Վերա Գլագոլևա

ռուս դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Վերա Վիտալևնա Գլագոլևա (ռուս.՝ Вера Витальевна Глаголева, հունվարի 31, 1956(1956-01-31)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2017(2017-08-16)[3][2], Բադեն-Բադեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)[6], Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2011)[7]։

Վերա Գլագոլևա
ռուս.՝ Вера Витальевна Глаголева
Ծնվել էհունվարի 31, 1956(1956-01-31)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 16, 2017(2017-08-16)[3][2] (61 տարեկան)
Մահվան վայրԲադեն-Բադեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասանուհի
Ծնողներհայր՝ Vitaly Glagolev?, մայր՝ Galina Glagoleva?
Ամուսին(ներ)Ռոդիոն Նահապետով և Kirill Shubsky?
Երեխա(ներ)Աննա Նահապետովա և Anastasia Shubskaya?
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[4] Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[5] և ԽՍՀՄ սպորտի վարպետ
Վերա Գլագոլևա՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Վերա Գլագոլևան ծնվել է 1956 թվականի հունվարի 31-ին Մոսկվայում, ֆիզիկայի ու կենսաբանության ուսուցիչ[8][9] Վիտալի Պավլովիչ Գլագոլևի (1930-2007)[10] և տարրական դասարանների ուսուցչուհի Գալինա Նաումովնա Գլագոլևայի (1929-2010)[11] ընտանիքում։ 1962 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իզմայլովո[8]։ 1962 թվականից մինչև 1966 թվականը Վերա Գլագոլևան ապրել է ԳԴՀ-ում[9], որտեղ ապագա դերասանուհու ծնողներն աշխատում էին ռուսական դպրոցում որպես ուսուցիչ[12]։

Պատանեկան տարիքում Վերա Գլագոլևան զբաղվել է նետաձգությամբ, դարձել սպորտի վարպետ, հանդես է եկել Մոսկվայի պատանեկան հավաքականի կազմում։

Կինոյում Վերա Գլագոլևան առաջին անգամ նկարահանվել է դպրոցն ավարտելուց հետո՝ 1974 թվականին։ «Մոսֆիլմում» նրան նկատել է «Դեպի աշխարհի ծայրը...» (ռուս.՝ На край света) ֆիլմի օպերատորը[12]։ Վերան համաձայնել է փորձել դերը Վոլոդյայի դերակատարի հետ, արագ սովորել է տեքստը և իրեն պահել շատ բնական։ Ֆիլմի ռեժիսոր Ռոդիոն Նահապետովն աղջկա անկաշկանդությունը բացատրել է նրանով, որ նա չի ձգտել դառնալ դերասանուհի, այդ պատճառով էլ չի հուզվել[13]։ Վերա Գլագոլևան ինքն ասում է, թե իրեն անմիջապես առաջարկել են դերը, այդ պատճառով էլ ինքը համոզված է եղել, որ ինքը միակ թեկնածուն է, ու չի անհանգստացել ընտրվելու վերաբերյալ[12]։ Իրականում Սիմայի դերը կատարելու համար հաստատվել էր այլ դերասանուհի, սակայն Ռոդիոն Նահապետովը պնդել է, որ ֆիլմում նկարահանվի Գլագոլևան[12]։

Շուտով Վերա Գլագոլևան ամուսնացել է Ռոդիոն Նահապետովի հետ և նկարահանվել նրա «Թշնամիներ», «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա», «Քո մասին» ֆիլմերում։

1977 թվականին Վերա Գլագոլևան հրավիրվել է նկարահանվելու ռեժիսոր Անատոլի Էֆրոսի «Հինգշաբթի ու էլ երբեք» (ռուս.՝ «В четверг и больше никогда») ֆիլմում։ Ոչ պրոֆեսիոնալ դերասանուհու խաղն այնպիսի տպավորություն է թողել Էֆրոսի վրա, որ նա Գլագոլևային հրավիրել է Մալայա Բրոննայայի իր թատրոն։ Նահապետովի պնդմամբ Գլագոլևան հրաժարվել է այդ առաջարկից[12], սակայն հետագայում ասել է, թե զղջում է, որ չի կարողացել Էֆրոսից սովորել այն ամենը, ինչ կարող էր[12]։

