Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն

Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն (գերմ.՝ Hans Jakob Christoffel von Grimmelshausen, մոտ հունիս 1622, մարտի 17, 1622(1622-03-17)[1] կամ 1625[2], Գելնհաուզեն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - օգոստոսի 17, 1676(1676-08-17)[3][4][5][…], Ռենխեն, Oberkirch VVG, Ortenau, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ), գերմանացի գրող, ով հայտնի է դարձել իր «Սիմպլիցիսսիմուս» վեպով։

Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն
Hans Jakob Christoffel von Grimmelshausen
Ծնվել էմոտ հունիս 1622, մարտի 17, 1622(1622-03-17)[1] կամ 1625[2]
ԾննդավայրԳելնհաուզեն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Վախճանվել էօգոստոսի 17, 1676(1676-08-17)[3][4][5][…]
Վախճանի վայրՌենխեն, Oberkirch VVG, Ortenau, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ
ԳերեզմանՌենխեն
Գրական անունIsraël Fromschmidt von Hugenfels[6], Samuel Greifenson von Hirschfeld[6], Simon Lengfrisch von Hartemfels[6], German Schleifheim von Sulsfort[6], Erich Stainfels von Frufensholm[6] և Melchior Sternfels von Fuchsheim[6]
Մասնագիտությունգրող, վիպասան և բանաստեղծ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներՍիմփլիցիսմուս
Կայքgrimmelshausen.org
 Hans Jakob Christoffel von Grimmelshausen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հանս ֆոն Գրիմմելսհաուզենը ծնվել է 1622 թվականին Գելնհաուզենում՝ 16-րդ դարում Թյուրինգենի Գրիմմելսհաուզեն գյուղից Գելնհաուզեն տեղափոխված աղքատացած ազնվական ընտանիքում։ Նրա պապը զբաղվում էր հացթուխությամբ և 1582 թվականից այլևս չէր օգտագործում իր ազնվական տիտղոսները։ Հանսը վաղ տարիքում կորցնում է հորը, իսկ մայրը՝ շուտով վերստին ամուսնանում է և բնակության է տեղափոխվում Մայնի Ֆրանկֆուրտ։ Հանսի դաստիարակությունը ստանձնում է նրա պապը։ Հանսն իր կրթությունը ստանում է տեղի լատինական դպրոցներից մեկում։ 1634 թվականին Երեսնամյա պատերազմը (1618-1648) հասնում է Գելնհաուզեն, որի բնակչությունը համարյա ամբողջովին բողոքական էր։ Կայսերական զորքերը տիրում են քաղաքին և բնակչության մեծ մասը ստիպված է լինում պատսպարվել Հանաուի ամրոցում։ Նրանց մեջ էր նաև պատանի Հանսը։ 1636-1649 թվականներին նա մասնակցում է Երեսնամյա պատերազմին, որի ավարտից հետո ընդունում է կաթոլիկություն և 1649 թվականի օգոստոսի 30-ին Օֆֆենբուրգում ամուսնանում է Կաթարինա Հեննիգերի հետ։ Ամուսնությունից հետո տեղափոխվում է Գայսբախ, որտեղ նա 1649-1661 թվականներին Շաուենբուրգի կոմսերի մոտ պաշտոնավարում է որպես նրանց կալվածքների կառավարիչ։ 1662-1665 թվականներին պաշտոնավարում է բժիշկ Յոհաննես Կյուֆֆերի մոտ, իսկ 1667 թվականին վարչական աշխատանքի է անցնում Ստրասբուրգի եպիսկոպոսի մոտ։ Հանս ֆոն Գրիմմելսհաուզենը վախճանվել է 1676 թվականի օգոստոսի 17-ին Ռենխենում։

Ստեղծագործություններ խմբագրել

 
«Սիմպլիցիսսիմուս» վեպի առաջին հրատարակության տիտղոսաթերթը, 1669 թ.

Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզենի ամենանշանավոր ստեղծագործությունը խաբեբայապատում «Սիմպլիցիսսիմուս» (գերմ.՝ Der Abentheuerliche Simplicissimus Teutsch) վեպն է, որտեղ հեղինակը նկարագրում է Երեսնամյա պատերազմի ժամանակաշրջանի Գերմանիայի կյանքը։ Վեպը լայն տարածում է ունեցել գերմանական միջավայրում։ Գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ամադեուս Հարթմաննի (1905-1963) կողմից այս վեպի հիման վրա ստեղծվել է «Երիտասարդ Սիմպլիցիսսիմուս» (գերմ.՝ Des Simplicius Simplicissimus Jugend) օպերան։

Մատենագիտություն խմբագրել

  • 1666 - «Der abenteuerliche Simplicissimus»
  • 1669 - «Schwarz und weiß oder die Satirische Pilgerin»
  • 1670 - «Der teutsche Michel»
  • 1672 - «Das Rathstübel Plutonis»
  • 1373 - «Die verkehrte Welt»
  • 1673 - «Deß Weltberuffenen Simplicissimi Pralerey und Gepräng mit seinem Teutschen Michel»

Գրականություն խմբագրել

  • Artur Bechtold: Grimmelshausen und seine Zeit. München, 1919: online bei archive.org.
  • Jörg Jochen Berns: Die „Zusammenfügung“ der Simplicianischen Schriften. Bemerkungen zum Zyklusproblem. In: Simpliciana X (1998), S. 301-325.
  • Heiner Boehncke, Hans Sarkowicz: Grimmelshausen. Lesen und Schreiben. Vom Musketier zum Weltautor. Biografie. Eichborn (Die Andere Bibliothek), Frankfurt a.M. 2011, ISBN 978-3-8218-6127-2.
  • Dieter Breuer: Grimmelshausen-Handbuch. Fink, München 1999, ISBN 978-3-8252-8182-3.
  • Misia Sophia Doms: „Alkühmisten“ und „Decoctores“. Grimmelshausen und die Medizin seiner Zeit. Lang, Bern u.a. 2006, ISBN 3-03910-949-9.
  • Gerhard Dünnhaupt: Hans Jacob Christoph von Grimmelshausen. In: Personalbibliographien zu den Drucken des Barock. Bd. 3. Hiersemann, Stuttgart 1991, ISBN 3-7772-9105-6, S. 1825–1851.
  • Peter Heßelmann (Hrsg.)։ Grimmelshausen und Simplicissimus in Westfalen. Lang, Bern u.a. 2006, ISBN 3-03910-991-X
  • Lars Kaminski: Vita Simplicii. Einsiedlerleben und Antoniusverehrung bei Grimmelshausen. Peter Lang, Frankfurt am Main [u. a.] 2010, ISBN 978-3-631-60861-6.
  • Karl Friedrich Gustav Könnecke: Quellen und Forschungen zur Lebensgeschichte Grimmelshausens. Zwei Bände; Gesellschaft der Bibliophilen, Weimar 1926.
  • Volker Meid: Grimmelshausen. Leben, Werk, Wirkung. Reclam, Stuttgart 2011, ISBN 978-3-15-017682-5.
  • Torsten Menkhaus: „O große Liebe gegen uns undankbare Menschen!“ Aspekte der Selbstfindung und Menschwerdung in Grimmelshausens Simplicissimus Teutsch und in der Continuatio. Tectum, Marburg 2011, ISBN 978-3-8288-2656-4.
  • Günther Weydt: Hans Jacob Christoffel von Grimmelshausen. Metzler, Stuttgart 1971, ISBN 3-476-10099-5.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Յակոբ Քրիստոֆֆել ֆոն Գրիմմելսհաուզեն» հոդվածին։