Կամելոտ (անգլ.՝ Camelot), Արթուր արքայի լեգենդար ասպետական դղյակը, որտեղ գտնվում էր նրա Կլոր սեղանը։ Այստեղ էին հավաքվում ասպետները, և այստեղ էր նա անցկացրել իր կյանքի մեծ մասը։ Ճշգրիտ գտնվելու վայրն անհայտ է։

Կամելոտը Գյուստավ Դորեի փորագրության վրա, 1868 թ

Ստուգաբանություն

խմբագրել

Անվան ծագումը դեռ որոշված չէ։ Արթուրյան ցիկլի միջնադարյան ֆրանսիական վեպում անունն ունի շատ տարբեր ուղղագրություններ, այդ թվում՝ Camaalot, Camalot, Chamalot, Camehelot, Camaaloth, Caamalot, Camahaloth, Camaelot, Kamaalot, Kamaaloth, Kaamalot, Kamahaloth, Kameloth, Kamaelot, Kamelot, Kaamelot, Cameloth, Camelot, ինչպես նաև Gamalaot[1][2][3]:

Հայտնի արվեստաբան Էռնստ Բրյուգերը ենթադրել է, որ «Կամելոտ» անունը խեղաթյուրված թարգմանություն է Ուելսի «Կամլանդ» անունից՝ Արթուրի վերջին ճակատամարտի վայրը, որը հայտնի է որպես Կամլանի ճակատամարտ։

Ամերիկացի գիտնական Ռոջեր Շերման Լումիսը, միջնադարյան և, մասնավորապես, Արթուրյան գրականության ամենահեղինակավոր մասնագետներից մեկը, կարծում էր, որ անունը գալիս է «Կավալոն» բառից, ինչը, ենթադրաբար, «Ավալոն»-ի խեղաթյուրված տարբերակն էր։ Բացի այդ, նա առաջ քաշեց մեկ այլ ենթադրություն, որ Կավալոնը/Կամելոտը լեգենդներում կարող էր դառնալ Արթուրի թագավորության մայրաքաղաքը՝ Արթուրի նստավայրին ավանդաբար վերագրվող մեկ այլ՝ Կառլիոնի (կամ, ուելսերեն՝ Caer Lleon) հետ շփոթելու արդյունքում[1]։

Մի շարք հետազոտողներ ենթադրում էին, որ անունը առաջացել է Ռոմանո-բրիտանական Կամուլոդուն տեղանունից։ Ջոն Մորիսը՝ անգլիացի պատմաբան, որը մասնագիտանում էր Հռոմեական կայսրության և ենթահռոմեական Բրիտանիայի պատմության ուսումնասիրության մեջ, իր «Արթուրի դարաշրջան. Բրիտանական կղզիների պատմություն 350-ից 650 թվականներ» գրքում («Արթուրի դարաշրջան. Բրիտանական կղզիների պատմությունը 350-ից մինչև 650 թվականները») նաև ենթադրում էր, որ «Կամելոտ» անունը ծագել է բրիտանական լեգենդներում, հավանաբար «ոսկե դարաշրջանի»ազդեցության տակ՝ Հռոմի իշխանության ներքո խաղաղության և բարգավաճման դարաշրջանում, և, հավանաբար վերաբերում է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում Բրիտանիայի հին մայրաքաղաք Կամուլոդունին[4]։

Ըստ լեգենդի՝ Կամելոտը ղեկավարում էր Բրիտանիան, Իռլանդիան և Բրետանին (Ֆրանսիա)՝ նախքան սաքսոնական նվաճումը։ Կամելոտում Արթուրը ստեղծեց փայլուն արքունիք, որը գրավեց Եվրոպայի ամենահայտնի ասպետներին, որոնք դարձան Կլոր սեղանի ասպետները։ Կամելոտը Սուրբ Գրաալի որոնման մեկնակետն էր։