Այդպես էլ չստանալով դերասանական կրթություն՝ Վերա Գլագոլևան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Նրա դերասանական յուրօրինակ տիպը՝ նուրբ քնարականությունն ու թաքնված ուժը, «հոգեբանական ժեստի» ճշգրտությունը, ոչ սովորական արտաքինը շատ պահանջված էին 1970-ական և 1980-ական թվականներին[14]։

1989 թվականին Նահապետովը մեկնել է աշխատելու ԱՄՆ-ում, որտեղ սկսել է համատեղ կյանք վարել պրոդյուսեր Նատալյա Շլյապնիկոֆի հետ՝ դրանով իսկ վերջ դնելով Գլագոլևայի հետ իրենց ամուսնությանը։

1990 թվականին Վերա Գլագոլևան կատարել է իր նորամուտը որպես կինոռեժիսոր՝ Սվետլանա Գրուդովիչի սցենարի հիման վրա նկարահանելով «Կոտրված լույս» (ռուս.՝ «Сломанный свет») ֆիլմը դերասանների մասին, որոնք Խորհրդային Միության անկումից հետո չեն կարողանում աշխատանք գտնել։

1991 թվականին Օդեսայի կինոփառատոնում Վերա Գլագոլևան ծանոթացել է գործարար Կիրիլ Շուբսկու հետ, որին նա խնդրել էր ֆինանսապես աջակցել ֆիլմի նկարահանմանը։ Շուբսկին մերժել է, սակայն նրանք շարունակել են հանդիպել, իսկ հետագայում ամուսնացել են[12]։

2005 թվականին թողարկվել է «Պատվեր» ֆիլմը, որն արժանացել է «Меридианы Тихого» (ռուս.՝ «Pacific Meridian») կինոփառատոնի հանդիսատեսի համարկրանք մրցանակի։

Ռեժիսորի հաջորդ աշխատանքը՝ «Սատանայի անիվ» (2006) ֆիլմը, արժանացել է Սմոլենսկում անցկացված «Ոսկե փյունիկ» համառուսաստանյան I կինոփառատոնի գրան պրիի։ 2010 թվականին Վերա Գլագոլևան նկարահանել է «Մեկ պատերազմ» (ռուս.՝ «Одна война») ֆիլմը, որ պատմում է այն կանանց ծանր ճակատագրի մասին, որոնք երեխա են ունեցել գերմանացի զավթիչներից։ Ֆիլմը մրցանակների է արժանացել ավելի քան 30 միջազգային կինոփառատոններում[15]։ 2014 թվականին Վերա Գլագոլևան Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» (ռուս.՝ «Месяц в деревне») պիեսի հիման վրա նկարահանել է «Երկու կին» (ռուս.՝ «Две женщины») ֆիլմը, որի գլխավոր դերերից մեկում հանդես է գալիս Ռեյֆ Ֆայնսը։

Վերա Գլագոլևան խաղացել է «Ռուսական ռուլետկա։ Կանացի տարբերակ» (ռուս.՝ «Русская рулетка. Женский вариант»), «Էմիգրանտի դիրքը» (ռուս.՝ «Поза эмигранта», Լեոնիդ Տրուշկինի անտիռեպրիզը Անտոն Չեխովի թատրոնում) անտիռեպրիզային ներկայացումներում[14]։

2017 թվականի մարտի 9-ին Վերա Գլագոլևան սկսել է նկարահանվել «Կավե փոս» (ռուս.՝ «Глиняная яма») ֆիլմում[16]։

Վերա Գլագոլևան մահացել է 2017 թվականի օգոստոսի 16-ին ԱՄՆ-ում[17][18] ստամոքսի քաղցկեղից[19]։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[20]։

Անձնական կյանք

խմբագրել
  • Առաջին ամուսինը՝ դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետով,
    • Դուստր՝ Աննա Նահապետովա (ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին), բալետի պարուհի և դերասանուհի, պարում է Մեծ թատրոնում և նկարահանվում կինոյում։ Մանկության տարիներին մոր՝ Վերա Գլագոլևայի հետ միասին նկարահանվել է «Կիրակնօրյա հայր» ֆիլմում՝ կատարելով Գլագոլևայի հերոսուհու դստեր դերը։ Նկարահանվել է նաև «С ног на голову», «Ռուսները հրեշտակների քաղաքում» և «Կարապի լճի գաղտնիքը» կինոնկարներում, ինչպես նաև Վերա Գլագոլևայի «Մեկ պատերազմ» ֆիլմում։ 2006 թվականին ամուսնացել է Մեծ թատրոնի արտիստ Եգոր Սիմաչյովի հետ, սակայն մի քանի տարի անց բաժանվել է,
      • Թոռ՝ Պոլինա Սիմաչյովա (ծնվել է 2006 թվականի նոյեմբերի 24-ին[8]),
    • Դուստր՝ Մարիա Նահապետովա (ծնվել է 1980 թվականի հունիսի 28-ին), ամուսնացել է և տեղափոխվել ԱՄՆ, որտեղ սովորել է համակարգչային գրաֆիկա։ Ամուսնալուծվել է, ապա 2007 թվականին ամուսնացել Մոսկվայում։ 2007 թվականին նկարահանվել է հոր «Վարակում» ֆիլմում,
      • Թոռներ՝ Կիրիլ (ծնվել է 2007 թվականի սեպտեմբերի 19-ին[8]) և Միրոն (2012),
  • Երկրորդ ամուսինը՝ Կիրիլ Շուբսկի (ծնվել է 1964 թվականի հունվարի 21-ին[21]), բիզնեսմեն,

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերասան

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975 ֆ Դեպի աշխարհի ծայրը На край света Սիմա
1977 ֆ Հինգշաբթի ու էլ երբեք В четверг и больше никогда Վարյա
1977 ֆ Թշնամիներ Враги Նադյա
1978 ֆ Կասկածելի Подозрительный Կատյա Առնաուտ
1980 ֆ Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա Не стреляйте в белых лебедей Նոնա Յուրևնա
1981 ֆ Քո մասին О тебе երգող աղջիկ
1981 ֆ Աստղաթափ Звездопад Ժենկա
1983 ֆ Տորպեդակիրներ Торпедоносцы Շուրա
1984 ֆ Ներիր մեզ, առաջին սեր Прости нас, первая любовь Լենա
1984 ֆ Պրեֆերանս ուրբաթ օրերին Преферанс по пятницам Զինա
1984 ֆ Հետքով գնացողը Идущий следом ուսուցչուհի
1985 ֆ Ամուսնանալ կապիտանի հետ Выйти замуж за капитана Ելենա Ժուրավլյովա
1985 ֆ Դիպուկահարներ Снайперы Ռոզա Կովալյովա
1985 ֆ Անկեղծորեն Ձեր... Искренне Ваш... Եկատերինա Կորնեևա
1985 ֆ Ինչ-որ մեկը պարտավոր է... Кто-то должен… Սելյանինի կինը
1985 ֆ Կիրակնօրյա հայր Воскресный папа Լենա
1986 ֆ Հովանոց նորապսակների համար Зонтик для новобрачных Զոյա
1986 ֆ Երկնքից իջածները Сошедшие с небес Մաշա Կովալյովա
1986 ֆ Покушение на ГОЭЛРО Կատյա Ցարյովա
1987 ֆ Նիկոլայ Բատիգինի օրերն ու տարիները Дни и годы Николая Батыгина Կատերինա
1987 ֆ Առանց արևի Без солнца Լիզա
1988 ֆ Այս... երեք ճիշտ քարտեզները... Эти… три верные карты… Լիզա
1988 ֆ Эсперанса Թամարա Օլխովսկայա
1989 ֆ Оно
1989 ֆ Կանայք, ում բախտը բերել է Женщины, которым повезло Վերա Բոգլյուկ
1989 ֆ Սոֆյա Պետրովնա Софья Петровна Նատաշա
1990 ֆ Կոտրված լույս Сломанный свет Օլգա
1990 ֆ Կարճ խաղ Короткая игра Նադյա
1991 ֆ Կիրակիի ու շաբաթի միջև Между воскресеньем и субботой Տոմա
1992 ֆ Ոստրեներ Լոզանից Устрицы из Лозанны Ժենյա
1992 ֆ Դատավճիռը կատարողը Исполнитель приговора Վալերիա
1993 ֆ Ես ինքս Я сама Նադյա
1993 ֆ Հարցերի գիշեր Ночь вопросов Կատյա Կլիմենկո
1997 ֆ Խեղճ Սաշան Бедная Саша Օլգա Վասիլևնա
-1998 ս Սպասասրահ Зал ожидания Մարիա Սեմյոնովա
1998-2002 ս Ինքնակոչներ Самозванцы Տատյանա
1999 ֆ Կանանց նեղացնել խորհուրդ չի տրվում Женщин обижать не рекомендуется Վերա Կիրիլովա
2000 ֆ Մարոսեյկա, 12 Маросейка, 12 Օլգա Կալինինա
2000 ֆ Տանգո երկու ձայն համար Танго на два голоса
2000 ֆ Պուշկին և Դանտես Пушкин и Дантес իշխանուհի Վյազեմսկայա
2001 ֆ Ժառանգորդուհիներ Наследницы Վերա
2003 ֆ Ուրիշ կին, ուրիշ տղամարդ... Другая женщина, другой мужчина… Նինա
-2003 ս Կղզի առանց սիրո Остров без любви Տատյանա Պետրովնա / Նադեժդա Վասիլևնա
2003 ֆ С ног на голову Լենա
2005 ս Ժառանգորդուհիներ 2 Наследницы-2 Վերա
2008 ֆ Կինը ցանկանում է իմանալ Женщина желает знать Եվգենյա Շաբլինսկայա
2008 ֆ Сайд-степ Մաշա
2008-2009 ս Ամուսնական մատանի Обручальное кольцо Վերա Լապինա

