Երկնիստ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատի ավազանի գետակներից մեկի ափին։

Գյուղ
Երկնիստ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԵրգնիստ, Երկենիս, Երկնուստ, Էրկենիս, Էրկինիզ, Էրկինիս, Էրկինուս
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Երկնիստ (Աշխարհ)##
Երկնիստ (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Տարածքը հարթավայրային է։

Բնակչություն խմբագրել

1877-1878 թվականներին գյուղն ուներ 400-500 հայ և թուրք բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու մեղվապահությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Երկնիստն ուներ Ս. Հրեշտակապետ անունով եկեղեցի, որտեղ պահվում էին հին մագաղաթյա ձեռագրեր։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից կար տղաների փոքրիկ դպրոց, որն ուներ 10 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 244

Աղբյուրներ խմբագրել