Կոնստանտին Ֆամ
Կոնստանտին Ֆամ (ռուս.՝ Константин Фам, հուլիսի 13, 1972, Պերվոմայսկի, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիս տ, անկախ կինեմատոգրաֆիստ, որ ստեղծել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Վկաներ» ֆիլմը[1]։
Կոնստանտին Ֆամ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Պերվոմայսկի, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
IMDb | ID ID 4985788 |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԿոնստանտին Ֆամը ծնվել է 1972 թվականի հուլիսի 13-ին Ուկրաինական ԽՍՀ Խարկովի մարզի Պերվոմայսկի գյուղում։
Հայրը՝ Նգուեն Կոնգ Տակը, ազգությամբ վիետնամցի է, քաղաքական ներգաղթյալ, որն ավելի քան տասը տարի հայրն անցկացրել է վիետնամական դիմադրության պարտիզանական ջոկատներում։ Հո Շի Մինի հրահանգով նա ուղարկվել է սովորելու Խորհրդային Միությունում։ Հոր ընտանիքը մասնակցել է անկախության համար Վիետնամի պայքարին[2]։ Հայրն ստացել է ինժեներ-շինարարի կրթություն, սովորելու ընթացքում զորակոչվել է Հյուսիսային Վիետնամի կանոնավոր բանակ՝ մարտական գործողություններ վարելու սկսված քաղաքացիական պատերազմում։ Հայրն այդ խնդրանքն ընդունել է որպես անհարգալից վերաբերմունք իր նախկին ծառայությունների նկատմամբ և ստիպված է եղել Խորհրդային Միությունից խնդրել քաղաքական ապաստան, և արդյունքում նրան արգելվել է ապրել խոշոր քաղաքներում։ Կոնստանտին Ֆամի մայրը՝ Սվետլանա Նաումովնա Մելկինան, հրեա է։ Կոնստանտին Ֆամի մայրական կողմի ազգականների մեծ մասը զոհվել է Հոլոքոստի ժամանակ, իսկ մայրն իր կյանքի մեծ մասի ընթացքւմ թաքցրել է, որ ինքը հրեա է։ Ծնողների կյանքի պատմությունը մեծ ազդեցություն է ունեցել Կոնստանտին Ֆամի ստեղծագործական աշխարհայացքի ձևավորման վրա[3]։
Տասնհինգ տարեկանում Կոնստանտին Ֆամն ընդունվել է Դնեպրոպետրովսկի թատերական ուսումնարանի տիկնիկային թատրոնի բաժին։ Ըստ ռեժիսորի՝ նա երազել է սովորել դերասանական վարպետություն, իսկ տիկնիկների բաժինը համարվել է ոչ հեղինակավոր, սակայն տարիներ անց նա խոստովանել է, որ տվյալ մասնագիտությունն իրեն մեծ փորձ է տվել կոմպոզիցիայի, միզանսցենների կառուցման, ինչպես նաև անկենդան օբյեկտները կենդանացնելու հարցում՝ դրանց միջոցով փոխանցելով հերոսների ապրումները։ Հետագայում այդ փորձն օգտագործվել է «Կոշիկներ» ֆիլմի ստեղծման ժամանակ[4]։
Կարիերա
խմբագրելԴերասան
խմբագրելԿրթությունն ավարտելուց հետո Կոնստանտին Ֆամը տեղափոխվել է Թբիլիսի՝ աշխատելու թատրոնում։ 1991 թվականին Վրաստանում ռազմական կոնֆլիկտի սկսվելուց հետո տեղափոխվել է Չեռնիգով, որտեղ աշխատել է տեղի թատրոնում որպես դերասան։ Սակայն Կոնստանտին Ֆամին առաջարկված դերերը հաճախ պայմանավորված են եղել նրա ասիական արտաքինով և չեն համապատասխանել դերասանի հետագա ծրագրերին։
1993 թվականին Կոնստանտին Ֆամը տեղափոխվել է Մոսկվա։ Սկսել է աշխատել հեռուստանախագծերում՝ կատարելով տարբեր դերեր։
Սցենարիստ
խմբագրել1997 թվականին Կոնստաինտին Ֆամն ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարի բաժին՝ Վալենտին Եժովի կուրս։ 1998 թվականին դարձել է «Երալաշ» մանկական հումորային ամսագրի սցենարիստ[5]։
Գործարար
խմբագրել2001 թվականից ակտիվորեն զարգացել է Կոնստանտին Ֆամի բիզնեսը, որը կապված է կինոսարքավորումների վարձակալման և հեռուստատեսային հոլովակների նկարահանման հետ։ Այդ ժամանակաշրջանում Կոնստանտին Ֆամը հանդես է եկել նաև կինոարտադրության բնագավառում՝ կատարելով ադմինիստրատորից սկսած մինչև ռեժիսորի ու պրոդյուսերի գործեր։ Ֆամի ընկերությունը փակվել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառով։
TV շոու
խմբագրել2008 թվականին Կոնստանտին Ֆամը եղել է «Կանանց լիգա» (ռուս.՝ «Женская лига») շոուի սցենարիստ և երկրորդ ռեժիսոր հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում։ Հանդես է եկել որպես «Զգուշացեք՝ երեխաներ» (ռուս.՝ «Осторожно: дети!») սքեթչ շոուի ռեժիոր[6]։ Այդ նույն ժամանակաշրջանում գրվել է «Ինսուլին» ֆիլմի սցենարը, որը ձեռք է բերել ռուս կինոպրոդյուսեր Ալեքսեյ Պետրուխինը և նախնական ձևով վերնագրվել որպես ֆիլմ «Զինվոր» (ռուս.՝ «Солдат»)[7]։
Նյու Յորքի կինոարվեստի ակադեմիա
խմբագրել2011 թվականին ընդունվել է Նյու Յորքի կինոարվեստի ակադեմիա։ Ակադեմիայում նրա կրթությունն ավարտվել է 13 շաբաթ տևած արտադրական շրջանով, որի ընթացքում նկարահանվել է «Ոզնի» կարճամետրաժ ֆիլմը Գրիգորի Գորինի պատմվածքի հիման վրա։ Պատմության կենտրոնում գտնվում են վիճակախաղի շահած տոմսը ոզնու հետ փոխած տղան ու նրա հայրը, որ փորձում է ամեն գնով վերադարձնել տոմսը։ Պատմությունը հաջողություն է ունեցել փառատոններում, հրավիրվել բազմաթիվ ցուցադրությունների։ Այն արժանացել է գրան պրիի Սան Պաուլուի կինոփառատոնում (Բրազիլիա), ինչպես նաև ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի Short Film Corner ծրագրում։
Ռեժիսոր
խմբագրելԿինոալմանախ «Վկաներ»
խմբագրել«Վկաներ» կինոալմանախը դարձել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմը հետխորհրդային տարածքում։ «Վկաներ» ֆիլմը բաղկացած է երեք կարճամետրաժ նովելներից, որոնք միավորված են ընդհանուր հայեցակարգով՝ ներկայացնել աղետի պատմությունը նրա ակամա վկաների աչքերով, որոնք են կոշիկների զույգը, փոքրիկ շունն ու ջութակը։ Նախագծի հիմնական նպատակն է պատմել 1933-1945 թվականների ողբերգական դեպքերի մասին և երիտասարդ սերնդին հիշեցնել տեղի ունեցած ողբերգության մասին՝ կանխելով նրա կրկնումը ապագայում։
Նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերին Ամերիկյան կինոշուկայում։ Էքսպերիմենտալ փիթչինգում իր նախագիծը ներկայացրած միակ ռուսը եղել է Կոնստանտին Ֆամը, որի «Կոշիկներ» նախագիծը ժյուրին կոչել է «հետաքրքիր և կենսունակ նախագիծ»[8]։
«Կոշիկներ»
խմբագրել«Կոշիկներ» ֆիլմը դարձել է «Վկաներ» ռազմապատմական դրամայի առաջին նովելը։ Նախագծի գաղափարի համար հիմք է ծառայել Օսվենցիմի թանգարանային համալիրի այն հատվածը[9], որտեղ ցուցադրվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում զոհված կալանավորների հազարավոր կոշիկներ։ Ֆիլմի սյուժեն ծավալվում է 1930-1940-ական թվականներին և ներկայացնում է մի զույգ կանացի կոշիկների պատմությունը, որն սկսվում է խանութի ցուցափեղկին և ողբերգականորեն ընդհատվում «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի կոշիկների եղբայրական գերեզմանում։ Նկարահանումներն անցկացվել են Եվրոպայում և տևել ավելի քան չորս ամիս։
«Կոշիկներ» ֆիլմն բազմաթիվ կինոփառատոնների ու մրցանակների դափնեկիր է, ընդգրկվել է Յադ Վաշեմի (Իսրայել) ֆիլմերի հավաքածուում Հոլոքոստի մասին Սթիվեն Սփիլբերգի, Ռոման Պոլանսկիու, Ռոբերտո Բենինյիի հայտնի ֆիլմերի հետ։ Ֆիլմի ստացած մրցանակների թվում են «Արծաթե կինոժապավեն» գրան պրին Կինոարվեստի «ԻՄՊԵՐԻԱ» 8-րդ միջազգային կինոփառատոնում (Իտալիա), Լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակ«Լուսափայլ հրեշտակ» (ռուս.՝ Лучезарный Ангел) Х միջազգային բարեգործական կինոփառատոնում։ Միակ ռուսական կարճամետրաժ ֆիլմն է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում 2013 թվականին[10][11]։
«Բրուտոս»
խմբագրել«Բրուտոս» ֆիլմի (ստեղծվել է Լյուդվիկ Աշկենազիի պատմվածքի հիման վրա[12][13]) գործողությունները ներկայացվում են «շան աչքերով»։ Այդ հատուկ հայացքը թույլ է տալիս այլ անկյունից տեսնել մարդկային արժեքները։ Պատերազմը, ռասայական օրենքները, մարդկային դաժանությունը Բրուտոս անունով գերմանական հովվաշանը բաժանում են իր սիրելի տիրուհուց։ Բուժարանից հետո նա՝ որպես պահակային շուն, հայտնվում է համակենտրոնացման ճամբարում, որտեղ վարժեցման և հոգեբանական մանիպուլյացիաների ընթացքում անվնաս տնային կենդանուց վերածվում է մարդասպան շան։
«Բրուտոս» նովելի ընդհանուր կառուցվածքին նվիրված շնորհանդեսը տեղի է ունեցել Կաննի 66-րդ կինոփառատոնում[14]։ Այնտեղ էլ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ֆիլմի գլխավոր դերը կարող է կատարել հոլիվուդյան դերասանուհիներից մեկը, որը չի թաքցնում իր հրեական ծագումը, մասնավորապես Միլա Կունիսը կամ Նատալի Փորտմանը[15]։
2013 թվականի հունիսի 27-ին «Բրուտոս» ֆիլմը հաղթել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Երիտասարդական կենտրոնի Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի սցենարների փրիթչինգը[16]։ Մրցույթին ուղարկված 418 հայտերից Երիտասարդական կենտրոնի ընտրող հանձնաժողովի կողմից կազմվել է 22 լիամետրաժ խաղարկային ֆիլմերից ու հեռուստանախագծերից և կարճամետրաժ կինոյի 23 նախագծերից կազմված երկար ցուցակը։ Փիթչինգի հատուկ հյուրը եղել է Նիկիտա Միխալկովը։
«Բրուտոս» ֆիլմի սցենարը գրել է Սերգեյ Ռախլինը՝ առաջին ռուսալեզու լրագրողը, որն ընդունվել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիա։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանի, Ռումինիայի և Բելառուսի տարածքերում։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են կինեմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Ռումինիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Մոլդովայից և Բելառուսից[17][18]։ Գլխավոր դերերը կատարել են Օքսանա Ֆանդերան, Ֆիլիպ Յանկովսկին, Վլադիմիր Կոշևոյը, Աննա Չուրինան և Մարթա Դրոզդովան[19]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 2016 թվականի հունիսին[20]։
«Ջութակ»
խմբագրել«Ջութակ» երրորդ նովելը (նկարահանվել է Յոսի Տավորի պատմվածքի հիման վրա) պատմում է ջութակի զարմանալի ճակատագրի մասին, որն անցնում է պատերազմի բոլոր սարսափների միջով։ Պատմությունն սկսվում է Նյուրնբերգի ջութակների արվեստանոցում, որտեղ 20-րդ դարի սկզբին ստեղծվում է հրեա տղային նվիրելու համար նախատեսված ջութակ, և ավարտվում երկար տարիներ անց Լացի պատի մոտ տեղի ունեցած համերգով։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում[21]։ Այն առաջադրվել է նաև «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[22][23] և արժանացել Վերա Գլագոլևայի անվան մրցանակի Սոչիի երկրորդ միջազգային կինոփառատոնում[24]։