Ռեժիսոր

խմբագրել
  • 1990 – Կոտրված լույս (ռուս.՝ Сломанный свет)
  • 2005 – Պատվեր (ռուս.՝ Заказ)
  • 2006 – Սատանայի անիվ (ռուս.՝ Чёртово колесо)
  • 2009 – Մեկ պատերազմ (ռուս.՝ Одна война)
  • 2013 – Պատահական ծանոթներ (ռուս.՝ Случайные знакомые)
  • 2014 – Երկու կին (ռուս.՝ Две женщины)

Սցենարիստ

խմբագրել
  • 2005 – Պատվեր (ռուս.՝ Заказ)
  • 2014 – Երկու կին (ռուս.՝ Две женщины)

Պրոդյուսեր

խմբագրել
  • 2009 – Մեկ պատերազմ (ռուս.՝ Одна война)
  • 2014 – Երկու կին (ռուս.՝ Две женщины)

Հեռուստատեսությունում

խմբագրել
  • Մասնակցել է «Վերջին հերոսը-3» («Последний герой»-3) ռեալիթի շոուին։
  • Մասնակցել է Ֆորտ Բոյար խաղին։
  • Եղել է ՈՒՀԱ ժյուրիի անդամ սկսած 2008 թվականի Բարձրագույն լիգայի կիսաեզրափակիչ խաղերից։

