Ծես
Ծես, ավանդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին հավատացյալները վերագրում են մոգական, խորհրդավոր հատկություններ։ Ծագել է հնագույն ժամանակներում և դարձել պաշտամունքային արարողությունների անբաժան մաս։
Ծիսակատարությունը, որի մեջ գլխավոր դեր է խաղում հոգևորականությունը, ընթանում է աղոթատանը (տաճար, եկեղեցի), սահմանված օրերին ու ժամերին՝ հավատացյալների մասնակցությամբ։ Այն ուղեկցվում է աղոթքներով, խմբերգերով, երաժշտությամբ։ Ծեսը հավատացյալների վրա ներգործելու ազդու միջոց է։ Ծեսերը արտահայտում են որոշակի հասարակական հարաբերություններ, ուստի ժամանակի ընթացքում փոփոխվում, վերամշակվում և հարմարեցվում են իրադրության պահանջներին։ Ծեսերի գիրքը հին հայոց մեջ կոչվել է Ծիսարան կամ Մաշտոց։ Հետագայում քրիստոնեական եկեղեցին Մաշտոց անվանեց օրհնությունների գիրքը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծես» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |