courage und ihre Kinder

Ստեղծման պատմություն խմբագրել

«Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» պիեսի վրա Բրեխտը սկսել է աշխատել վտարանդիության տարիներին` Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ «Երբ ես գրում էի, ավելի ուշ խոստովանել է նա, ինձ թվում էր, թե մի քանի խոշոր քաղաքների բեմահարթակներից դրամատուրգները նախազգուշացնում են, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է նախաճաշել սատանայի հետ, պետք է ունենա երկար գդալ։ Միգուցե այդ պահին ես միամտություն դրսևորեցի ... Ներկայացումները, որոնց մասին երազում էի, չիրականացան։ Գրողները չեն կարող գրել այնպիսի արագությամբ, որով կառավարությունները սկսում են պատերազմները, ի վերջո, ստեղծագործելու համար պետք է մտածել ... «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» պիեսն ուշացավ»[1][2]։ Այն սկսվեց Դանիայում, որը Բրեխտը ստիպված եղավ լքել 1939 թվականի ապրիլին և ավարտվեց Շվեդիայում այդ տարվա աշնանը, երբ պատերազմն արդեն ընթանում էր[3]։

Բրեխտի համար որպես սկզբնաղբյուր ծառայեց «Երեսնամյա պատերազմի» անմիջական մասնակից գերմանացի արձակագիր Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզենի «Տխրահռչակ խաբեբայի և Կուրաժի մանրամասն և զարմանալի կենսագրությունը» (գերմ.՝ Ausführliche und wunderseltsame Lebensbeschreibung der Erzbetrügerin und Landstörzerin Courage) վիպակը, որը գրվել է 1670 թվականին[2]։ Բայց եթե Գրիմմելսհաուզենի Կուրաժը արկածախնդիր էր, ով, քարշ գալով գնդի սպաների հետ, հարստանում էր, իսկ հետո ձախողվելով` դառնում խմիչքի մանրավաճառ, ապա Բրեխտն իր պիեսում կիսում է Կուրաժի ճակատագիրը երկու հերոսուհիների` Իվետա Պոտիեի և Աննա Ֆիրլինգի միջև[2]։ Ստոկհոլմում ևս մեկ աղբյուր ավելացվեց Գրիմմելսհաուզենի ստեղծագործությանը, խմիչքի մանրավաճառ Լոտա Սվերդի պատմությունը, Ի. Լ. Ռունեբերգի «Պրապորշչիկ Ստոլյայի պատմություն»-ից[4]։

«Էպիկական թատրոնի» տարրերը, որոնք թույլ են տալիս համատեղել դրամատիկ գործողությունը էպիկական պատումի հետ` ներառյալ Բրեխտի պիեսի համար նախատեսված ավանդական զոնգերը, որոնք ներկայացվում են պիեսում` մեկնաբանելով յուրաքանչյուր տեսարան և ըստ դրամատուրգի, դրանք պետք է տեղադրվեն վարագույրի ետևում կամ բեմի ետնամասում, վերստեղծելով (ինչպես ավելի ուշ «Արթուրո Ուի կարիերայում») պատմական կտավը[5]։ Բրեխտը չէր արդարացրել Կուրաժին, բայց նաև չէր մեղադրել հերոսուհու անկարողությունն իր ռազմական բիզնեսի աղետալի արդյունքները գիտակցելու համար, դրամատուրգի համար կարևոր չէր, թե արդյոք Կուրաժը կըմբռնի յուրահատկությունը, հանդիսատեսը պետք է ըմբռնի դա, և, չկար ակնարկների ժամանակայնության պակաս, դրամատուրգը հավատում էր, որ իր պիեսում արտահայտել է «մարդկանց մեծամասնության ժամանակակից գիտակցությունը»[6]։