Մոսկվայի հրեական կինոփառատոն
խմբագրելԿոնստանտին Ֆամը հանդես է եկել որպես Մոսկվայի հրեական կինոփառատոնի ստեղծողներից և պրոդյուսերներից մեկը։ 2015 թվականին նա դարձել է ժյուրիի նախագահ առաջին կինոփառատոնում[25]։
TV շոու
խմբագրելՖիլմագրություն
խմբագրելՄրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- «Ոզնի» ֆիլմի համար
- «Կոշիկներ» ֆիլմի համար
- 2013 – Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, «Լուսափայլ հրեշտակ» (ռուս.՝ Лучезарный Ангел) Х միջազգային բարեգործական կինոփառատոն, Ռուսաստան[27]
- 2013 – Գրան պրի, Video Festival Imperia, Իտալիա[28]
- 2013 – Լավագույն էքսպերիմենտալ ֆիլմ, Արտկինո կինոփառատոն, Ռուսաստան[29]
- 2013 – Գրան պրի, «Հանդիպումներ Վյատկայում» փառատոն, Ռուսաստան
- 2013 – Մրցանակ «Ռուսաստանում կարճամետրաժ կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի» համար, KONIK փառատոն, Ռուսաստան[30]
- 2013 – Մոնակոյի միջազգային կինոփառատոն – Angel Flms Award. Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն պրոդյուսեր, Angel Peace Award[31][32][33]
- 2013– Սան Դիեգոյի եվրոպական կինոփառատոն (անգլ.՝ Best Emerging Filmmaker)[34]
- «Բրուտոս»
- 2016 – The Nevada International Film Festival (ԱՄՆ) – «Պլատինե մրցանակ» «Լավագույն էքսպերիմենտալ ֆիլմի համար»[35]
- 2016 – Սոչիի 1-ին միջազգային կինոփառատոն (Ռուսաստան) – «Հատուկ մրցանակ»[36]
- 2016 – Կինոարվեստի և գիտության ակադեմիան ֆիլմն ընդգրկել է «Օսկար» ամերիկյան կինոմրցանակի հավակնորդների երկար ցանկում 2016 թվականի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[37]
- 2016 – Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ազգային ակադեմիայի «Ոսկե արծիվ» մրցանակի թեկնածու «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար» անվանակարգում 2016 թվականին[38]
- 2017 – Ամերիկյան կինոփառատոն Best Shorts Competition – «Լավագույն հրեական ֆիլմ»[39]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Люди без лиц.mn.ru
- ↑ Константин Фам: «Я видел, как люди меняются, надевая нацистскую форму». Новая газета
- ↑ Константин Фам: Бум «короткого метра» не за горами. Союзное вече
- ↑ Холокост в «Туфельках». jewish.ru
- ↑ «О КИНОНОВЕЛЛЕ "ТУФЕЛЬКИ". Радио Маяк». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ "Острожно: Дети!" СТС
- ↑ «Фильм "Солдат". Ruskino.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Завершилась Неделя российского кино в Лос-Анджелесе «DOORS TO RUSSIAN CINEMA». ROSKINO». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Красные туфельки Холокоста. НОВАЯ ГАЗЕТА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Фильм молодого режиссёра Константина Фама выдвинут на «Оскар» одновременно со «Сталинградом» Федора Бондарчука. НОВАЯ ГАЗЕТА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Короткометражка «Туфельки» поборется за номинацию на «Оскар». РИА Новости
