Կումանովո
Կումանովո[1] (մակեդոներեն՝ Куманово), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Ըստ բնակչության թվի՝ Մակեդոնիայի երրորդ ամենամեծ քաղաքն է։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 70 842 մարդ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կումանովո | |||||
մակեդոներեն՝ Куманово | |||||
| |||||
Կումանովոյի գլխավոր հրապարակ | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Հյուսիսարևելյան շրջան | ||||
Համայնք | Կումանովոյի համայնք | ||||
Հիմնադրված է | 1519 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1519 | ||||
Մակերես | 509.48 կմ² | ||||
ԲԾՄ | 330 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 70․842 մարդ (2002) | ||||
Խտություն | 207.04 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +389 (0)31 | ||||
Փոստային ինդեքս | 1300 | ||||
Փոստային դասիչ | 1300 | ||||
Ավտոմոբիլային կոդ | KU | ||||
Պաշտոնական կայք | kumanovo.gov.mk(մակեդ.)(ալբ.) | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքի անունը, ըստ ենթադրության, գալիս է թյուրքական կուման ցեղի անունից։ Հայտնի է, որ 1241 թվականին՝ մոնղոլների՝ Հունգարիա ներխուժելու նախօրյակին, դավադիրները սպանում են Պեշտում բնակվող կումանների Կոտյան Տերտեր խանին ու նրա որդիներին (կասկած ունենալով, թե խանը կարող է անցնել թշնամու կողմը)[2]։ Առաջնորդի մահից հետո կումանների մի մասը լքում է Հունգարիան և անցնում Բուլղարիայի երիտասարդ թագավոր Կոլոման I-ի տիրապետության տակ[3]։
Սակայն Կումանովո քաղաքը առաջին անգամ հիշատակվում է միայն 1519 թվականին թուրքական փաստաթղթերից մեկում։ Կումանովոն եղել է Կապոշի ապստամբության կենտրոն և կատարել է մայրաքաղաքի դեր։
Կումանովոյից ոչ հեռու 1912 հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Կումանովոյի ճակատամարտը, որում սերբերը հաղթանակ տարան թուրքական զորքերի նկատմամբ ու փախուստի մատնեցի նրանց։ Դա եղել է Բալկանյան առաջին պատերազմ ճակատամարտերից մեկը։
1944 թվականի սեպտեմբերին կոմունիստ Սվետոզար Վուկվանովիչ-Տեմպոյի հրամանով Կումանովոյում առանց դատի ու քննության սպանվել են Մակեդոնիայի ազգային հերոսներ Կրիստյու Լազարովը, Թոդոր Սոպոտսկին ու Իգնատ Մանգիրովը (Մանգրով), և նրանց հետ էլ 44 մակեդոնացիներ ու բուլղարացիներ։
ԱշխարհագրությունԽմբագրել
Կումանովո քաղաքը տեղակայված է Մակեդոնիայի Հանրապետության հյուսիս-արևելքում՝ ծովի մակարդակից 350 մ բարձրության վրա։ Քաղաքի միջով են հոսում Լապովկա ու Կոյնարկա գետերը։
Ազգային կազմըԽմբագրել
Ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների՝ Կումանովոյի բնակչությունն ունի հետևյալ ազգային կամզը՝
- մակեդոնացիներ — 47 744 մարդ,
- ալբանացիներ — 18 278 մարդ,
- սերբեր — 5230 մարդ,
- գնչուներ — 4056 մարդ,
- թուրքեր — 256 մարդ,
- առումիններ — 108 մարդ,
- բոսնիացիներ — 14 մարդ,
- այլ — 586 մարդ։
Ազգություն | 1948 | 1953 | 1961 | 1971 | 1981 | 1994 | 2002 | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | |
Մակեդոնացիներ | .. | .. | 14,351 | 61.5 | 20,323 | 66.1 | 28,789 | 62.1 | 36,812 | 60.5 | 40,634 | 62.3 | 42,840 | 60.5 |
Ալբանացիներ | .. | .. | 951 | 4.0 | 1,893 | 6.2 | 7,827 | 16.9 | 12,997 | 21.4 | 15,612 | 23.9 | 18,277 | 25.8 |
թուրքեր | .. | .. | 3,858 | 16.5 | 2,512 | 8.2 | 1,791 | 3.9 | 936 | 1.5 | 241 | 0.4 | 256 | 0.4 |
Գնչուներ | .. | .. | 1,861 | 8.0 | .. | .. | 3,013 | 6.5 | 4,415 | 7.3 | 2,987 | 4.6 | 4,042 | 5.7 |
Առումիններ | .. | .. | 12 | 0.1 | .. | .. | .. | .. | 44 | 0.1 | 85 | 0.1 | 108 | 0.2 |
Սերբեր | .. | .. | 1,790 | 7.7 | 2,808 | 9.1 | 3,759 | 8.1 | 4,252 | 7.0 | 5,097 | 7.8 | 4,727 | 6.7 |
Բոսնիացիներ | .. | .. | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 14 | 0.0 |
Այլ | .. | .. | 516 | 2.2 | 3,226 | 10.5 | 1,184 | 2.6 | 1,386 | 2.3 | 577 | 0.9 | 578 | 0.8 |
Ընդհանուր | 20,242 | 23,339 | 30,762 | 46,363 | 60,842 | 65,233 | 70,842 |
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Словарь географических названий, с. 181.
- ↑ Այդ սպանությունը պատկերված է Վասիլի Յանի «Батый» վեպի «Կոտյան խանի մահը» (ռուս.՝ «Конец хана Котяна») գլխում
- ↑ Ավելի ուշ՝ 1280—1322 թվականներին, Տերտերի ժառանքները թագավորել են Բուլղարիայում։
- ↑ «Censuses of population 1948 - 2002»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին։ Վերցված է 2015-04-29
- ↑ «Община Габрово. Города-побратимы» (բուլղարերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 03.06.2009
Արտաքին հղումներԽմբագրել
- Կումանովո համայնքի կայքը (մակեդ.)