«Կուրաժ մայրիկի» առաջին խմբագրումը բեմադրվել է 1941 թվականին Շվեյցարիայում` ցյուրիխյան «Շաուշպիլհաուզ» թատրոնում, Էրվին Պիսկատորի աշակերտ Լեոպոլդ Լինդտբերգի կողմից պիեսում հանդես էին գալիս գերմանացի և ավստրիացի ներգաղթյալներ, երաժշտությունը գրել էր Պաուլ Բուրկհարդը[6]։ Քննադատները հավանություն տվեցին պիեսին, բայց, դրամատուրգի կարծիքով, դրանում չհասկացվեց հիմնականը, քննադատների կարծիքով Բրեխտի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ թատրոնը ներկայացրել է «Նիոբեյի ողբերգությունը»[7], «բուրժուական մամուլը հնարավոր համարեց նշել...մայրական սկզբի հսկայական անխորտակելի կենսունակության մասին», ինչը նրան դրդեց, գրել 1-ին և 5-րդ պատկերների նոր տարբերակները և խստացնել գլխավոր հերոսի բնավորությունը[7]։ Այսպիսով, նախնական խմբագրման V պատկերում Կուրաժի հոգում մարդկությունը գերակշռում է ագահությունից և նա դժկամորեն, թանկարժեք սպայական վերնաշապիկները պատռում է վիրավորների վիրակապի համար` վերջնական վարկածով, Եկատերինան այդ վերնաշապիկները ուժով է վերցնում նրանից[7]։ Հեղինակի անմիջական մասնակցությամբ, «Կուրաժ մայրիկի» նոր խմբագրումը, բեմադրվել է Բեռլինում 1949 թվականին և այդ ներկայացմամբ էլ սկսվել է «Բեռլիներ Անսամբլ» թատրոնի պատմությունը[7]։

Պիեսը գրելուց շատ տարիներ անց Բրեխտը Աննա Ֆիերլինգի կերպարում բացահայտեց «խորհրդանշական նշանակություն», ...իր «աշխատանքային նոթատետրում» 1953 թվականի հունվարին նա գրել է. «Հառնում է Գերմանիայի կերպարը, որը վարում է ավազակային պատերազմ, որը ոչնչացնում է մյուսներին և ինքն իրեն և դասեր չի քաղում իր ստեղծած աղետներից»[8]։

Պիեսը առաջին անգամ ռուսերեն հրատարակվել է 1956 թվականին Սոլոմոն Ապտի թարգմանությամբ, 60-ականներին լույս տեսած Բրեխտի հինգ հատորյակում, պիեսը ընդգրկվել է Բորիս Զախոդերի և Վ. Ռոզանովի թարգմանությամբ[2]։

Գործող անձիք խմբագրել

  • Կուրաժ մայրիկ
  • Կատրին (Kattrin)` նրա համր դուստրը
  • Էյլիֆ (Eilif)` նրա ավագ որդին
  • Շվեյցերկաս (Schweizerkas)` նրա կրտսեր որդին
  • Խոհարար
  • Գնդի հոգևորական
  • Իվետտա Պոտյե
  • Ֆելդֆեբել
  • Հավաքագրող
  • Մթերապահ

Սյուժե խմբագրել

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում երեսնամյա պատերազմի ժամանակ, որը Գերմանիայի համար ազգային աղետ դարձավ[7]։

1624 թվականի գարնանը շվեդ հրամանատար Աքսել Օքսենշերնան զորահավաք է կազմակերպում Լեհաստանի վրա հարձակվելու համար, բայց զորակոչը լավ չի ընթանում։ Ֆելդֆեբելը և հավաքագրողը ճանապարհին հանդիպում են մարկիտանտուհի «Կուրաժ մայրիկ» մականունով Աննա Ֆիրլինգի ֆուրգոնին։ Պատերազմի ճանապարհներին նա թափառում էր իր մեծահասակ որդիներ՝ Էյլիֆի և Շվեյցերկասի և համր դստեր՝ Կետրինի հետ։ Մինչ Ֆելդֆեբելը զրուցում էր Կուրաժ մայրիկի հետ, հավաքագրողը համոզում է ավագ որդուն։ Չնայած մոր բողոքներին ու սպառնալիքներին` հավաքագրողը տանում է Էյլիֆին։