Ճանաչում և պարգևներ

խմբագրել
 
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչման շնորհման ժամանակ, 31 հոկտեմբերի, 2011 թվական
  • 1986 թվականի լավագույն դերասանուհի ըստ «Советский экран» ամսագրի հարցման («Ամուսնանալ կապիտանի հետ»)
  • Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1995)[6] – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար
  • Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2011)[7] – կինեմատոգրաֆիական արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար
  • Մոսկվա քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում «Կինոարվեստ» անվանակարգում(2016) – «Երկու կին» գեղարվեստական ֆիլմի ստեղծման և հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[23]
«Պատվեր» ֆիլմի համար
  • 2005 – Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների 3-րդ միջազգային կինոփառատոն, «Меридианы Тихого» տարածաշրջան (Վլադիվոստոկ) – Հանդիսատեսի համակրանք մրցանակ
«Սատանայի անիվ» ֆիլմի համար
  • 2008 – Դերասան-ռեժիսորների «Ոսկե փյունիկ» համառուսական I կինոփառատոն (Սմոլենսկ) – գլխավոր մրցանակ
«Մեկ պատերազմ» ֆիլմի համար
  • Հեռուստատեսային ֆիլմերի 50-րդ միջազգային կինոփառատոն Մոնտե Կառլոյում (Մոնակո) – «Ոսկե հավերժահարս» մրցանակ ռեժիսուրայի համար[24]
  • «Պատուհան դեպի Եվրոպա» 17-րդ կինոփառատոն (Վիբորգ) – «Արծաթե նավակ» մրցանակ
  • «Մոսկովյան պրեմիերա» կինոփառատոն – Գրան պրի
  • «Ոսկե փյունիկ» III կինոփառատոն (Սմոլենսկ) – Գրան պրի
  • «Ոսկե մինբար» 5-րդ միջազգային կինոփառատոն (Կազան) – Գրան պրի «Ոսկե մինբար»
  • Կահիրեի 29-րդ միջազգային կինոփառատոն – Յուսուֆ Ժահինի անվան ժյուրիի հատուկ մրցանակ «Ֆիլմի գեղարվեստական արժանիքների համար»
  • Ռուսական կինոյի 17-րդ փառատոն Օնֆլյորում (Ֆրանսիա) – Գրան պրի և հանդիսատեսի համակրանք մրցանակ
  • «Սոֆիա ֆիլմ ֆեստ» 14-րդ միջազգային կինոփառատոն (Բուլղարիա) – Գրան պրի
  • «Виват кино России!» 14-րդ փառատոն (Սանկտ Պետերբուրգ) – Գրան պրի
  • Լիմոժի 7-րդ միջազգային կինոփառատոն (Ֆրանսիա) – Գրան պրի
  • այլն մրցանակներ
«Երկու կին» ֆիլմի համար
  • Կինոյի և թատրոնի «Ամուրյան աշուն» XII փառատոն (Բլագովեշչենսկ) – Գրան պրի[25]
  • Դերասան-ռեժիսորների «Ոսկե Փյունիկ» VII համառուսական կինոփառատոն (Ամոլենսկ) – գլխավոր մրցանակ «Ադամանդե Փյունիկ»[26]
  • «Պատմական կինոն և ժամանակակից աշխարհը» «Ուգրա» II միջազգային փառատոն (Կալուգա)[27] – Գրան պրի և մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://mk.ru/social/2017/08/16/umerla-aktrisa-vera-glagoleva.html
  4. http://www.kremlin.ru/acts/bank/32818
  5. http://www.kremlin.ru/acts/bank/8663
  6. 6,0 6,1 «Указ Президента РФ от 28.12.1995 № 1325». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  7. 7,0 7,1 «УКАЗ Президента РФ от 21.03.2011 N 336». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Вера Глаголева: на Патриаршие зимой приеду уже с внуками Արխիվացված 2009-03-11 Wayback Machine // 1 ноября 2008
  9. 9,0 9,1 «Актриса и кинорежиссёр Вера Глаголева». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  10. Вера Глаголева похоронила отца
  11. Надгробный памятник Г. Н. Глаголевой на Востряковском еврейском кладбище
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Лариса Максимова Легкое дыхание // Gala Биография. — 2010. — № 03.
  13. Родион Нахапетов Влюблённый // Октябрь : журнал. — 1999. — № 2.
  14. 14,0 14,1 «Вера Витальевна Глаголева. Биографическая справка». РИА Новости. 31 января 2011. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  15. «Вера Глаголева: Моё время - начало XX века». Российская газета. 4 сентября 2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «Вера Глаголева посвятила последнее интервью своему новому фильму». Известия. 16 августа 2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  17. Умерла актриса Вера Глаголева // Лента.ру, 16.08.2017
  18. Умерла актриса Вера Глаголева // РБК, 16.08.2017
  19. Веру Глаголеву съел рак желудка // dni.ru, 17 августа 2017
  20. Актрису Веру Глаголеву похоронят в России // РИА Новости, 17 августа 2017
  21. «Вера Витальевна Глаголева — Страшно думать, что предательство повторится». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  22. Младшая дочь Веры Глаголевой и Александр Овечкин впервые стали родителями // vokrug.tv, 18 августа 2018
  23. Вера Глаголева стала лауреатом премии Москвы в области литературы и искусства // Газета.ru, 20 июля 2016
  24. «Фильм «Одна война» Веры Глаголевой получил приз Международного фестиваля в Монте-Карло». NEWSru.com. 11 июня 2010. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  25. «Дантес промахнулся. На фестивале «Амурская осень» победил фильм Веры Глаголевой «Две женщины»». Российская газета. 15 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  26. ««Две женщины» Веры Глаголевой получил главный приз кинофестиваля «Золотой Феникс»». Kinote. 15 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  27. «Գրան պրի II Международного фестиваля «Угра» получила драма «Две женщины», созданная при поддержке Фонда кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Գլագոլևա» հոդվածին։