Բացել գլխավոր ցանկը

Օքսանա Օլեգովնա Ֆանդերա (ռուս.՝ Оксана Олеговна Фандера, նոյեմբերի 7, 1967(1967-11-07)[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի:

Օքսանա Ֆանդերա
ռուս.՝ Оксана Олеговна Фандера
Ծնվել էնոյեմբերի 7, 1967(1967-11-07)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Q26776772?
Ամուսին(ներ)Ֆիլիպ Յանկովսկի
Երեխա(ներ)Ivan Yankovsky?

ԿենսագրությունԽմբագրել

Օքսանա Ֆանդերան ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 7-ին Օդեսայում: Հայրը՝ դերասան Օլեգ Ֆանդերան, կիսով ուկրաինացի է, կիսով՝ գնչու, իսկ մայրը հրեա է[2]: 1960-ական թվականներին Օլեգ Ֆանդերան եղել է Օդեսայի Ա. Իվանովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, 1970-ական թվականների սկզբին տեղափոխվել է Խաբարովսկ, աշխատել է Ուսուրիյսկում՝ Կարմիր դրոշի արևելյան ռազմական շրջանի թատրոնում: Երբ Օքսանա Ֆանդերան եղել է տասնչորս տարեկան, նրա մայրն ամուսնացել է երկրորդ անգամ, և նրանք տեղափոխվել են Մոսկվա:

1988 թվականին Օքսանա Ֆանդերան զբաղեցրել է երկրորդ տեղը «Մոսկվայի գեղեցկուհի» մրցույթում, որ առաջին գեղեցկության մրցույթն էր Խորհրդային Միությունում:

1993 թվականին Օքսանա Ֆանդերան ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Անատոլի Վասիլևի արվեստանոց):

Օքսանա Ֆանդերայի առավել նշանակալի կինոդերերից են իր ամուսնու՝ ռեժիսոր Ֆիլիպ Յանկովսկու «Շարժման մեջ» (ռուս.՝ «В движении»), «Պետական խորհրդական» (ռուս.՝ «Статский советник») և «Քարե գլուխ» (ռուս.՝ «Каменная башка») ֆիլմերում մարմնավորած կերպարները:

ԸնտանիքԽմբագրել

  • Հայրը՝ դերասան Օլեգ Ֆանդերա (1934-2002), Ռուսաստանի ժողովրդական արտիստ,
  • Ամուսինը՝ Ֆիլիպ Յանկովսկի (ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին), ռուս դերասան, կինոռեժիսոր, խորհրդային դերասան Օլեգ Յանկովսկու որդին: Ամուսնացել են 1990 թվականին[3].
    • Որդի՝ Իվան Յանկովսկի (ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում), ռուս դերասան, սովորել է Մոսկվայի միջազգային կինոդպրոցում, 2013 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը (Սերգեյ Ժենովիչի արվեստանոց) և ընդունվել Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիա» թատրոն[4][5]: Նկարահանվել է «Արի ինձ տեսնելու» (ռուս.՝ «Приходи на меня посмотреть», Հրեշտակ), «Ինդիգո» (Անդրեյ կալյաև), «Дама Пик» (Պավել Լունգին),
    • Դուստր՝ Ելիզավետա Յանկովսկայա (ծնվել է 1995 թվականի մայիսի 1-ին), սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայում:

