Իսպանական ցլամարտ կամ Կորիդա (իսպ.՝ Corrida), ցլամարտի ամենատարածված ձևը, ավանդական իսպանական հանդիսախաղ։

Կորիդա
Տեսակցլամարտ
Ծագման երկիրԻսպանիա Իսպանիա
Ստեղծվել էԲրոնզե դար
Սեռարական
իգական
Կարգավիճակսպորտաձև
ՎայրՑլամարտի համար նախատեսված արենա
Տարբերվում էմրցարշավ
 Bullfighting Վիքիպահեստում

Կորիդա բառն առաջացել է իսպաներեն correr` կոռեր արմատից, որն իր հիմնական իմաստով նշանակում է «փախչել»։ Հաճախ ցլամարտի այս տեսակը սխալմամբ անվանում են տոռո, որը թարգմանաբար նշանակում է «ցուլ»։ Կորիդա ցլամարտի ծագումը կապված է Պիրենեյան թերակղզու երկրներում՝ Իսպանիայում և Պորտուգալիայում ցլի պաշտամունքի հետ։ Ժամանակակից կանոններով կորիդան հայտնի է եղել դեռևս 11-րդ դարում։ Այդ ժամանակ այս ցլամարտին մասնակցել կարող էին միայն իսպանական հեծյալ նիզակակիր ասպետները։ Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (plaza de toros` ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների մասնակցությամբ, ձևավորվել է 18-րդ դարի սկզբին։

Կորիդայի հանդիսախաղի գլխավոր գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը, որի նպատակն է սպանել իր հակառակորդ ցլին։ Ըստ կորիդայի հիմնական կանոնների՝ մատադորը ցլին կարող է սպանել միայն վերջինիս ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Բացի մատադորներից՝ ցլամարտում կան նաև երեք գործող անձինք, որոնք են տորերոները, բանդերիլիերոները և չուլոները։ Տորերոները կամ պիկադորները նիզակակիր հեծյալներ են, ովքեր նիզակների միջոցով գրգռում և կատաղեցնում են ցուլին։ Բանդերիլիերոները փոքրիկ հարպուններ են ցցում նրա պարանոցին, իսկ չուլոները մատադորին սպառնացող վտանգի պարագայում վառ գույնի (հիմնականում՝ կարմիր) թիկնոցներով շեղում են ցուլի ուշադրությունը։ Իսպանիայից բացի կորիդո ցլամարտեր կազմակերպվում են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայի հարավում, իսկ 16-րդ դարից սկսած` նաև Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում՝ Մեքսիկայում, Կոլումբիայում, Էկվադորում, Պերուում, Վենեսուելայում, Կոստա Ռիկայում և այլն։ Ժամանակ առ ժամանակ ցլամարտեր կազմակերպվում են նաև Հայաստանում, սակայն այդ ցլամարտի կանոնները նման չեն իսպանական կորիդայի սկզբունքնեին։ Գլխավոր տարբերությունն այն է, որ հայ մատադորները չեն սպանում ցուլերին։

Պատմություն խմբագրել

Ցլամարտի պատմությունն ամենայն հավանականությամբ սկիզբ է առնում բրոնզե դարից։ Ստեղծողները եղել են իբերիացիները, ովքեր բնակվում էին ժամանակակից Պիրենեյան թերակղզու տարածքում։ Կորիդա ցլամարտի ծագումը կապված է նախապատմական Իբերիայում ցլերի պաշտամունքի հետ։ Հավանաբար ցլերի սպանությունը եղել է իբերական ծիսակատարություն։ Նմանատիպ ծիսակատարությունները տարածված են եղել նաև Հին Եվրոպայի մի շարք միջեկրածովյան ազգերի, մասնավորապես՝ հին հույների շրջանում։ Հայտնի է, որ միջնադարյան ժամանակահատվածում ցլամարտով զբաղվել են այնպիսի անձինք, ինչպիսիք են ֆրանկների կայսր Կառլոս Մեծն ու Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո Կաստիլիացին։

15-րդ դարի ավարտին՝ Իսպանիայի վերամիավորման կամ Ռեկոնիստայի դարաշրջանում կորիդան դառնում է ժամանցի միջոց ազնվականների դասի շրջանում։ Ցլամարտիկները եղել են բացառապես արական սեռի ներկայացուցիչ հեծյալ նիզակակիր ասպետներ։ 16-րդ դարում բազմաթիվ կարևոր իսպանական և պորտուգալական տոնակատարություններ չէր կարելի պատկերացնել առանց կորիդայի։ Միջնադարյան Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ցլամարտեր անցկացվում էին հիմնականում կենտրոնական հրապարակում՝ Պլասա Մայորում, որտեղ անց էին կացվում երկրի ամենակարևոր իրադարձությունները։ Այս շրջանում Կորիդան դառնում է մշակութային կարևոր գործոն։ Ուշ միջնադարում ցլամարտը փորձել են արգելել Իսպանիայում։ 16-րդ դարի կեսին Հռոմի պապ Պիոս V-ը հատուկ հրովարտակով արգելել է ցլամարտը։ Չնայած այս հանգամանքին` իսպանական մի շարք միապետներ խախտել են եկեղեցական կանոնադրությունը՝ արժանանալով կաթոլիկ եկեղեցու սպասավորների նզովքին։

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորիդա» հոդվածին։