Քադիշ (անգլ.՝ Kaddish, ռուս.՝ Кадиш), ռեժիսոր Կոնստանտին Ֆամի լիամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է 2019 թվականին։ Ռեժիսորը, որն ավելի վաղ իր աշխատանքներում անդրադարձել էր Հոլոքոստի թեմային, այս ֆիլմը նվիրել է իր մայրիկի հիշատակին։

Քադիշ
ռուս.՝ Кадиш
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Ֆամ
ՊրոդյուսերEgor Odintsov?

Սյուժե խմբագրել

Համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորի կտակի շնորհիվ տարբեր աշխարհների երկու մարդիկ հանդիպում են իրար, ու նրանց կյանքը փոխվում է։ Կտակը լույս է սփռում նրանց ընտանիքի ողբերգական պատմության վրա։

Դերերում խմբագրել

  • Լենն Կուդրյավիցկի` Լեոնիդ Շտիլլեր
  • Վլադիմիր Կոշևոյ` Լեո Շտիլլեր
  • Միխայիլ Գորևոյ` Ռիխարդ
  • Վյաչեսլավ Չեպուրչենկո` Կուրտ
  • Մարիա Քինգ` Ռեյչել
  • Մարուսյա Զիկովա` Ադա
  • Ալեքսեյ Պետրուխին` Օտտո
  • Անժելիկա Կաշիրինա` Կատյա
  • Ալիմ Կանդուր` Շլոմո
  • Վյաչեսլավ Գանենկո` Մոշե
  • Տիմոֆեյ Պետրովիչ` Յակուբը երեխա ժամանակ
  • Շմուել Ացմոն-Վիրցեր` Յակուբը` ծերունի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր` Կոնստանտին Ֆամ
  • Կոմպոզիտոր` Եգոր Ռոմանենկո
  • Պրոդյուսերներ` Բորիս Մինց, Կոնստանտին Ֆամ, Եգոր Օդինցով, Կատերինա Միխայլովա, Գենադի Պավլովիչ, Տատյանա Դովիդովսկայա
  • Սցենարի հեղինակներ` Կոնստանտին Ֆամ, Վերոնիկա Ֆամ
  • Համապրոդյուսերներ`Իրինա Իսաևա, Ալեքսեյ Պետրուխին, Սաշա Կլյայն, Սերգեյ Յակուբովսկի, Միխայիլ Բիկով
  • Գծային պրոդյուսերներ` Աննա Իվաննիկովա, Էդիտա Բլեյխ, Մարիանա Անդրյուշենկո, Դիանա Նադարովա
  • Ասոցիատիվ պրոդյուսեր` Յուրի Զելվենսկի
  • Օպերատորներ` Ալեքսանդր Ալեյնիկով, Միխայիլ Վիխրով, Օտաբեկ Ջուրաև, Ֆիլ Լի, Դավիթ Ստրաժմայստեր
  • Բեմադրող նկարիչներ` Ֆիլիպ Լագունովիչ-Չերեպկո, Օֆելյա Արզումանովա, Կարել Վանիչեկ, Աննա Շմիդտ

Արտադրություն խմբագրել

Ֆիլմն ստեղծվել է ռուսական «Արկ Փիքչրս» կինոընկերության կողմից` բելառուսական «Наше Кино» ընկերության հետ համատեղ[1]։ Ֆիլմի նկարահանումները տևել են մեկ տարի և անց են կացվել Մոսկվայում, Նյւո Յորքում, Պրահայում, Մինսկում, Բրեստում և Երուսաղեմում։ Արտադրությանը մասնակցել են կինեմատոգրաֆիստներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Չեխիայում և Բելառուսից[2]։

Ֆիլմն ստեղծվել է ՌԴ մշակույթի նախարարության, Հրեական կինոյի աջակցման ու զարգացման «Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամի[3], ինչպես նաև` մասնավոր մեկենասների ֆինանսական աջակցությամբ։

