Վկաներ (ֆիլմ)
«Վկաներ» (անգլ.՝ Witnesses), ռեժիսոր Կոնստանտին Ֆամի ռազմապատմական դրաման, որը կազմված է երեք կինոնովելներից՝ «Կոշիկներ», «Բրուտոս» և «Ջութակ», որոնք միավորված են ընդհանուր հայեցակարգով և նվիրված են Հոլոքոստի զոհերի հիշատակին։ Երբեմն կոչվում է նաև «Վկաներ» կինոալմանախ[1]։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | դրամա և պատմական ֆիլմ |
Թվական | հունիսի 23, 2017 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Կոնստանտին Ֆամ |
Պրոդյուսեր | Կոնստանտին Ֆամ, Ալեքսեյ Պետրուխին և Բորիս Մինց |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Ֆամ |
Տևողություն | 85 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Հայեցակարգ
խմբագրելԸստ ռեժիսորի խոսքերի՝ կինոնկարի նպատակն է պատմել 1933-1945 թվականների ողբերգական դեպքերի մասին և երիտասարդ սերնդին հիշեցնել տեղի ունեցած ողբերգության մասին՝ կանխելով նրա կրկնումը ապագայում։
Այս ֆիլմը նվիրված է իմ հարազատների հիշատակին, որոնք զոհվել են և անհայտ կորել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես նաև Հոլոքոստի վեց միլիոն զոհերի հիշատակին։ Ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ նմանատիպ ողբերգությունը չկրկնվի։
Կինոնկարի առանձնահատկություններն են նրա նովելային կառուցվածքը և այն փաստը, որ նովելների յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունն ու կինոփառատոնային հաջողությունը։ «Կոշիկներ», «Բրուտոս» և «Ջութակ» ֆիլմերը բոլորն էլ հավակնել են «Օսկար» մրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև արժանացել մրցանակների բազմաթիվ միջազգային կինոփառատոններում[2]։
Ստեղծման պատմություն
խմբագրել2012 թվականին ստեղծվել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված «Կոշիկներ» կարճամետրաժ ֆիլմը, որը ջերմորեն է ընդունվել հանդիսատեսի կողմից և ունեցել հաջողություն փառատոններում։ Ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Ֆամը որոշել է զարգացնել Հոլոքոստի վերաբերյալ «ոչ սովորական հայացքի» գաղափարն ու ստեղծել լիամետրաժ ֆիլմ, որում «Կոշիկներ» կինոնկարից բացի կընդգրկվեն ևս երկու նովելներ՝ «Բրուտոս» և «Ջութակ»[3]։
Ֆիմի շնորհանդեսը կայացել է Կաննի 66-րդ կինոփառատոնում[4], որտեղ Short Film Corner շրջանակներում ցուցադրվել ե նաև շորհանդեսային նյութեր «Բրուտոս» նովելի վերաբերյալ։
Ֆիլմի պրոդյուսերական խմբում ընդգրկվել են կինոմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից և ԱՄՆ-ից[5]։
Նոյեմբերի 9-ին Ամերիկյան 34-րդ կինոշուկայում տեղի է ունեցել նոր նախագծերի յուրօրինակ հատուկ փիթչինգ։ «Վկաներ» ֆիլմը ՌՈՍԿԻՆՈ-յի աջակցությամբ դարձել է միակ ռուսական նախագիծը, որ ներկայացվել է փիթչինգում[6]։
Ֆիլմն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության ֆինանսական աջակցութամբ։
«Կոշիկներ»
խմբագրել«Կոշիկներ» ֆիլմը դարձել է «Վկաներ» ռազմապատմական դրամայի առաջին նովելը։ Ֆիլմի սյուժեն ծավալվում է 1930-1940-ական թվականներին և ներկայացնում է մի զույգ կանացի կոշիկների պատմությունը, որն սկսվում է խանութի ցուցափեղկին և ողբերգականորեն ընդհատվում «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի կոշիկների եղբայրական գերեզմանում։
«Կոշիկներ» նովելում գլխավոր հերոսուհին կանացի կոշիկներն են։ Կադրում չեն երևում դեմքեր, և բացակայում են երկխոսությունները։ Ամբողջ ֆիլմն ուղեկցվում է օրիգինալ սիմֆոնիկ երաժշտությամբ։
Կինոֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բելառուսի, Լեհաստանի, Չեխիայի և Ֆրանսիայի տարածքներում։ Ֆիլմը հաջողություն է ունեցել փառատոններում և միակ ռուսական կարճամետրաժ ֆիլմն է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի 2013 թվականին[7][8]։
«Բրուտոս»
խմբագրել«Բրուտոս» ֆիլմի (ստեղծվել է Լյուդվիկ Աշկենազիի պատմվածքի հիման վրա[9][10]) գործողությունները ներկայացվում են «շան աչքերով»։ Այդ հատուկ հայացքը թույլ է տալիս այլ անկյունից տեսնել մարդկային արժեքները։ Պատերազմը, ռասայական օրենքները, մարդկային դաժանությունը Բրուտոս անունով գերմանական հովվաշանը բաժանում են իր սիրելի տիրուհուց։ Բուժարանից հետո նա՝ որպես պահակային շուն, հայտնվում է համակենտրոնացման ճամբարում, որտեղ վարժեցման և հոգեբանական մանիպուլյացիաների ընթացքում անվնաս տնային կենդանուց վերածվում է մարդասպան շան։
«Բրուտոս» նովելի ընդհանուր կառուցվածքին նվիրված շնորհանդեսը տեղի է ունեցել Կաննի 66-րդ կինոփառատոնում[11]։ Այնտեղ էլ տեղեկություն է տարածվել այն մասին, որ ֆիլմի գլխավոր դերը կարող է կատարել հոլիվուդյան դերասանուհիներից մեկը, որը չի թաքցնում իր հրեական ծագումը, մասնավորապես Միլա Կունիսը կամ Նատալի Փորտմանը[12]։
2013 թվականի հունիսի 27-ին «Բրուտոս» ֆիլմը հաղթել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության Երիտասարդական կենտրոնի Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի սցենարների փրիթչինգը[13]։ Մրցույթին ուղարկված 418 հայտերից Երիտասարդական կենտրոնի ընտրող հանձնաժողովի կողմից կազմվել է 22 լիամետրաժ խաղարկային ֆիլմերից ու հեռուստանախագծերից և կարճամետրաժ կինոյի 23 նախագծերից կազմված երկար ցուցակը։ Փիթչինգի հատուկ հյուրը եղել է Նիկիտա Միխալկովը։
«Բրուտոս» ֆիլմի սցենարը գրել է Սերգեյ Ռախլինը՝ առաջին ռուսալեզու լրագրողը, որն ընդունվել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիա։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանի, Ռումինիայի և Բելառուսի տարածքերում։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են կինեմատոգրաֆիստներ Ռուսաստանից, Ռումինիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Մոլդովայից և Բելառուսից[14][15]։ Գլխավոր դերերը կատարել են Օքսանա Ֆանդերան, Ֆիլիպ Յանկովսկին, Վլադիմիր Կոշևոյը, Աննա Չուրինան և Մարթա Դրոզդովան[16]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 2016 թվականի հունիսին[17]։
«Ջութակ»
խմբագրել«Ջութակ» երրորդ նովելը (նկարահանվել է Յոսի Տավորի պատմվածքի հիման վրա) պատմում է ջութակի զարմանալի ճակատագրի մասին, որն անցնում է պատերազմի բոլոր սարսափների միջով։ Պատմությունն սկսվում է Նյուրնբերգի ջութակների արվեստանոցում, որտեղ 20-րդ դարի սկզբին ստեղծվում է հրեա տղային նվիրելու համար նախատեսված ջութակ, և ավարտվում երկար տարիներ անց Լացի պատի մոտ տեղի ունեցած համերգով։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի 39-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում[18]։ Այն առաջադրվել է նաև «Օսկար» կինոմրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[19][20] և արժանացել Վերա Գլագոլևայի անվան մրցանակի Սոչիի երկրորդ միջազգային կինոփառատոնում[21]։
Գործընկերներ
խմբագրել- Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիա[22]
- Ռուսաստանի հրեական վեհաժողով
- Վավերագրական կինոյի կենտրոն
- Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության երիտասարդական կենտրոն
- Ռոսկինո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Константин Фам и его "Свидетели": скоро в Израиле. newsru.co.il
- ↑ Премьера фильма «Свидетели», созданного при поддержке ФЕОР, состоится в День памяти жертв Холокоста.lechaim.ru.
- ↑ Режиссёр «Туфелек» летом приступит к съемкам продолжения проекта о жертвах холокоста Արխիվացված 2013-12-18 Wayback Machine
- ↑ Презентации проекта «Свидетели» прошла на кинорынке в Канне. РИА Новости
- ↑ Беларусь совместно с Израилем и США примет участие в съемках киноальманаха «Свидетели» о войне и Холокосте. NAVINY.BY - белорусские новости Արխիվացված 2019-10-09 Wayback Machine/
- ↑ «Компания РОСКИНО представила альманах Константина Фама «Свидетели» на конференции-питчинге и приняла участие в Локейшн-шоу. РОСКИНО». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Фильм молодого режиссёра Константина Фама выдвинут на «Оскар» одновременно со «Сталинградом» Федора Бондарчука. НОВАЯ ГАЗЕТА». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Короткометражка "Туфельки" поборется за номинацию на "Оскар". РИА Новости
- ↑ Oksana Fandera and Filipp Yankovsky will play in a movie about the Holocaust. www.jewish.ru Արխիվացված 2016-06-03 Wayback Machine
- ↑ Oksana Fandera and Philip Jankowski will appear on the screen together again. people talk.ru
- ↑ В Каннах прошла презентация нового проекта Константина Фама. Молодёжный центр СКРФ Արխիվացված 2013-12-11 Wayback Machine
- ↑ Натали Портман может сыграть главную роль в совместном белорусском фильме "Брут". БЕЛТА - новости Беларуси Արխիվացված 2013-12-18 Wayback Machine
- ↑ Обзор питчинга дебютных проектов. proficinema.ru
- ↑ При поддержке ФЕОР идут съемки художественного фильма о Холокосте. Интерфакс
- ↑ Завершаются съемки фильма «БРУТ» из трилогии «СВИДЕТЕЛИ». cinemaplex.ru
- ↑ «На ММКФ представили фильм «Брут» с Оксаной Фандерой и Филиппом Янковским. Tele.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Конкурс короткометражных фильмов. 38 ММКФ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 39-й ММКФ: третий день.kinobusiness.com
- ↑ Российский фильм о Холокосте поборется за «Оскар». regnum.ru
- ↑ Музыка перед расстрелом: интервью с режиссером короткометражки «Скрипка» о Холокосте, которая выдвинута от России на «Оскар». tvrain.ru
- ↑ «Короткометражный фильм "Скрипка" режиссёра Константина Фама получил награду имени Веры Глаголевой.glasnarod.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Художественный фильм о Холокосте снимается при поддержке Федерации еврейских общин России.NewsRU
Արտաքին հղումներ
խմբագրել- «Վկաներ» ֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2021-06-14 Wayback Machine
- «Վկաներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում