Խոզապին
լիճը Վրաստանում և Թուրքիայում
Խոզապին կամ Խոզափին (թուրքերեն՝ Aktaş Gölü, վրաց.՝ ხოზაფინის ტბა), լիճ Հայկական լեռնաշխարհում, Ախալքալաքի սարավանդում, Վրաստանի և Թուրքիայի սահմանի վրա։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և մակերեսային ջրերով։ Ջուրն աղի է ու պղտոր։ Լճի հարավում տարածված են ցածրադիր, տափարակ, քարքարոտ կղզիներ։ Ձկներ չկան։ Լճի շուրջը բնադրող թռչնատեսակներից է Հայկական որորը։
Կոորդինատներ | ||
Երկիր | Վրաստան Թուրքիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1799 մ | |
Ավազանի մակերեսը | 26,3 կմ² | |
Ծավալը | 19,3 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 1 մ | |
Աղիությունը | 880 ‰ | |
Ջրահավաքի մակերեսը | 158 կմ² | |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզապին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 66)։ |