Վրանե
Վրանե (սերբ.՝ Врање), քաղաք Սերբիայի հարավում, Պչինսկի շրջանի վարչական կենտրոնն է։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 55.052 մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վրանե | |||||
| |||||
Երկիր | Սերբիա | ||||
Համայնք | Vranje? | ||||
Հիմնադրված է | 1093 թ. | ||||
Մակերես | 860 կմ² | ||||
ԲԾՄ | 173 մետր | ||||
Բնակչություն | ▲55 214 մարդ (2022) | ||||
Ժամային գոտի | UTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 017 | ||||
Փոստային դասիչ | 17500 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VR | ||||
Պաշտոնական կայք | vranje.org.rs | ||||
| |||||
Վրանեն գտնվում է Վրանե գետին հարող հովտում` Հարավային Մորավա գետի թափման մոտ։ առաջին անգամ հիշատակվել է 1093 թվականին, սակայն սերբական պետության կազմի մեջ մտել է 1207 թվականին։ Թուրքերը նվաճել են քաղաքը 1455 թվականին։ Օսմանյան տիրապետության շրջանում քաղաքը գտնվել է Սերբիայի, Մակեդոնիայի և Բուլղարիայի առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Այդ ժամանակ քաղաքը հռչակված էր իր զենքով և բարձրորակ կանեփով։ Քաղաքը թուրքերից ազատագրվել է 1878 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է արդյունաբերական կենտրոն` կոշիկի, կահույքի և տեքստիլ ֆաբրիկաներով։
Պատմություն
խմբագրելՀավաստի տեղեկություններ չկան, թե բնակավայրը երբ է հիմնադրվել։ Ենթադրվում է, որ Բյուզանդական կայսրության շրջանում այն հիմնադրել են հույներն ու սլավոնները, որոնք այս շրջանում հաստատվել են 6-7-րդ դարերում։ Ամեն դեպքում, մի բան հստակ է. քաղաքը ռազմավարական կարևոր դիրք է ունեցել, քանի որ անհիշելի ժամանակներից այստեղով անցել են առևտրական ուղիներ։
Վրանեի մասին գրավոր առաջին հիշատակությունը 11-րդ դարում թողել է Աննա Կոմնենեն` Բյուզանդիայի կայսրուհին` նկարագրելով հոր` կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոս-ի նվաճումները[1]։
Երկրորդ հիշատակումը վերաբերում է 1193 թվականին, երբ մեծ ժուպան Ստեֆան Նեմանյան հռչակել է Սեբիայի անկախությունը Բյուզանդիայից` Վրանեն ներառելով իր տիրապետության տակ։ Սակայն Սերբական պետության կազմի մեջ քաղաքը պաշտոնապես մտել է 1207 թվականին, երբ արքա Ստեֆան Նեմանիչը իր իշխանության տակ է վերցրել այդ շրջանը։
14-րդ դարի առաջին կեսին, Վրանեի եպիսկոպոսությունից դուրս գալով, Վրանեն մտնում է Մարամուրեշի վոևոդության մեջ, որի իշխան Նիկոլայի որդիներից մեկը` Բոգդան I-ը, իր զարմիկ Ստեֆանի հոտ 1359 թվականին նվաճել է Հունգարական պետությանը պատկանող Մոլդովական պետությունը։ Բոգդան I-ը դարձել է ինքնիշխան Մոլդովական պետության առաջին ղեկավարը։
Այս պետության կազմալուծումից հետո 1445 թվականի հունիսի 14-ին թուրքերը նվաճել են Վրանեն` այն իր իշխանության տակ պահելով ընդհուպ 1878 թվականի հունվարի 31-ը, երբ այն զավթել են սերբական զորքերը Յովան Բելիմարկովիչի գլխավորությամբ[2]։ 20-րդ դարի սկզբներին քաղաքի բնակչությունը հաշվվում էր մոտ 12.000 մարդ։
Բալկանյան և հետագա երկու համաշխարհային պատերազմների արդյունքում Վրանեն կրկին տարածքային վեճի առարկա է եղել։ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ` 1912 թվականին, այստեղ Պյոտր I Կարագեորգիևիչի անմիջական ղեկավարությամբ անցկացվել է ռազմական գործողություն` ընդդեմ օսմանյան բանակի։ Բուլղարները 1918 թվականի հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը զավթել են Վրանեն։ Քաղաքը ճակատամարտում կորցրել է 514 մարդ, ևս 335-ը գերի ընկնելով գլխատվել են։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները մտել են Վրանե 1941 թվականի ապրիլի 9-ին, ապրիլի 22-ին քաղաքը հանձնվել է բուլղար ֆաշիստների տիրապետմանը։ Բռնազավթման չորս տարիների ընթացքում քաղաքում գնդակահարվել է մոտ 700 մարդ։ Քաղաքի ազատագրման մարտերին մասնակցել է 12.000 մարդ։ Բուլղարացիները քաղաքն ազատագրել են 1944 թվականի սեպտեմբերի 7-ին։
Բարբառ
խմբագրելՔաղաքի բնակիչների մեծ մասը խոսում է սերբերենի հատուկ բարբառով, որը կրում է բուլղարերենի և մակեդոներենի զգալի ազդեցությունը` ունենալով նաև սեփական առանձնահատկությունները։ Սերբերենով խոսողները Վրանեի բարբառը հասկանում են մեծ դժվարությամբ կամ չեն հասկանում ընդհանրապես։
Նշանավոր բնակիչներ
խմբագրել- Միրոլյուբ Եվտիչ (ծնվ.` 1955) - սերբ քաղաքագետ
- Բորիսլավ Ստանկովիչ (1876-1927) - սերբ գրող
Քույր քաղաքներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրանե» հոդվածին։ |