Կոլչեստր (անգլ.՝ Colchester) քաղաք ու համանուն շրջան անգլիական Էսսեքս կոմսությունում Քոլն գետի վրա բարձունքին, որի վրա այժմ էլ պահպանվել են հռոմեական Քամուլոդունում (լատ.՝ Camulodunum, Colonia Claudia Victricensis) քաղաքի ու հինավուրց այլ շենքերի պատերը։ Համարվում է Բրիտանական կղզիախմբի ամենահին քաղաքը։

Քաղաք
Կոլչեստր
Colchester
Զինանշան
Colchester-140.png

Colchester town center.jpg
Կոլչեստր քաղաքի կենտրոնը
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԵրկրամասԱնգլիա
ՇրջանԱրևելք
ԿոմսությունԷսսեքս
Մակերեսքաղաքային ագլոմերացիա՝ 333.18 կմ²
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչությունշրջան՝ 181 000
քաղաքային ագլոմերացիա՝ 104 390 մարդ
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01206
Փոստային ինդեքսներCO1 – CO7
Պաշտոնական կայքcolchester.gov.uk
կայքի լեզունանգլերեն
##Կոլչեստր (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
##Կոլչեստր (Անգլիա)
Red pog.png

Քաղաքում կան մեծ քանակությամբ կրթական ու բարեգործական կազմակերպություններ, նավահանգիստ, մաքսատուն, մեծատարածք շուկա, գործարաններ ու ֆաբրիկաներ։ Շրջանի բնակչությունն է՝ 181 000 (2009 թվական), իսկ քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը՝ 104 390 մարդ (2001 թվական)։

ԱնվանումըԽմբագրել

Լեգենդը վերագրում է «Կոլչեստր» անվանման ծագումը առասպելական Ծեր Քոլ Թագավորին, որը համաձայն լեգենդի, ապստամբում էր հռոմեացիների դեմ։

Կա կարծիք, որ քաղաքի հռոմեական Քամուլոդուն անվանումը տվել է Արթուր թագավորի հայտնի ասպետակն պալատի՝ Կամելոտի անվանումը, որտեղ գտնվում էր նրա Կլոր սեղանն ու հավաքվում էին ասպետները, և որտեղ նա անցկացրել է իր կյանքի մեծ մասը։

Տեղաբնականունը, մի տարածքի բնակիչների անվանումը, կոլչեստրցիների համար ստանում է վերջածանց, որը բնորոշ է լատիներեն անվանումներին՝ «Colcestrian»։

ՊատմությունԽմբագրել

Քամուլոդունը Բրիտանիայում հռոմեական հնագույն բնակավայրերից էր, մինչև մ.թ.ա. 50 թվականը եղել է կելթական թրիվիանտների այրաքաղաքը։ Գիտնականների կարծիքով Ադդենոմարը (թրինովանտների առաջնորդը) տեղափոխեց մայրաքաղաքը Բրեֆինգից Քամուլոդում։ Մ.թ.ա. մոտ 10-րդ թվականին Թասկիովանը, կաթուվելլաունների ցեղի առաջնորդը, դրամ էր հատում Քամուլոդունոււմ՝ փաստ, որը հիմք տվեց ենթադրելու, որ թրինովանտների մայրաքաղաքը զավթել են կաթուվելլաունները։

Հռոմեացիների կողմից Բրիտանիան զավթելու գործընթացի ժամանակ, մ.թ.ա. 49-րդ թվականին, երբ տեղի ունեցավ Կլավդիոս կայսեր կողմից նոր արշավանքը, թրինովանտները նորից դարձան հռոմեացիների դաշնակիցները։ Սա բերեց նրան, որ Քամուլոդուն քաղաքը անցավ թրինովանտներից հռոմեացիներին ու դարձավ հռոմեական Բրիտանիայի մայրաքաղաքը։ Դրանից հետո թրինովանտները միացան իցենների ցեղին զավթիչների դեմ պայքարում։ Հայտնի է որպես վայր, որտեղ տեղի է ունեցել Բոուդիկիի ապստամբությունը 61 թվականին, որը Անգլիայի պատմության հռոմեական ժամանակաշրջանի ամենահայտնի իրադարձությունն է։ Բոուդիկա առաջնորդի հետ ապստամբածները գրավում են Քամուլոդուն քաղաքը։ 61 թվականին Քվինտուս Պետիլիուս Սերիալուսը փորձեց հետ գավել քաղաքը, սակայն ծանր պարտություն կրեց ու ստիպված էր իր գնդի մնացորդների հետ ապաստանել Գալիայում։ Քամուլոդունի ավերումից հետո հռոմեական Բրիտանիայի մայրաքաղաք դարձավ Լոնդոնը։

Սաքսոնական իշխանության ժամանակ Կոլչեստրը նույնպես կարևոր դեր էր խաղում անգլիական պատմության մեջ։

Անգլիական հեղափոխության ժամանակ, 1648 թվականին Կոլչեստրը պաշարեցին «կլորագլուխները», որոնք պառլամենտի հետևորդներն էին ու գտնվում էին Թոմաս Ֆերֆաքսի ու Հենրի Հայրթոնի հրամանատարության տակ։

Կոլչեստրի շրջանում 1884 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենից ավերիչ երկրաշարժը, հազարավոր տներ ավերվեցին, մի քանի հոգի զոհվեց։

2006 թվականից Կոլչեստրը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի տասներկու տարածաշրջաններից մեկը, որտեղ տեղի են ունենում «21 փողից հրավառություն»-ների կրակոցները։

2012 թվականին Կոլչեստրը դիմում է քաղաքին «սիթի» կարգավիճակի շնորհման համար և մերժում ստանում։

ԱշխարհագրությունԽմբագրել

Կոլչեստրը գտնվում է արևելյան Անգլիայի Էսսեքս կոմսության հյուսիսարևելյան մասում ու հանդիսանում է 181 000 մարդ բնակչություն ունեցող համանուն շրջանի կենտրոնը։ Կոլչեստրի քաղաքային ագլոմերացիայի մեջ մտնում են 104 390 մարդ գումարային բնակչություն ունեցող բնակավայրեր։ Սա Մեծ Բրիտանիայի բնակչության թվով 69-րդ քաղաքային ագլոմերացիան է (2001 թվական)։

Առանձին տարիներին Կոլչեստրում տեղումների քանակը փոքր է՝ 450 մմ, ինչը ավելի քիչ է քան Երուսաղեմում կամ Բեյրութում տարեկան հաշվով միջին ցուցանիշը։

ՏնտեսությունԽմբագրել

Կոլչեստր շրջանի ծովափնյա մասում բարգավաճում է ոստրեաբուծությունը։

ՏրանսպորտԽմբագրել

Կոլչեստրից հիսուն կիլոմետրի վրա դեպի արևմուտք գտնվում է Սթանստեդ օդանավակայանը։

«Great Eastern Main Line» երկաթուղային գիշը միացնում է Կոլչեստրը Չելմսֆորդ ու Իփսուիչ քաղաքների, Լոնդոնի ու դրա արվարձան Ստրատֆորդի հետ։ Այլ ուղղություններից են Քեմբրիջ, Կլակտոն-օն-Սի ու Ուոլտոն-օն-դը-Նեյզ քաղաքները։

ՔաղաքականությունԽմբագրել

Եղբայր-քաղաքներն են Ֆրանսիայում Ավինյոնը, Իտալիայում Իմոլան, Գերմանիայում Վեցլարը։

1994 թվականից Կոլչեստրը մտնում է «Most Ancient European Towns Network» խմբի մեջ, որի մեջ են մտնում Եվրոպայի մի քանի հինավուրց քաղաքներ։

Զինված ուժերԽմբագրել

Մեր թվարկության 43 թվականից, հռոմեացիների կողմից Բրիտանիայի զավթումից սկսած՝ քաղաքում գործում է մշտական ռազմական կայազոր։ Դրա նշանակությունը կարևոր էր նաև նապոլեոնյան պատերազմների ու վիկտորիանական ժամանակաշրջանի տարիներին։

Հիմա քաղաքում է տեղակայված Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի ռազմաօդային բրիգադան՝ ընդհանուր թվաքանակը՝ 8 000 մարդ։ Բրիգադան կազմվել է 1999 թվականին, երբ Կոլչեստր էր տեղափոխվել բրիտանական զորքի մի մասը՝ հիմնականում Օլդերշոտ ռազմական քաղաքից։ Ձևավորման պահից բրիգադան մասնակցում է Մակեդոնիայում, Աֆղանստանում ու Իրաքում պատերազմական գործողություններին։

ԱղբյուրներԽմբագրել