«Կոշիկներ» (ռուս.՝ Туфельки, անգլ.՝ Shoes), ռեժիսոր Կոնստանտին Ֆամի ֆիլմը՝ ստեղծված 2012 թվականին, բազմաթիվ կինոփառատոնների հաղթող, «Օսկար» մրցանակի՝ Ռուսաստանից ներկայացված միակ թեկնածուն «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում 2013 թվականին[1][2]։ Դարձել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Վկաներ» կինոալմանախի առաջին նովելը։

Կոշիկներ
Երկիր Լեհաստան
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Ֆամ
ՊրոդյուսերԿոնստանտին Ֆամ
Սցենարի հեղինակԿոնստանտին Ֆամ
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-1940-ական թվականներին։ Այն պատմում է կանացի մեկ զույգ կոշիկների պատմություն, որն սկսվում է խանութի ցուցափեղկից և ողբերգականորեն ընդհատվում Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի եղբայրական գերեզմանում։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Գաղափարի հեղինակ՝ Դմիտրի Պարշկով
  • Ռեժիսոր՝ Կոնստանտին Ֆամ
  • Կոմպոզիտոր՝ Եգոր Ռոմանենկո
  • Մոնտաժող՝ Վարֆոլոմեյ Կուրագա
  • Պրոդյուսերներ՝ Կոնստանտին Ֆամ, Յուրի Իգրուշա, Միխայիլ Բիկով, Ալեքսեյ Պետրուխին, Տանյա Դավիդովսկայա, Քշիշտոֆ Վիխ, Տանյա Ռախմանովա, Ալեքսեյ Տիմոֆեև, Ալեքսանդր Կուլիկով, Իգոր Լոպատյոնոկ, Սերգեյ Ժդանովիչ
  • Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Ֆամ
  • Դերասաններ՝ Ուլյանա Ելինա, Իլյա Ուգլավա, Տատյանա Սպուրգյաշ, Ալեքսանդր Բոկովեց
  • Օպերատորներ՝ Օտաբեկ Ջուրաև, Մարեկ Գայչակ, Սերգեյ Նովիկով, Ասեն Սոպով
  • Բեմադրող նկարիչներ՝ Ֆիլիպ Լագունովիչ-Չերեպկո, Յարմիլա Կոնեչնա

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Պրահայում (Չեխիա), Փարիզում (Ֆրանսիա), Լեհաստանում, Բելառուսում և Ռուսաստանում։ Ընդհանուր առմամբ ֆիլմի ստեղծումը տևել է ավելի քան մեկ տարի և 20 նկարահանման օր։ Աշխատանքներին մասնակցել է ավելի քան 400 մարդ[3]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

«Կոշիկներ» նովելի գլխավոր հերոսը կոշիկն է։ Կադրում չեն երևում դեմքեր, և չկան երկխոսություններ։ Ֆիլմի ողջ ընթացքում հնչում է օրիգինալ սիմֆոնիկ երաժշտություն։

Ճանաչում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Մոնակոյի միջազգային փառատոն՝ Angel Flms Award, Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն պրոդյուսեր, Լավագույն օրիգինալ երաժշտություն, Օպերատորի լավագույն աշխատանք, Angel Peace Award[4]
  • Video Festival Imperia գրան պրի (Իտալիա)[5]
  • «Փայլող հրեշտակ» Х բարեգործական կինոփառատոնի լավագույն խաղարկային կարճամետրած ֆիլմ[6]
  • Ֆիլմն ընդգրկվել է «Յադ Վաշեմ» թանգարանի հավաքածուում (Իսրայել) reference number is V-6195
  • Արտկինո (Ռուսաստան, Մոսկվա) – Լավագույն էքսպերիմենտալ ֆիլմ[7]
  • Հայֆի պաշտոնական ծրագրերի ֆիլմ-բացահայտում
  • KONIK (Ռուսաստան, Մոսկվա), մրցանակ «Ռուսաստանում կարճամետրաժ կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար»[8]
  • KONIK (Ռուսաստան, Մոսկվա), մրցանակ «Երաժշտական լուծման համար»
  • «Հանդիպում Վյատկայում» փառատոնի գրան-պրի (Ռուսաստան, Կիրով)
  • «NewMag» ամսագրի, «Ոսկե ծիրան» փառատոնի հատուկ մրցանակ (Հայաստան)
  • Հրեական կինոփառատոն Սան Դիեգոյում – «Ֆիլմ-բացահայտում» (Best Emerging Filmmaker)[9]