Անցնում է երկու տարի, Լեհաստանում, շվեդ ռազմական հրամանատարի վրանի մոտ, Կուրաժ մայրիկը հոլանդացի խոհարարի հետ սակարկում է բտած աքաղաղի գնի վերաբերյալ, այդ պահին հայտնվում է հրամանատարը Էյլիֆի հետ միասին, որը, ինչպես պարզվում է, սխրանք է կատարել`գյուղացիներից խլել է 20 գլուխ անասուն և դրանցից 4-ին մորթել։ Գնդի քահանան արդարացնում է Էյլիֆին, «Մեր Տերը կարողացավ հինգ հացից հինգ հարյուր ստեղծել, նա դրա կարիքը չուներ։ Հետևաբար նա կարող էր պահանջել. Սիրիր մերձավորիդ։ Մարդիկ կուշտ էին։ Հիմա այդ ժամանակները չեն»։

Անցնում է ևս երեք տարի, Շվեյցերկասը դառնում է ֆիննական գնդի գանձապահը, այդ գործին ներգրավվում է նաև Կուրաժ մայրիկը։ Պատերազմի ընթացքը «կարգավորվում է», և նրա համար ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բողոքելը մեղք է։ Քահանայի ուղեկցությամբ խոհարարը հաճախ է այցելում Կուրաժ մայրիկին և նրանք զրուցում են քաղաքականության և պատերազմի մասին, որտեղ, ըստ նրա տեղ են գտնում «մի փոքր թալան, մի փոքր սպանդ, մի փոքր հրկիզում և մի փոքր բռնաբարություն»։ Մինչ այդ կաթոլիկները մոտենում են, լյութերական բանակը արագորեն նահանջում է, թաքնվել չհասցրած քահանայի հետ միասին, դուստրը և Շվեյցերկասը, վերջին պահին վազում էին մոր մոտ ֆուրգոնում թաքցնելու գնդի գանձը, բայց նրանք հայտնվում են կաթոլիկների կողմից գրավված տարածքում։ Շվեյցերկասը փորձում է հասնել իր գնդին, բայց, հազիվ հասցնելով թաքցնել սնդուկը, ընկնում է կաթոլիկների ձեռքը, որոնք վաղուց փնտրում էին գանձապահին։ Ֆելդֆեբելին կաշառելու և մահապատժի ենթակա իր որդուն փրկելու համար, Կուրաժը պատրաստ էր գրավ դնել իր ֆուրգոնը, նախկին գնդային մարմնավաճառ Իվետտան գրավի դիմաց տալիս է 200 գուլդեն և ինքն էլ է բանակցում Ֆելդֆեբելի հետ։ Կուրաժն ակնկալում էր մարել պարտքը գնդի գանձարանից, նա իմանում է Իվետայից, որ կտտանքների տակ Շվեյցերկասը խոստովանել է, որ, նկատելով հետապնդողներին, նա սնդուկը գետն էր գցել։ Կուրաժը խնդրում է Իվետտային սակարկել և իջեցնել իր որդու փրկագինը, մինչ նրանք սակարկում էին, Շվեյցերկասին մահվան են դատապարտում։

Անցավ ևս մի քանի տարի, Կուրաժ մայրիկը իր ֆուրգոնով շրջեց Եվրոպայի կեսը։ Նրա գործը ծաղկում էր, բայց Լյուտցենի ճակատամարտում շվեդ թագավոր Գուստավ Ադոլֆը մահանում է և պատերազմող կողմերը հաշտություն են կնքում։ Կուրաժի համար խաղաղությունը կործանում էր, հիմա ոչ ոք նրա ապրանքի կարիքը չուներ և, այնուամենայնիվ, նա ուրախ էր խաղաղության համար, գոնե պատերազմի պատճառով երկրորդ որդուց չի զրկվի։ Նրա վրանի մոտ նորից հայտնվում է խոհարարը։

Կուրաժը գնում է շուկա իր ապրանքները վաճառելու, քանի դեռ դրանց դիմաց ինչ-որ բան կվճարեն։ Նրա բացակայության ժամանակ պահակախմբի ուղեկցությամբ բերում են Էյլիֆին, նա կրկնել էր իր վաղեմի «սխրանքը». գյուղացուց խլել էր անասունները և մորթել տիրուհուն, խաղաղ ժամանակ նրանք կգնդակահարեին նրան դրա համար, և նրան թույլատրվել է նախքան մահապատիժը տեսնել իր մորը։ Կուրաժը վերադառնում է իր իրերով և ուրախ է, որ ժամանակ չունեցավ դրանք վաճառելու, ինչպես պարզվեց, խաղաղությունն ավարտվել է և երրորդ օրն է պատերազմը նորից սկսվել է։ Նա նորից ճանապարհ է ընկնում իր հետ վերցնելով խոհարարին, ով իրեն ոչինչ չի պատմում Էյլիֆի մասին։

1634 թվականի աշուն, «պատերազմը հանուն հավատի» շարունակվում է արդեն տասնվեց տարի։ Եվ խոհարարը, և Կուրաժը հոգնել են թափառելուց, առևտուր չկա, մարդիկ վճարելու բան չունեն. խոհարարը տեղեկություն է ստանում այն մասին, որ մայրը մահացել է և իր համար փոքրիկ պանդոկ է թողել, նա իր հետ ցանկանում է տանել նաև Կուրաժին, բայց առանց Կատրինի, երեք հոգու պանդոկը չի կերակրի, Կուրաժը հրաժարվում է լքել իր դստերը։

Երկու տարի Կուրաժը և Կատրինը շրջում էին Գերմանիայով զորքերի գումակով։ Ֆուրգոնը գիշերը կանգ է առնում մի գյուղացու տան մոտ և Կատրինը լսում է, թե երեք կաթոլիկներ ինչպես են պահանջում, որ գյուղացին ցույց տա քաղաք տանող ճանապարհը, նրանց հետևից գունդ է շարժվում։ Կատրինը տագնապ է բարձրացնում և մահանում է։ Ողբալով իր դստեր մահը` Կուրաժը կրկին լծում է իր ֆուրգոնը. «Մենք պետք է նորից առևտուր անենք»։

Բեմական ճակատագիր խմբագրել

«Կուրաժ Մայրիկը» Բրեխտի թատրոնում խմբագրել

Գրելուց տաս տարի անց Կուրաժ մայրիկի դերը դարձավ լավագույններից մեկը դրամատուրգի կնոջ՝ դերասանուհի Ելենա Վայգելի ստեղծագործական կենսագրության մեջ, որն էլ նպաստեց պիեսի ստեղծմանը[6]։ Սկզբնապես, հույս ունենալով պիեսը բեմադրել Շվեդիայում, Բրեխտը նրա համար գրեց համր Կատրինի դերը, քանի որ համր հերոսուհին կատարողին կազատեր շվեդերեն խոսելու պարտականությունից[6], բայց ոչ Շվեդիայում, ոչ էլ Ֆինլանդիայում, որտեղ 1940 թվականի ապրիլին[9] տեղափոխվեցին Բրեխտը և Վայգելը, «Կուրաժ մայրիկը» բեմադրել չհաջողվեց. շվեյցարական պրեմիերան տեղի է ունեցավ առանց Վայգելի մասնակցության, գլխավոր դերը խաղաց մեկ այլ նշանավոր դերասանուհի` Թերեզա Գիզեն[6]։

Ներկայացումը, որը բեմադրվեց 1941 թվականին Ցյուրիխի «Շաուշպիլհաուսում», իրադարձություն դարձավ Ցյուրիխի թատերական կյանքում, բոլորովին այլ ճակատագիր էր սպասվում 1949 թվականի բեռլինյան բեմադրությանը։ 1948 թվականի աշնանը վերադառնալով Բեռլին՝ նրա արևելյան հատվածում գերմանացի ներգաղթյալների մի խմբի` Ցյուրիխի թատրոնի դերասանների և Բրեխտի վաղեմի զինակից Էրիչ Էնգելի հետ միասին, իր փոքրիկ թատերախմբի օգնությամբ պիեսը բեմադրեց Գերմանական թատրոնի փոքր բեմում[10][11]։ Այդ տարիներին Գերմանիայի արևելյան մասում արդեն բեմադրվել էին Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան», «Տերրեսա Կարարի հրացանները» պիեսները, և տեսարաններ «Վախը և հուսահատությունը Երրորդ կայսրությունում» պիեսից` լիովին անտեսելով «էպիկական թատրոնի» սկզբունքները, որն առանձին քննադատների կողմից ներկայացվել էր որպես «կեղծ տեսության» հաղթահարում, Բրեխտը պետք է ապացուցեր իր գաղափարների կենսունակությունը[12]։

