Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Պորտուգալիա Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



Բարի գալուստ Պորտալ:Պորտուգալիա



Պորտուգալիայի զինանշանը
Պորտուգալիայի զինանշանը
Պորտուգալիայի դրոշը
Պորտուգալիայի դրոշը
Պորտուգալիայի քարտեզը
Պորտուգալիայի քարտեզը

Պորտուգալիա, պետություն Հարավային Եվրոպայում, Պիրենեյան թերակղզում։ Արևմուտքից և հարավից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին հյուսիսում և արևելքում Իսպանիայի հետ։ Մայրաքաղաքը Լիսաբոնն է։

Հանրապետություն է 1910 թվականից: ՆԱՏՕ-յի (1949 թվականից), ՄԱԿ-ի (1955 թվականից), ՏՀԶԿ-ի (1961 թվականից), Եվրոպական Միության (1986 թվականի հունվարի 1-ից), Պորտուգալալեզու երկրների համագործակցության (1996 թվականից) անդամ պետություն է:

Պորտուգալիայի հայ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից հետո։ Ներկայումս բնակվում է 500 հայ կենտրոնացած Լիսաբոնում և Պորտոյում։ Պորտուգալիայի հայերից նշանավոր է հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանը։

Պորտուգալիայում Հայաստանի դեսպանությունը գտնվում է Հռոմում, բայց ունի հյուպատոսություն Լիսաբոնում և Պորտոյում։ Հայաստանում Պորտուգալիայի դեսպանությունը գտնվում է Մոսկվայում։

Պորտուգալիայի սահմանագիծը 1139 թվականից չի փոխվել։ Այն համարվում է Եվրոպայի ամենավաղ ձևավորված և անփոփոխ սահմաններ ունեցող երկիրը։


Ընտրված հոդված

Հնամյա արվեստի ազգային թանգարան (պորտ.՝ Museu Nacional de Arte Antiga, MNAA) Լիսաբոնում, Պորտուգալիայի և Եվրոպայի ամենանշանավոր թանգարաններից մեկը: Ազգային թանգարանի հավաքածուներն արտահայտում են պորտուգալական արվեստի զարգացումը մինչ XIX դարի սկիզբ:

Թանգարանի կառուցման ո՛չ ճշգրիտ տարեթիվը, ո՛չ հաստատության ճարտարապետը հայտնի չեն: Հայտնի է միայն այն, որ կառուցվել է 16-րդ դարում Ալբերտ Վերչելիի անունը կրող եկեղեցական հաստատության մոտակայքում:

Դա կարմելիտների առաջին վանքն էր Պորտուգալիայում: Այն, ինչը նրանից մնացել էր՝ Ալբերտի կապելլան, այսօր թանգարանի մի մասն է: Այն գտնվում է արևմտյան թևի ներքևում. այն շքեղ առանձնացված սրբազան հաստատություն է, որ կառուցել է բարոկկոյի ժամանակաշրջանի պորտուգալացի ճարտարապետ Մաչադո դե Կաստրոն. պատերին ամրացված են գունավոր սալիկներ, որ տարածված են ողջ երկրում: Այդ ամենը վերակառուցում է. արևմտյան թևն առաջացել է միայն 1930 թվականին. կապելլան այդ ժամանակ վերջնական վերացման վտանգի տակ գտնվող դատարկ կառույց էր: Արդեն 1834 թվականին վանքը դատարկվեց, ինչպես և Պորտուգալիայի շատ այլ հաստատություններ:

Քաղաքացիական պատերազմի արդյունքում վանքերի և եկեղեցիների մեծ քանակություն լիկվիդացվեց: Պետությունը պետք է հոգ տաներ մնացած մասի համար: Նման ֆոնդ սկզբում ստեղծվեց սուրբ Ֆրանցիսկոսի վանքում, որը դարձավ Նրբաճաշակ արվեստների ակադեմիայի կառույցը: Առավել ուշ՝ 1869 թվականին, տեղի ունեցավ առաջին էքսպոզիցիան:

1882 թվականին որոշում կայացվեց հավաքածուն տեղափոխել Պոմբալ պալատ: Այդ օրվանից հավաքածուն անընդհատ համալրվում էր, առաջին հերթին՝ հարուստ նվիրատուների շնորհիվ, որոնցից մեկը դարձավ թագուհի Կառլոտա Ժուակինան, իսկ մյուսը՝ հայ նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը, որ մեծ ներդրում է ունեցել Պորտուգալիայի մշակութային կյանքի զարգացման մեջ: Շուտով ընտրված շինությունը չափազանց փոքր էր հավաքածուի համար: Որոշվեց, որ հավաքածուի մի մասը պետք է տեղափոխվեր նոր հաստատություն, իսկ քանի որ համապատասխան շինություն չգտնվեց, որոշեցին նմանատիպը կառուցել: Կառուցեցին այն 1994 թվականին:

Ընտրված լուսանկար
Ընտրված չէ: Դա պետք է անեք ԴՈՒՔ:
Վարչական բաժանում

Պորտուգալիայի տարածքը բաժանված 18 օկրուգների։ Մինչև 1967 թվականը երկիրը ունեցել է 11 շրջան։ Այսօր Պորտուգալիայի կղզային տարածքները ունեն ինքնավար շրջանների կարգավիճակ, դրանք՝ Մադեյրան և Ազորյան կղզիները։

Պորտուգալիայի տարածքային միավորները նկարագրելիս օգտագործվում են տարբեր տերմիններ՝ շրջան/ռեգիոն (պորտ. região), ենթաշրջան/ենթառեգիոն (պորտ. subregião), օկրուգ (պորտ. distrito), քաղաքային շեղջաքարացում (պորտ. comunidade urbana), միջմունիցիպալ համայնք (պորտ. comunidade intermunicipal)։ Քաղաքները և մոտակա բնակավայրերը միացրած են մունիցիպալիտետների (պորտ. município)։ Մունիցիպալիտետները իրենց հերթին բաժանված են համայնքների։ Պորտուգալիան ունի 308 մունիցիպալիտետ և միտ 4200 համայնք։

Համայնքը (պորտ. freguesia) Պորտուգալիայի ամենափոքր վարչական միավորն է։ «Freguesia» տերմինը նշանակում էր «եկեղեցական երդ»: Տեղական ինքնավարության օրգանը համայնքային վարչությունն է (պորտ. junta de freguesia)։