Աքլորակռիվ, հատուկ պատրաստված աքլորների միջև կռիվ, որոնց միմյանց նկատմամբ հարձակման են հրահրում տերերը։ Շատ երկրներում աքլորակռիվը ազարտային սպորտ է, որի ժամանակ հանդիսատեսը խաղադրույք է կատարում այս կամ այն աքլորի հաղթանակի վրա։

Աքլորակռիվ Վիետնամում
«Աքլորակռիվ», Ժան Լեոն Ժերոմ կտավը

Պատմություն խմբագրել

Ժամանակակից աքլորների և հավերի նախահայրը կարելի է համարել կարմիր ջունգլիահավին, որի ընտելացումը տեղի է ունեցել մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում։ Սկզբնական շրջանում հավաբուծությունը եղել է թագավորական առանձնաշնորհություն։ Թագավորները նրանց օգտագործում էին միայն աքլորակռիվների համար։

Աքլորակռիվները անց էին կացվում Հին Արևելքի մի շարք երկրներում` Հնդկաստանում, Չինաստանում, Պարսկաստանում և այլն։

Բաբելոնում վարժեցված աքլորները ի հայտ եկան մ.թ.ա. մոտ 700 թվականին՝ պարսկական բանակի հետ, որը ետ էր վերադառնում հնդկական արշավանքից։

Հունաստանում աքլորակռիվները հայտնի դարձան Թեմիստոկլեսի օրոք, ով վերադարձել էր պարսկական արշավանքից և կառուցել` աքլորակռիվների համար ամֆիթատրոն։ Հետագայում աքլորակռիվները տարածվեցին դեպի Ասիա և Սիցիլիա։ Հին Հռոմում ուշադրության չէր մատնվում աքլորակռիվը, սակայն գյուղատնտեսության վերաբերյալ Կոլումելայի աշխատություններում նշվում է, որ կային մարդիկ, ովքեր իրենց ողջ կարողությունը պարտվել են աքլորակռիվների ժամանակ։ Հետագայում աքլորակռիվը տարածվեց նաև Բելգիայում, Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, հետագայում նաև այս երկրների գաղութներում։ Աքլորակռվի տարածման դեմ ակտիվ պայքարում էր կաթոլիկ եկեղեցին, սակայն վերջինս ոչինչ չկարողացավ անել։

Աքլորակռիվները մնացին Բրիտանական թագավորական ընտանիքի սիրելի զբաղմունը, ընդհուպ մինչև 19-րդ դար։ Մեծ Բրիտանիայում աքլորակռիվների առաջին արենան կառուցվել է Հենրի VIII-ի կողմից։

Հավանաբար աքլորակռիվները առավել պոպուլյար դարձան այն պատճառով, որ դրանք ավելի քիչ ծախսատար էին, քան թե Ցլամարտը։

Հյուսիսային Ամերիկայի գաղութներում աքլորակռիվը ի հայտ է եկել բավականին վաղ, սակայն որոշ նահանգներում դա արգելվեց։ Մեծ Բրիտանիայում այն արգելվել է 1849 թվականին, իսկ Կուբայում 1959 թվականին՝ Ֆիդել Կաստրոյի իշխանության գակուց հետո։

Ռուսաստանում աքլորակռիվները հայտնի դարձաբ ի շնորհիվ գեներալ- մայորներ Ալեքսեյ Օրլովի և Ալեքսեյ Վսեվոլժսկիի։ Մոսկվայում գոյություն ուներ Ալքորաորսորդների միություն, որն էլ կազմակերպում էր աքլորակռիվները։ 1860-ական թվականներից մոսկովյան ոստիկանությունը կալանավորում էր աքլորակռվով զբաղվողներին։

Կանոններ խմբագրել

Սովորաբար աքլորակռիվների համար օգտագործում էին կլոր հրապարակներ, որոնք ուներ մոտ 6 մետր ընդհանուր լայնություն։ Եզրերին առկա արգելապատերը թույլ չէին տալիս աքլորներին դուրս գալու մարտադաշտից։ Առանձնացնում էին աքլորակռվի երեք հիմնական տեսակներ`

  • Մրցություն կամ խաղ` աքլորակռիվը անց էր կացվում նախօրոք ընտրված զույգերի միջև։ Ամենաշատ աքլորների հաղթածն էլ դառնում էր առաջնության հաղթող։
  • Թագավորական ճակատամարտ` բոլոր թռչունները միաժամանակ բաց են թողնվում մարտադաշտ։ Հաղթող է դառնում այն աքլորը, որը հաղթում է բոլորին կամ մարտի վերջում միայն ինքն է կենդանի մնում։
  • Ուելսյան կռիվ` Մարտը տեղի է ունենում 8 զույգերի միջև։ Զույգերի հաղթողները կռվում են միմյանց դեմ։ Վերջին 4-րդ փուլում միմյանց դեմ կռվում են բոլորին հաղթած աքլորները, ընդ որում մինչև մարտը աքլորները չպետք է իրար տեսած լինեին։

Աքլորակռվի ժամանակ խաղադրույքներ ընդունվում էին ոչ միայն խաղի սկզբում, այլև ամբողջ ընթացքում։ Հիմնականում միմյանց դեմ կռվում էին 1- 2 տարեկան աքլորները։ Կես տարեկանում կտրում էին ճտերի կատարները, քանի որ մարտի ընթացքում դրանց վնասման հետևանքով մեծ քանակությամբ արյուն էր հոսում։

Աքլորակռվի ժամանակակից օրենքները թույլ են տալիս հանել աքլորին մարտից, եթե նա լուրջ վնասվածքներ է ստացել։

Եթե աքլորը հրաժարվում է կռվել իր հակառակորդի դեմ, ապա նա պարտություն է կրում։

Բոլոր աքլորակռիվների ժամանակ մրցավարի խոսքը օրենք է։ Դա տարածվում է նաև խաղադրույքների վրա։

Սովորաբար աքլորները կռվում են կյանքում միայն մեկ անգամ, քանի որ սատկում են ստացված վերքերից` մարտից մեկ շաբաթ անց։

Տես նաև խմբագրել

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Գրականություն խմբագրել