Նկարիչներ Հենրիխ Կիլգերը և Կասպար Նեերը, օգտագործելով ցյուրիխյան ներկայացման ձևավորող Տեո Օտտոյի մոդելը, բեմական տարածքը ձևավորել էին մեծ շինություններով, որոնք «իրականության» պատրանք չէին ստեղծում և ցնցող էին իրենց խորությամբ։ Ներկայացման հետ կապված Էռնստ Շումախերը գրել է. «Բեմական տարածության իմաստաբանության մեջ «Կուրաժի ֆուրգոնը» դարձել է անօթևանության, աննպատակասլացության և անհանգստության խորհրդանիշ ...»[13]: 1946 թվականին ներկայացման համար օգտագործվեց Պաուլ Դեսաուի երաժշտությունը, հետագայում նրա երաժշտությունը հնչեց «Կուրաժ մայրիկ»-ի շատ բեմադրություններում[12]։ Ներկայացումը անկասկած հաջողությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից, բայց դժգոհություն առաջացրեց քննադատների մի մասի մոտ, այսպես, «Թատրոն դեր-Զայթ» ամսագրի գլխավոր խմբագիր, «էպիկական թատրոնի» սկզբունքային հակառակորդ Ֆրից Էրպենբեկը կանխագուշակեց, որ «Կուրաժ մայրիկը» ներկայացման թատերական ուղղությունը մոռացության կմատնվի որպես «ժողովրդին խորթ մշակութային հետադիմություն»[14]։

«Կուրաժ մայրիկ»-ը առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 1949 թվականի հունվարի 11-ին, Ելենա Վայգելի գլխավոր դերակատարմամբ, «Բեռլիներ Անսամբլ» թատրոնում, որը շուտով հայտնի դարձավ ամբողջ աշխարհում[7]։ Նույն թվականին ներկայացումը ստացավ ԳԴՀ-ի ազգային մրցանակ։ 1951 թվականի սեպտեմբերի 11-ին կայացավ հարյուրերորդ ներկայացումը, որից հետո Բրեխտը և Էնգելը մասամբ թարմացրին դերակատարների կազմը, մասնավորապես խոհարարի դերը, Պաուլ Բիլդտի փոխարեն, երկար տարիներ կատարում էր Էռնստ Բուշը, իսկ քահանայի դերը (Վերներ Հինցի փոխարեն)` Էրվին Գեշոննեկը և Վոլֆ Կայզերը[7]։ «Բեռլիներ Անսամբլ»-ը նորացված կազմով շրջագայեց ամբողջ Եվրոպայում՝ պրոպագանդելով «էպիկական թատրոնի» սկզբունքները։ 1954 թվականին Փարիզի Համաշխարհային թատերական փառատոնում «Կուրաժ մայրիկ»-ը արժանացավ առաջին մրցանակի` լավագույն պիեսի և լավագույն բեմադրության համար (Բրեխտ և Էնգել)[15][16]։ «Բեռլիներ անսամբլ»-ի ներկայացման մասին ծավալուն քննադատական գրականության մեջ հետազոտողները միաձայն նշել էին, որ այն կարևոր նշանակություն ունի ժամանակակից թատրոնի պատմության մեջ[16]։ «Կուրաժ մայրիկ»-ի երկրորդ խմբագրումը թատրոնի խաղացանկում մնաց մինչև 1961 թվականի ապրիլի 4-ը, երբ կայացավ 405-րդ ներկայացումը, 1960 թվականին ներկայացման բազայի վրա ֆիլմ նկարահանվեց Բրեխտի ուսանողներ Պետեր Պալիչի և Մանֆրեդ Վեկվերտի կողմից[17]։

Ինքը` Բրեխտը, իր բեմական որոշումը չի համարել միակ հնարավորը, բայց նա հրապարակման համար պատրաստել է ներկայացման «մոդել», որում նշել է. «Ի՞նչ պետք է ցույց տա «Կուրաժ մայրիկ» ներկայացումը,« Ըստ էության պատերազմում մեծ առևտուր են իրականացնում բնավ ոչ փոքր մարդիկ։ Որ պատերազմը համարվում է նույն առևտրի իրականացումը, բայց այլ միջոցներով, որը ոչնչացնում է անգամ ամենաառաքինի մարդկանց մարդկային առաքինությունները։ Որ կարելի է գնալ ցանկացած զոհաբերության, որպեսզի հաղթահարենք պատերազմը»։ Եվ 1949 թվականին նա արգելեց պիեսի բեմադրությունը Դորտմունդում, քանի որ ներկայացումը, ինչպես պարզվեց գլխավոր փորձի ժամանակ, չի բավարարել այդ պահանջները[16]։

«Բեռլիներ անսամբլ»-ը հետագայում բազմիցս բեմադրեց «Կուրաժ մայրիկ»-ը, այսպես, 1978 թվականին պիեսը բեմադրեց Մանֆրեդ Վեկվերտը, իսկ գլխավոր դերում հանդես եկավ Գիզելա Մեյը, 2005 թվականին այն բեմադրեց թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Կլաուս Պայմանը, Աննա Ֆիրլինգի դերը կատարեց Կարմեն-Մարիա Էնթոնին, խոհարարի դերը՝ Մանֆրեդ Քարգին։ Երկու ներկայացումներում էլ օգտագործվել է Պաուլ Դեսաուի երաժշտությունը[18]։

Այլ թատրոններում խմբագրել

50-ականներին սկսվեց «Կուրաժ մայրիկ»-ի հաղթական երթը աշխարհի բեմերում։ 1950 թվականին Բրեխտը, համագործակցելով նկարիչ Թեո Օտոյի հետ, պիեսը բեմադրեց Մյունխենի «Կամմերշպիլե»-ում, որտեղ գլխավոր դերում հանդես եկավ Թերեզա Գիզեն, իսկ Էլիֆի դերում Հանս Քրիստիան Բլեխը[19][20]։ Բրեխտի մասնակցությամբ այն բեմադրվեց նաև Ամստերդամում։ Արդեն 50-ականներին «Կուրաժ մայրիկ»-ը ներկայացվել էր Արևմտյան Գերմանիայի շատ բեմերում, դրանից անմասն չմնաց նաև Էրվին Պիսկատորը, ով 1960 թվականին պիեսը բեմադրեց Կասելի քաղաքային թատրոնում[20]։

1951 թվականին Ժան Վիլարը բացեց իր դարաշրջանը Ազգային ժողովրդական թատրոնում (TNP) թատերաշրջանը բացեց երկու ծրագրային ներկայացումներով՝ Պիեռ Կոռնեյլի «Սիդոմ»-ով և Բրեխտի «Կուրաժ մայրիկ»-ով Աննա Ֆիրլինգի դերը խաղացել էր Ժերմեն Մոնտերոն և, ինչպես նշել էր քննադատներից մեկը, «չնայած, Բրեխտի սկզբունքներից հեռու խաղին, նա ստեղծել էր անմոռանալի կերպար»[20]։ 1955 թվականին պիեսի պրեմիերան կայացել էր Անգլիայում, 1959 թվականին՝ ԱՄՆ-ում; 1961 թվականին ամերիկացի ռեժիսոր Քեյթ Ֆոուլերը, Բրեխտի պիեսի հիման վրա բեմադրեց քննադատների կողմից բարձր գնահատված ներկայացումը Շեքսպիրի հայրենի Ստրատֆորդ ըփոն Էյվոն քաղաքում[21]։

