Սուսեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուսեր (այլ կիրառումներ)
Սուսեր, խոցող կամ խոցող-հատող սառը զենք։ Ունենում է 1 մ և ավելի երկարություն, նեղ, ուղիղ, մեկ կամ երկսայր շեղբ և տարբեր ձևերի բռնակ (էֆես)։ Երևան է եկել XVI դարի Արևմտյան Եվրոպայում, կրել են ազնվականները։ XVI —XVIII դարերին հեծելազորրի և սպայական կազմի զենքն էր։ XVIII դարից դարձել է միայն պատվավոր, շքերթային կամ մենամարտային զենք։ Ռուսական բանակում գործածվում է XVIII դարի սկզբից։ Մինչև 1917 թվականը զրահակիր հեծյալ (կիրասիրական) զորքի գեներալների և սպաների, ինչպես նաև քաղաքացիական զինովնիկների տոնական հանդերձանքի մասն էր։ Լինում են նաև մարզական սուսերներ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/06/%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D1%86%D1%83%D0%B7%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5_%D1%81%D0%B0%D0%B1%D0%BB%D0%B8_%D0%B8_%D1%88%D0%BF%D0%B0%D0%B3%D0%B8.jpg/220px-%D0%A4%D1%80%D0%B0%D0%BD%D1%86%D1%83%D0%B7%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5_%D1%81%D0%B0%D0%B1%D0%BB%D0%B8_%D0%B8_%D1%88%D0%BF%D0%B0%D0%B3%D0%B8.jpg)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 198)։ ![]() |