Ճանաչում խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Առաջին եվրասիական կինփառատոնում, Լոնդոնում, որտեղ ֆիլմն ստացել է Գրան-պրի[4]։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է «Ամուրի աշուն» կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է երկու` «Լավագույն սցենար» և «ԶԼՄ-ների ընտրություն» մրցանակներին[5]։

2019 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[6][7]։ Ֆիլմը նաև առաջադրվել է 2019 թվականի Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների մրցանակին` Լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում[8]։

«Քադիշ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացել է Բևերլի Հիլզի Սաբան թատրոնում, առաջին ցուցադրության հյուրերն են եղել Իսրայելի գլխավոր կոնսուլ Գիլել Նյումանը, «Ոսկե գլոբուս» մրցանակի նախագահ Լորենցո Սորիան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Կառլո Սիլիոտտոն, ամերիկացի պրոդյուսեր Պոլ Մասլանսկին, Huffington Post-ի լրագրողՔլեր Ֆորդհեմը, WIFT մրցանակի ներկայացուցիչ Էլսպետ Տավարեսը, ինչպես նաև` Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի և Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի անդամներ[9]։

Ֆիլմն ընտրվել է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի լոնգ-լիսթում` «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար[10]։ Ֆիլմը մտել է նաև Օսկար մրցանակի լոնգ-լիսթ` «Ֆիլմի լավագույն սաունդթերք» և «Լավագույն երգ» անվանակարգում[11]։

Մրցանակներ խմբագրել

  • Eurasian Creative Guild Film Festival (Եվրասիական ստեղծագործական գիլդիա)` Գրան-պրի[12]
  • Կինոյի և թատրոնի «Ամուրի աշուն» բաց ռուսական փառատոն` «Լավագույն սցենար», «ԶԼՄ-ների ընտրություն»[13]
  • Սոչիի միջազգային կինոփառատոն և կինոմրցանակներ` Երաժշտական լավագույն ձևավորում[14]

Գործընկերներ խմբագրել

  • Ռուսաստանի հրեական համայնքների դաշնություն[15]
  • Հրեկանա ռուսական կոնգրես
  • Խաբադ Օդեսա հրեական համայնք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Торонто представили кино о России и из России». rg.ru.
  2. «Фильм «Кадиш» стал лауреатом кинофестиваля «Амурская осень»». lechaim.ru.
  3. «Проект "Кадиш"». arkfoundation.ru.(չաշխատող հղում)
  4. «Фильм «Кадиш» вошел в список претендентов на «Золотой глобус»». stmegi.com.
  5. «Российско-белорусский фильм «Кадиш» стал лауреатом кинофестиваля «Амурская осень»». mkisrael.co.il. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «На номинацию в "Золотом глобусе" отобрали шесть российских фильмов». ria.rul.
  7. «Шесть российских кинолент попали в заявку на номинацию в «Золотом глобусе»». gazeta.rul.
  8. «Рекомендательный список Экспертного совета за 2019 год». kinoacademy.ru.
  9. «В США прошла премьера белорусско-российского фильма "Кадиш"». rg.ru.
  10. ««Кадиш» Константина Фама номинировали на «Золотой глобус»». jewish.ru.
  11. «Сразу шесть российских фильмов поборются за попадание в номинацию премии "Золотой глобус", это рекорд». newsru.coml.
  12. «Метка: Eurasia Creative Guild (Евразийская Творческая Гильдия)». rabotnikitv.com.
  13. «Фильм «Кадиш» получил два приза на кинофестивале «Амурская осень»». kulturomania.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  14. «Победителем IV Сочинского международного кинофестиваля стала казахская картина «Ширакши. Хранитель света»». efcate.com.
  15. «Фильм "Кадиш" вошел в список претендентов на "Золотой глобус"». feor.ru.

Արտաքին հղումներ խմբագրել