«Կուրաժ մայրիկ»-ը Ռուսաստանում խմբագրել

1957 թվականին «Կուրաժ մայրիկ»-ը ցուցադրվեց Մոսկվայում և Լենինգրադում «Բեռլինիներ անսամբլ» թատրոնի հյուրախաղերի ընթացքում. Բրեխտի «էպիկական թատրոնը» չափազանց ակնհայտորեն հակասում էր ռուսական թատրոնի ավանդույթներին, որն էլ ազդում էր ընկալման վրա։ Այսպես, հայտնի թատերական քննադատ Յու. Յուզովսկին «Թատրոն» ամսագրի էջերում գրել է. «Մենք գտնում ենք, որ ... թատրոնում բանականության և զգացմունքների միջև հավասարակշռությունը ինչ-որ չափով խանգարվում է, այդ իրավական գերիշխանությունը և, ասենք, բանականության բռնատիրությունը բարձրացնում է իրավական դաշտը, այդ կասկածը, ինչը թատրոնը բացահայտում է հուզական ոլորտը, միշտ չէ, որ արդարացված է և ավելի խելամիտ կլիներ այդ զգացմունքները բերել մտքի ծառայությանը՝ նրանց ավելի մեծ վստահություն հաղորդելով, ինչը, իհարկե, կխրախուսվի»[22]։ Այնուամենայնիվ, «Թատրոն»-ի նույն համարում տպագրվել են նաև այլ կարծիքներ, Ա. Մացկինը գրում է. «Կուրաժ մայրիկ»-ը ներկայացման մեջ, «Բրեխտը հայտնվում է դրամատուրգ, ռեժիսոր և տեսաբան, երջանիկ միասնության մեջ, որը նրա էպիկական, այսպես կոչված, «հակաարիստոտելական» արվեստի գագաթնակետն է։ Եվ հանդիսատեսի և մեր դիրքը լիովին համահունչ է Բրեխտի իդեալին ...Միայն գործողությունների դրամատիկ պահերին ... հակառակ Բրեխտի վարքագծին, մենք հանդիսատեսին դիտորդից վերածում ենք համակիր հանդիսատեսի»[22]։

Այնուամենայնիվ, «Կուրաժ մայրիկ»-ի, ինչպես նաև Բրեխտի այլ պիեսների բեմադրությունները Ռուսաստանում միշտ հղի են եղել անսովորության խնդրով։ Առաջին անգամ պիեսը բեմադրել է 1960 թվականին, ռեժիսոր Նիկոլայ Օխլոպկովի կողմից ղեկավարվող Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում։ Մաքսիմ Շտրաուխի կողմից բեմադրած ներկայացումը (գլխավոր դերում հանդես է եկել Յուդիֆ Գլիզերը), ըստ քննադատների, հեռու էր էպիկական թատրոնի սկզբունքներից, բայց ապացուցեց Բրեխտի դրամատուրգիայի հնարավորությունները և այլ ռեժիսորական մեկնաբանությունները և ամեն դեպքում, բավարարվեց Նիկոլայ Օխլոպկովի «ցնցումների թատրոն» ստեղծելու ցանկությունը[20]։ Քննադատ Ն. Տոլչյոնովան գրել է. «Այստեղ Բրեխտը հանդես է գալիս վտանգավոր և մռայլ։ Նա ընդգրկուն է և հանդիսավոր, ինչպես Բեթհովենի երգեհոնային երաժշտությունը։ Միջնադարյան մարդկանց՝ երեսնամյա պատերազմի մասնակիցների կերպարանքում հստակ երևում է ագրեսիայի մարդատյաց էությունը։ Բեմում, կերպարների միջոցով վերակենդանանում է կողոպուտի և բռնության սարսափելի փիլիսոփայությունը, երևան են գալիս նրա այլանդակ պտուղները, որոնք առաջացել են շահի գիշատչական ձգտումներից ...»[22]:

Հետագայում պիեսը շարունակեց իր երթը ռուսական բեմերում և միութենական հանրապետությունների թատրոններում, բայց, որպես կանոն, այդ ներկայացումները Բրեխտական չէին և գրեթե երբեք չէին դառնում հայտնություններ[20]։ 1972 թվականին Մարկ Զախարովը Սատիրայի թատրոնում բեմադրեց «Կուրաժ մայրիկ»-ը Անատոլի Կրեմերի երաժշտությամբ, իսկ գլխավոր դերում հանդես էր եկել Տատյանա Պելտցերը, բայց ռեժիսորն ինքն այս աշխատանքն իր հաջողությունը չհամարեց[23]։ Քննադատների բարյացակամ վերաբերմունքին պիեսն արժանացավ 2012 թվականին, երբ Միխայիլ Լևիտինի կողմից բեմադրվեց Մոսկվայի «Էրմիտաժ» թատրոնում[24]։ Վ. Կոլյազինը «Նեզավիսիմայա գազետա» թերթում գրել է. «Գուցե Գոյայի նկարագրությունից հետո «Պատերազմի աղետները» և «Կուրաժը» պատերազմի մասին ամենամեծ ստեղծագործություններն էին։ Պարենավաճառ կնոջ մտքերը, ով ռազմի դաշտում կորցրեց իր ամբողջ ընտանիքը հանուն շահի, միևնույն ժամանակ զարմանում է ստրկամտության, աղքատության և իրերի չափի զգացողության խորության և գոյատևման արվեստի դրսևորումների համար։

Օբերիո-էքսպերիմենտի հավերժական ծարավով համակված՝ Միխայիլ Լևիտինը խիզախություն ունեցավ հակառակ գնալ Բրեխտին` փնտրելով իր արտասանական երանգավորումը և դրա համապատասխանությունը Բրեխտի հեռացման մեթոդին։ 1949 թվականի Բրեխտը (…) Լևիտինի որոշումը անվանեց ծաղրանք իր պիեսի նկատմամբ։ Իր կյանքի վերջին տարիների Բրեխտը կարող էր նաև դա ընդունել»[25]։

Էկրանավորումներ խմբագրել

  • 1955 - «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները»։ Շվեդիա-Գերմանիա։ Ռեժիսոր` Վոլֆգանգ Շտաուդե։
  • 1965 - «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները։ Երեսնամյա պատերազմի տարեգրություն»։ Գերմանիա, ռեժիսոր՝ Հարի Բուկվից։
  • 1969 - «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները»։ Բելգիա, ռեժիսորներ` Ջո Դուա, Բերտ Շտրույս։
  • 1985 - «Աննա Ֆիրլինգի ճանապարհները», ԽՍՀՄ, ռեժիսոր՝ Սերգեյ Կոլոսով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hans Вunge Brecht im zweiten Weltkrieg // Neue Deutsche Literatur. — 1962. — В. 3. — С. 46- 47.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Эткинд, 1964, էջ 445
  3. Шумахер, 1988, էջ 132, 141
  4. Шумахер, 1988, էջ 141
  5. Сурков Е. Д. Путь к Брехту // Брехт Б. Театр: Пьесы. Статьи. Высказывания: В 5 т. — М.: Искусство, 1965. — Т. 5/1. — С. 34.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Шумахер, 1988, էջ 142
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Эткинд, 1964, с. 446.
  8. Цит. по: Шумахер Э. Указ. соч., с. 249
  9. Шумахер, 1988, էջ 145
  10. Берлинер ансамбль // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
  11. Шнеерсон Г. М. Эрнст Буш и его время. — М., 1971. — С. 177- 178.
  12. 12,0 12,1 Шумахер, 1988, էջ 199
  13. Шумахер, 1988, էջ 201- 202
  14. Шумахер, 1988, էջ 203- 204
  15. Шумахер, 1988, էջ 267
  16. 16,0 16,1 16,2 Эткинд, 1964, էջ 447- 448
  17. Шумахер, 1988, էջ 206
  18. «Mutter Courage und ihre Kinder». Repertoire. Berluner Ensemble. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
  19. Шумахер, 1988, էջ 214- 215
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Эткинд, 1964, էջ 449- 450
  21. Shout it from the Rooftops // Stratford-upon-Avon Herald. — 1961. — Ապրիլ.
  22. 22,0 22,1 22,2 Цит. по: Эткинд Е. Г. Указ. соч., с. 450
  23. Захаров М. А. Контакты на разных уровнях. — 2-е. — М.: Центрполиграф, 2000. — С. 128- 129. — 410 с.
  24. «Б. Брехт. «Кураж»». Репертуар. Сайт Московского театра «Эрмитаж». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  25. Колязин В. Кураж, шардам, Эрмитаж // Независимая газета. — 29.02.2012.

Գրականություն խմբագրել

  • Бертольд Брехт. Мамаша Кураж и её дети // Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах. — М.: Искусство, 1964. — Т. 3. — С. 5- 89. — 500 с. — 12 200 экз.
  • Шумахер Э. Жизнь Брехта = Leben Brechts. — М.: Радуга, 1988. — 352 с. — ISBN 5-05-002298-3
  • Эткинд Е. Г. Мамаша Кураж и её дети // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах. — М.: Искусство, 1964. — Т. 3.
  • Gerhard Stadelmaier (06.06.2003). «Mutter Courage und ihre Schinder: Zadek inszeniert Brecht». Frankfurter Allgemeine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» հոդվածին։