Մասնակցություն խմբագրել

  • Միջազգային կինոփառատոն Մոնակոյում – Angel Film Awards[10]
  • Ռուսական կինոյի շաբաթ Իսրայելում[11]
  • Ռուսական կինոյի շաբաթ Լոս Անջելեսում, «DOORS TO RUSSIAN CINEMA»[12]
  • Clermont-Ferrand (Ֆրանսիա)
  • Листапад (Բելառուս)
  • Badalona (Իսպանիա)
  • Coniminuticontati (Իտալիա)
  • Atlanta Jewish Festival (ԱՄՆ)
  • Սուրբ Աննա (Ռուսաստան)
  • Կինոտավր (Սոչի, Ռուսաստան)[13]
  • Киноликбез (Բառնաուլ, Ռուսաստան)
  • Կինոշոկ (Անապա, Ռուսաստան)
  • Короче (Կալինինգրադ, Ռուսաստան)

Մշակութային ազդեցություն խմբագրել

«Կոշիկներ» կինոֆիլմը, ինչպես «Վկաներ» կինոալմանախն ամբողջությամբ, կատարում է մշակութաստեղծ կարևոր գործառույթ։ Այսպես, 2013 թվականի նոյեմբերի 4-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետրոս Մեծի անվան մարդաբանության և ազգագրության տնօրենի տեղակալ Եֆիմ Ռեզվանը թանգարանի անունից ֆիլմի ստեղծող անձնակազմին նվիրել է պատվավոր դիպլոմ «թանգարանային ցուցահանդեսային ծրագրերի և հիշատակի պահպանման գործում ունեցած ստեղծագործական վառ ներդրման համար» ձևակերպմամբ[14]։

Գործընկերներ խմբագրել

  • Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիա
  • Վավերագրական կինոյի կենտրոն
  • Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության երիտասարդական կենտրոն
  • РОСКИНО
  • Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարություն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фильм молодого режиссёра Константина Фама выдвинут на «Оскар» одновременно со «Сталинградом» Федора Бондарчука. НОВАЯ ГАЗЕТА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  2. Короткометражка «Туфельки» поборется за номинацию на «Оскар». РИА Новости
  3. Константин Фам: «Хочу делать кино, интересное для всей семьи». МЦ СКРФ Արխիվացված 2016-06-09 Wayback Machine
  4. Фильм «Туфельки» получил призы в Монако. The Hollywood Reporter. Российское издание
  5. Режиссёр Константин Фам получил Гран-при «Серебряная кинолента» на прошедшем в апреле Международном фестивале киноискусства «Империя» в Италии. РИА Новости
  6. Итоги кинофестиваля «Лучезарный ангел». РИА Новости
  7. Победители 6-го Всероссийского фестиваля авторского короткометражного кино «АРТКИНО». Арткино(չաշխատող հղում)
  8. Итоги открытого кинофестиваля короткометражного независимого кино «KONIK Film Festival». Молодёжный центр СК РФ Արխիվացված 2013-12-11 Wayback Machine
  9. «Режиссёр короткометражки «Туфельки» Константин Фам получил одну из главных наград кинофестиваля в Сан-Диего. antrakt.by». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  10. The world premiere of Russian-Vietnamese director Costa Fam’s experimental short Shoes. The Hollywood reporter
  11. Неделя российского кино начинается в Израиле. РИА Новости
  12. «Завершилась Неделя российского кино в Лос-Анджелесе «DOORS TO RUSSIAN CINEMA». РОСКИНО». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  13. Конкурс короткого метра начался на «Кинотавре». РИА Новости
  14. Кунсткамера наградила «Туфельки». АЕН — агентство еврейских новостей

Արտաքին հղումներ խմբագրել