- ↑ Oksana Fandera and Filipp Yankovsky will play in a movie about the Holocaust. www.jewish.ru Արխիվացված 2016-06-03 Wayback Machine
- ↑ Oksana Fandera and Philip Jankowski will appear on the screen together again. people talk.ru
- ↑ В Каннах прошла презентация нового проекта Константина Фама. Молодёжный центр СКРФ Արխիվացված 2013-12-11 Wayback Machine
- ↑ Натали Портман может сыграть главную роль в совместном белорусском фильме "Брут". БЕЛТА - новости Беларуси Արխիվացված 2013-12-18 Wayback Machine
- ↑ Обзор питчинга дебютных проектов. proficinema.ru
- ↑ При поддержке ФЕОР идут съемки художественного фильма о Холокосте. Интерфакс
- ↑ Завершаются съемки фильма «БРУТ» из трилогии «СВИДЕТЕЛИ». cinemaplex.ru
- ↑ «На ММКФ представили фильм «Брут» с Оксаной Фандерой и Филиппом Янковским. Tele.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Конкурс короткометражных фильмов. 38 ММКФ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 39-й ММКФ: третий день.kinobusiness.com
- ↑ Российский фильм о Холокосте поборется за «Оскар». regnum.ru
- ↑ Музыка перед расстрелом: интервью с режиссером короткометражки «Скрипка» о Холокосте, которая выдвинута от России на «Оскар». tvrain.ru
- ↑ «Короткометражный фильм "Скрипка" режиссёра Константина Фама получил награду имени Веры Глаголевой.glasnarod.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Первый еврейский кинофестиваль открылся в Москве. ria.ru
- ↑ «Hostage». IMDb.com
- ↑ Итоги кинофестиваля «Лучезарный ангел». РИА Новости
- ↑ Режиссёр Константин Фам получил Гран-при «Серебряная кинолента» на прошедшем в апреле Международном фестивале киноискусства «Империя» в Италии. РИА Новости
- ↑ Победители 6-го Всероссийского фестиваля авторского короткометражного кино «АРТКИНО». Арткино(չաշխատող հղում)
- ↑ «Итоги открытого кинофестиваля короткометражного независимого кино «KONIK Film Festival». Молодёжный центр СК РФ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Фильм «Туфельки» получил призы в Монако. The Hollywood Reporter. Российское издание
- ↑ Российский фильм взял все призы фестиваля в Монако
- ↑ Мировая премьера российского режиссёра Константина Фама. The Hollywood reporter
- ↑ «Режиссёр короткометражки «Туфельки» Константин Фам получил одну из главных наград кинофестиваля в Сан-Диего. antrakt.by». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 2016 Winners. Nevada Film Festival
- ↑ «Призы. Sochifilmawards.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Российская короткометражка поборется за «Оскар». РОССКИНО». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Рекомендательный список Экспертного совета за 2016 год. Kinoacademy.ru
- ↑ The season’s winners. Bestshorts.net
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ֆամ» հոդվածին։ |