Ժան Վիլար
Ժան Վիկլար, (ֆր.՝ Jean Vilar, ծնվել է 1912 թվականի մարտի 12-ին, մահացել է 1971 թվականի մայիսի 28-ին Փարիզում)։ Ժան Վիլարը Ֆրանսիայի թատրոնի ռեժիսոր էր և դերասան։
Ժան Վիլար ֆր.՝ Jean Vilar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1912[1][2][3][4][5][6][7][8][9] |
Ծննդավայր | Սետ[10] |
Մահացել է | մայիսի 28, 1971[10][1][2][3][4][5][6][7][8][9] (59 տարեկանում) |
Մահվան վայր | Սետ[10] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր և դերասան |
Երեխաներ | Dominique Vilar? |
Կայք | maisonjeanvilar.org |
Jean Vilar Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
1932 թվականից սովորել է Դյուլենի դպրոցում, հանդես եկել «Ատելյե» (Փարիզ) թատրոնում, ուր սկսել է ռեժիսորական գործունեությունը։ 1945-1951 թվականներին խաղացել է և պիեսներ բեմադրել Փարիզի տարբեր թատրոններում։ 1951-1963 թվականներին եղել է Ազգային ժողովի թատրոնի (Փարիզ) տնօրեն, դերասան և ռեժիսոր։ Վիլարը զարգացրել է ժողովրդական թատրոնի մասին Ռոլանի գաղափարները։ Այդ թատրոնի գործունեությունը խթանել է ժողովրդական թատրոններ ստեղծելու շարժմանը ամբողջ Ֆրանսիայում։ Վիլարը բեմադրել է գլխավորապես համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ, բեմական կերպարներին հաղորդելով ժամանակակից սուր հնչողություն։ Բեմադրություններից են՝ Շեքսպիրի «Ռիչարդ II» (1947, կատարել է գլխավոր դերը), Բյուխների «Դանթոնի մահը» (1948, Ռոբեսպիեռ), Պիրանդելլոյի «Հենրիխ IV» (1950, գլխավոր դերը), Մոլիերի «Ագահը» (1952, Հարպագոն), Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան» (1960, Ուի)։ 1947 թվականից անփոփոխ ղեկավարել է դրամատիկական արվեստի փառատոները Ավինյոնում։ 1946 թվականից նկարահանվել է կինոյում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 6,0 6,1 Discogs — 2000.
- ↑ 7,0 7,1 filmportal.de — 2005.
- ↑ 8,0 8,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 9,0 9,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 10,0 10,1 10,2 Вилар Жан // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 440)։ |