«Ջութակ» (ռուս.՝ Скри́пка, անգլ.՝ Violin), ռեժիսոր Կոնստանտին Ֆամի կարճամետրաժ ֆիլմը՝ ստեղծված 2017 թվականին, Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Վկաներ» ռազմա-պատմական դրամայի եզրափակիչ նովելը[1]։ Ֆիլմի համար հիմք է ծառայել Յանովսկու համակենտրոնացման ճամբարի երաժիշտների պատմությունը[2], որտեղ 1944 թվականին գնդակահարվել է հրեա նշանավոր երաժիշտներից կազմված նվագախումբը։ Այդ գործի նյութերին անդրադարձ է կատարվել Նյուրնբերգյան դատավարության ընթացքում։

Ջութակ
անգլ.՝ Violin
Երկիր Ռուսաստան
Ժանրպատմական ֆիլմ և դրամա
Թվականհունիս 2017
Լեզուռուսերեն և անգլերեն
ՌեժիսորԿոնստանտին Ֆամ
ՊրոդյուսերԿոնստանտին Ֆամ, Ալեքսեյ Պետրուխին և Բորիս Մինց
Սցենարի հեղինակԿոնստանտին Ֆամ
ԴերակատարներՎլադիմիր Կոշևոյ, Միխայիլ Գորևոյ, Վյաչեսլավ Չեպուրչենկո, Մարիա Զիկովա և Ալեքսեյ Պետրուխին
Տևողություն35 րոպե
ՆախորդԲրուտոս (ֆիլմ, 2015)
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները ծավալվում են յուրօրինակ երաժշտական գործիքի շուրջ և պատմում ջութակի զարմանալի ճակատագրի մասին, որն անցնում է պատերազմի բոլոր սարսափների միջով։ Պատմությունն սկսվում է ջութակագործի արհեստանոցում, որտեղ 20-րդ դարի սկզբում ստեղծվում է ջութակ, որը նախատեսված է հրեա տղայի նվիրելու համար, և ավարտվում շատ տարիներ անց Լացի պատի մոտ տեղի ունեցած համերգով[3]։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Կոնստանտին Ֆամ
  • Կոմպոզիտոր՝ Եգոր Ռոմանենկո
  • Պրոդյուսերներ՝ Կոնստանտին Ֆամ, Ալեքսեյ Ա. Պետրուխին, Բորիս Մինց, Եգոր Օդինցով
  • Սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Ֆամ, Մաքսիմ Վոսկոբոև
  • Գործադիր պրոդյուսեր՝ Կատերինա Միխայլովա
  • Համապրոդյուսերներ՝ Սաշա Կլյայն, Սերգեյ Յակուբովսկի, Միխայիլ Բիկով
  • Գծային պրոդյուսերներ՝ Տատյանա Դավիդովսկայա, Էդիտա Բլեյխ, Մարիաննա Անդրյուշչենկո
  • Օպերատորներ՝ Միխայիլ Վիխրով, Օթաբեկ Ջուրաև, Ալեքսանդր Ալեյնիկով, Ֆիլ Լի, Դավիդ Ստրաժմայստեր
  • Բեմադրող նկարիչներ՝ Ֆիլիպ Լագունովիչ-Չերեպկո, Օֆելյա Արզումանովա, Կարել Վանիչեկ

Դերերում խմբագրել

  • Լեն Կուդրյավիցկի – Լեոնիդ Շտիլեր
  • Վլադիմիր Կոշևոյ – Լեո Շտիլեր
  • Միխայիլ Գորևոյ – Ռիխարդ
  • Վյաչեսլավ Չեպուրչենկո – Կուրտ
  • Մարիա Քինգ – Ռեյչել
  • Մարուսյա Զիկովա – Ադա
  • Ալեքսեյ Պետրուխին – Օտտո
  • Անժելիկա Կաշիրինա – Կատյա
  • Ալիմ Կանդուր – Շլոմո
  • Վյաչեսլավ Գանենկո – Մոշե

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մոսկվայում, Նյու Յորքում, Պրահայում, Մինսկում, Բրեստում և Երուսաղեմում։ Արտադրությանը մասնակցել են կինեմատոգրաֆիստներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Չեխիայից և Բելառուսից[4]։

Ֆիլմն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության, ինչպես նաև անհատ մեկենասների ֆինանսական աջակցությամբ։

Ճանաչում խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում[5]։ Այն առաջադրվել է նաև «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում[6][7]։

Մրցանակներ խմբագրել

  • Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոն – Մրցութային ծրագիր[8]
  • «Օսկար» մրցանակի թեկնածու «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվաակարգում 2017 թվականին[9][10]
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստի ու գիտությունների ազգային ակադեմիայի «Ոսկե արծիվ» մրցանակի թեկնածու «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում 2017 թվականին[11]
  • Սոչիի երկրորդ միջազգային կինոփառատոն (Ռուսաստան) – Վերա Գլագոլևայի անվան մրցանակ, Կարճամետրած կինոյի մրցույթի հատուկ մրցանակ «Պատմական հիշողության պահպանման համար»[12]
  • IV երիտասարդական կինոփառատոն «Ընդմիջում կինոյում» (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) – Գրան պրի[13]

Գործընկերներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лучшие фильмы о Второй Мировой. afisha.uz
  2. Константин Фам: Бум «короткого метра» не за горами.souzveche.ru
  3. Константин Фам привозит в Израиль «Киноальманах «Свидетели».gorskie.ru
  4. Короче некуда.rg.ru
  5. 39-й ММКФ: третий день.kinobusiness.com
  6. Российский фильм о Холокосте поборется за «Оскар». regnum.ru
  7. Музыка перед расстрелом: интервью с режиссером короткометражки «Скрипка» о Холокосте, которая выдвинута от России на «Оскар». tvrain.ru
  8. «Конкурс короткого метра. 39.moscowfilmfestival.ru». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  9. Российский короткометражный фильм «Скрипка» поборется за «Оскар». kinoafisha.info
  10. Шнейдеров: Короткометражка «Скрипка» имеет все шансы на статуэтку «Оскара». nsn.fm
  11. Номинанты премии «Золотой Орел» за 2017 год.kinoacademy.ru
  12. Короткометражный фильм “Скрипка” режиссёра Константина Фама получил награду имени Веры Глаголевой.glasnarod.ru
  13. Плач скрипки об ужасах войны: в Петербурге прошел молодежный кинофестиваль. regnum.ru
  14. Премьера фильма «Свидетели», созданного при поддержке ФЕОР, состоится в День памяти жертв Холокоста.lechaim.ru

Արտաքին հղումներ խմբագրել