ԱրվեստԽմբագրել

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ֆ Էլեկտրոնիկի արկածները Приключения Электроника աշակերտուհի
1988 ֆ Նավ Корабль
1988 ֆ Առավոտյան խճուղի Утреннее шоссе Նատաշա
1989 ֆ Ձմեռը դրախտում Зима в раю Կատյա
1989 ֆ Ստալինգրադ Сталинград Նատաշա
1990 ֆ Հիմարները մեռնում են ուրբաթ օրերին Дураки умирают по пятницам Յանա
1995 ֆ На углу, у Патриарших Նատալյա Նիկոլաևնա Ռումյանցևա
1998 ֆ Լավ խոտան, վատ խոտան Дрянь хорошая, дрянь плохая
2000 ֆ Ցուցափեղկ Витрина
2000-2001 ս Սև սենյակ Чёрная комната Կատյա
2002 ֆ Շարժման մեջ В движении Վերա
2002 ֆ Արյան միայնություն Одиночество крови Գրետա
2002 ֆ Шатун Իրինա Գոնչարովա
2003 ֆ Երրորդ տարբերակ Третий вариант Սերաֆիմա
2004 ս Արծաթե հովտաշուշան-2 Ландыш серебристый 2 Ժաննա
2005 ֆ Կոզառոզա Казароза Զինաիդա Կոզառոզա
2005 ֆ Պետական խորհրդական Статский советник ահավեկիչ «Ասեղ»,կոմսուհի Օլգա Դոբրինսկայա
2008 ֆ Քարե գլուխ Каменная башка Տանյա
2008 ֆ Սիրո կարմիր մարգարիտ Красный жемчуг любви Մարիա
2010 ֆ Про любоff Լադա
2011 ֆ Որջի կրակները Огни притона Լյուբա
2012 ֆ Վարդերի հովիտ Долина роз Սոֆյա
2012 ֆ Մինչև գիշերը չբաժանի Пока ночь не разлучит ռեստորանի այցելու
2012 ֆ Соловей-Разбойник Իզաբելա Պապայանի («Պրիմա»)
2013 ս Քաղաքային լրտեսներ Городские шпионы Կատյա Ռակիտինա
2014 ս Հրաշագործ Чудотворец Վերա Չերնիշյովա
2015 ս Ամանորյա երթ Новогодний рейс Վերա Պավլովնա
2015 ֆ Խորություն Глубина Մադամ
2016 ֆ Салют-7. История одного подвига
2016 ֆ Բրուտոս Брут

ԱյլԽմբագրել

2014 թվականի հոկտեմբերի 3-4-ը Օքսանա Ֆանդերան մասնակցել է «Կարենինա: Կենդանի հրատարակություն» միջազգային օնլայն մարաթոնին, որ կազմակերպել էր Լև Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» տոն-թանգարանը «Google» ընկերության հետ համատեղ. առաջին անգամ յոթ հարյուր մարդ աշխարհի տարբեր երկրներից ու քաղաքներից ուղիղ եթերում երեսուն ժամ կարդացին «Աննա Կարենինա» վեպը[6]:

2015 թվականի սեպտեմբերի 25-ին դերասանուհին մասնակցել է Անտոն Չեխովի ստեղծագործությունների թատերականացված օնլայն ընթերցանությանը, որ կոչվում էր «Չեխովը կենդանի է» (ռուս.՝ «Чехов жив»):

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • 2006 – ներկայացվել է «MTV Russia Movie Awards» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» և «Լավագույն համբույր» (Կոնստանտին Խավենսկու հետ, ֆիլմ «Պետական խորհրդական»),
  • 2011 – ներկայացվել է Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակի «Կնոջ լավագույն գլխավոր դերի համար» (ֆիլմ «Որջի լույսերը»)[7],
  • 2012 – ստացել է Չեբոքսարիի V միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ դերի լավագույն կատարման համար» (ֆիլմ «Որջի լույսերը»)[8],
  • 2012 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարման համար» (ֆիլմ «Որջի լույսերը»):

ՓաստերԽմբագրել

  • Օքսանա Ֆանդերան՝ որպես քարտուղարուհի-մեքենագրուհի, աշխատել է Վյաչեսլավ Զայցևի Մոսկվայի նորաձևության տանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Биография Оксаны Фандеры // Газета «Новые известия» // cinema.newizv.ru
  3. «…и Янковский» Газета «Комсомольская правда» // kp.ru (24 июня 2005 года)
  4. Актёры театра. Иван Янковский. Краткая биография, роли в театре, фильмография. Официальный сайт Московского театра «Студия театрального искусства» // sti.ru
  5. Елена Рагожина (2013-05-01)։ «Оксана Фандера: «Я себя чувствую очень свободно»»։ Журнал «New Style»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-03 
  6. ««Каренина. Живое издание»: 700 человек в прямом онлайн-эфире прочитали роман Толстого.» (ռուսերեն)։ Государственный музей Л. Н. Толстого // tolstoymuseum.ru։ 2014-10-03։ Վերցված է 2015-09-26 
  7. «Лауреаты и номинанты премии «Белый слон» Гильдии киноведов и кинокритиков России за 2011 год»։ Официальный сайт Гильдии киноведов и кинокритиков России // kinopressa.ru։ Վերցված է 2014-01-05 
  8. «Фильм «Сибирь. Монамур» получил гран-при «За лучший игровой фильм» на кинофестивале в Чебоксарах»։ «ИТАР-ТАСС»։ 26 мая 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-01-ին։ Վերցված է 2012-05-27 

Արտաքին հղումներԽմբագրել