 
Կլոր սեղանի ասպետները Կամելոտում

Արթուր թագավորի մասին ամենահին պատմություններում չեն անվանում Կամելոտը այդ անունով։ Կամելոտի մասին առաջին անգամ հիշատակվում է տասներկուերորդ դարում Քրիտեն դե Տրուայի (ֆր.՝ Chrétien de Troyes) «Լանսելոտ» (ֆր.՝ Lancelot) վեպում։ 1929 թվականին պատմաբան Ուրբան Հոլմսը պնդում է, որ Քրիտեն դե Տրուան ծանոթ է Պլինիոս Ավագի «Բնական պատմությանը» հետ, որտեղ հիշատակվում է Կամուլոդունը[5]։ Բայց այս դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու դե Տրուան որոշեց իր վեպում այլ անուն օգտագործել։ Եթե հաշվի առնենք դե Տրուայի հայտնի հակումը՝ նոր գեղարվեստական պատմություններ և հերոսներ ստեղծելու հարցում՝ «Կամելոտ» անունը կարող է նաև ամբողջովին հորինված լինել[6]։

Գտնվելու վայրը

խմբագրել

Տարբեր հեղինակներ տարբեր ժամանակներում Կամելոտը տեղադրել են տարբեր վայրերում։ Սըր Թոմաս Մելորին (ֆր.՝ Sir Thomas Malory) «Արթուրի մահը» ֆիլմում (ֆր.՝ Le Morte D'arthur, 15-րդ դար) դղյակը տեղադրել է Վինչեսթերում։ Ջենիեֆր Մոնմութը (անգլ.՝ Geoffrey Monmouth) իր «Բրիտանիայի արքաների պատմություն»-ում (մոտ 1136) նույնացնում է Կամելոտը Ուելսի Կառլեոն ամրոցի հետ (անգլ.՝ Caerleon):

Մեկ այլ հնարավոր վայր կարող է լինել հին Կամուլոդունը։ Ներկայումս այնտեղ է գտնվում Կոլչեստր քաղաքը։

Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Գիդլոուի (անգլ.՝ Christopher Gidlow) հետազոտության համաձայն, այն կարող էր տեղակայված լինել Անգլիայի արևմուտքում՝ Չեշիր կոմսության Չեստեր քաղաքի ամֆիթատրոնում[7][8][9]։

Հանրաճանաչ մշակույթում

խմբագրել

Արվեստ

խմբագրել
  • «Կամելոտ»— մյուզիքլ՝ հիմնված Արթուրյան լեգենդների վրա (ԱՄՆ, 1967)։
  • «Կամելոտ»— հեռուստասերիալ, որի սյուժեի հիմքում ընկած է Արթուր թագավորի մասին լեգենդը (2011)։
  • «Kamelot» — ամերիկյան ռոք խումբ (1991-ից)։
  • «Կամելոտ-Z» — արտ-ռոք խումբ։
  • «Մեռլին» — ֆանտաստիկ հեռուստասերիալ (Մեծ Բրիտանիա 2008-2012)։
  • "Kaamelott[10]" - կոմիկական ֆանտաստիկ հեռուստասերիալ (Ֆրանսիա, 2005-2009)։
  • «Камелот» — Воронежская газета объявлений и рекламы (с 1994).

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Loomis, Roger Sherman Arthurian tradition & Chrétien de Troyes. — Columbia University Press, 1961. — С. 480.
  2. Sommer, Heinrich Oskar The Vulgate Version of the Arthurian Romances: Lestoire de Merlin. — Carnegie Institution, 1916. — С. 19.
  3. Brugger, Ernst Beiträge zur Erklärung der arthurischen Geographie. — Zeitschrift für französische Sprache und Literatur, Vol. 28. — 1905. — С. 1—71.
  4. John Robert Morris The Age of Arthur: A History of the British Isles from 350 to 650. — Scribner Book Company, 1973. — 665 с. — ISBN 068413313X
  5. Urban T. Holmes Commentary and Notes / Nitze, William A. — Le Haut Livre del Graal: Perlesvaus - Volume 2. — Chicago: University of Chicago Press, 1937. — С. 196.
  6. Norris J. Lacy (editor) Camelot / Norris J. Lacy (editor). — The New Arthurian Encyclopedia. — New York: Garland, 1991. — С. 66—67. — ISBN 0-8240-4377-4
  7. Martin Evans (2010 թ․ հուլիսի 11). «Historians locate King Arthur's Round Table». www.telegraph.co.uk. Telegraph Media Group Limited.
  8. В Англии нашли Круглый стол короля Артура // Lenta.ru, 13.07.2010
  9. Christopher Gidlow The Reign of Arthur: From History to Legend. — UK ed. edition (October 25, 2004). — UK: The History Press, 2004. — 288 с. — ISBN 0750934182
  10. https://fr.wikipedia.org/wiki/Kaamelott

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելոտ» հոդվածին։