Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախ (գերմ.՝ Carl Philipp Emanuel Bach, մարտի 8, 1714(1714-03-08)[1][2][3][…], Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - դեկտեմբերի 14, 1788(1788-12-14)[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]), գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ, Յոհան Սեբաստիան Բախի և նրա առաջին կնոջ՝ Մարի Բարբարի հինգ որդիներից երկրորդը։ Հայտնի է նաև որպես Բեռլինյան կամ Համբուրգյան Բախ։ Երաժշտության դասական ոճի հիմնադիրներից մեկը։ Ստեղծագործել է կլասիցիզմի դարաշրջանում։

Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախ
Բնօրինակ անունգերմ.՝ Carl Philipp Emanuel Bach
Ծնվել էմարտի 8, 1714(1714-03-08)[1][2][3][…]
Վայմար, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
ԵրկիրԳերմանիա
Մահացել էդեկտեմբերի 14, 1788(1788-12-14)[1][2][3][…] (74 տարեկան)
Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Ժանրերբարոկկո և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներերգեհոն և դաշնամուր
ԿրթությունԼայպցիգի համալսարան, Ալմա Մաթեր Վիադրինա և Thomasschule zu Leipzig?
ԱմուսինՋոհաննա Մարիա Բախ
 Carl Philipp Emanuel Bach Վիքիպահեստում

Կյանք և արվեստ խմբագրել

Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախը ծնվել է Վայմարում։ 10 տարեկան հասակում նրան ուղարկել են Լայպցիգի Սուրբ Թոմասի դպրոց (1723 թվականին նրա հայրը դարձել է դպրոցի և Սուրբ Թոմասի երգչախմբի խմբավարը)։ Դպրոցից հետո Կարլ Ֆիլիպ Էմմանուելը Լայպցիգի (1731) և Օդերի Ֆրանկֆուրտի (1735) համալսարաններում սովորել է իրավագիտություն։ 1738 թվականին՝ 24 տարեկան հասակում, նա ստացել է գիտական աստիճան, բայց անմիջապես հրաժարվել է իրավաբանի կարիերայից և իրեն նվիրել երաժշտությանը։

Մի քանի ամիս անց՝ Սիլվիուս Լեոպոլդ Վայսի առաջարկությամբ, նա մտել է ծառայության այն ժամանակ կրոնպրինց Ֆրիդրիխ II-ի մոտ, այնուհետև՝ Ֆրիդրիխի գահ բարձրանալուց հետո, դարձել է թագավորական արքունիքի անդամ։ Այդ ժամանակ Ֆիլիպ Էմմանուելը ստեղնաշարային գործիքների ամենահայտնի կատարողներից մեկն էր, և նրա կոմպոզիցիաների շարքը (սկսած 1731 թվականից) արդեն համալրել էին ավելի քան 30 ստեղնաշարային գործիքների սոնատներ և համերգային աշխատություններ։ Կարլ Ֆիլիպ Էմմանուելը գրել է երկու սոնատների ցիկլ՝ նվիրված Ֆրեդերիկին և Վյուրթեմբերգի երիտասարդ դքսին։ Այդ գործերը նրան օգնել են ձեռք բերել պալատական երաժշտի պաշտոնը։

 
Կարլ Բախը Յոհան Լիպսի փորագրության վրա

Բեռլինում ապրելու տարիներին նա գրել է մագնիֆիկանտ (1749), որում նկատելիորեն շատ են երևում նրա հոր՝ Յոհան Սեբաստիան Բախի քայլերի ազդեցությունը։ Այնտեղ նա ստեղծել է նաև Զատկի կանտատ (1756), 10 սիմֆոնիաներ, բազմաթիվ կոնցերտներ հոբոյի, ֆլեյտայի, նվագախմբով թավջութակի և հին երաժշտական գործիքների համար, առնվազն 3 հատորանոց երգերի ժողովածու, մի քանի աշխարհիկ կանտատներ և այլ աշխատություններ։ Նրա հիմնական ստեղծագործական ջանքերն, այնուամենայնիվ, կենտրոնացել էին ստեղնաշարային գործիքների վրա, որի համար կոմպոզիտորը մինչև այդ կազմել է մոտ 200 սոնատ և այլ աշխատություններ։ Միևնույն ժամանակ, ստեղնաշարային գործիքների նվագման վրա նրա աշխատության հրապարակման մեջ «Versuch über die wahre Art das Clavier zu spielen» («Ստեղնաշարային գործիքների նվագման ճիշտ ձևի փորձը»), որը մինչև 1780 թվականն արդեն իսկ ունեցել էր 3 հրատարակություն, Կարլ Ֆիլիպ Էմմանուելին բերել է մեծ համբավ՝ որպես ուսուցչի և գործիքի վրա նվագող տեսաբանի։ Այդ գործը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակիցների վրա և Մուցիո Կլեմենտի ու Յոհաննա Բապտիստա Կրամերայի մեթոդների հիմքում է ընկած։

1768 թվականին Բախը Համբուրգում փոխարինել է Գեորգ Ֆիլիպ Տելեմանին՝ կապելմայստերի պաշտոնում[5]։ Այդ պահից սկսած նա ավելի շատ է ուշադրություն դարձրել եկեղեցական երաժշտությանը։ Հաջորդ տարի նա գրել է «Իսրայելացիներն անապատում» օրատորիան, իսկ 1769–1788 թվականների ընթացքում նա ստեղծել է ավելի քան 20 ստեղծագործություններ՝ նվիրված Ավագ շաբաթվան և մոտ 70 կանտատներ, լիտաներ, մոտետներ և այլ հոգևոր թեմաներով աշխատություններ[6]։ Կարլ Ֆիլիպ Էմմանուելը վախճանվել է 1788 թվականի դեկտեմբերի 14-ին,Համբուրգում։ Թաղված է Համբուրգի Սուրբ Միքայել եկեղեցու ժամատան տարածքում։

Երաժշտական ոճ և ժառանգություն խմբագրել

 
Ադոլֆ ֆոն Մենցել: Ֆլեյտայի համերգ Սան-Սուսիում: 1852 թվական, Ազգային հին պատկերասրահ: Կառլ Ֆիլիպ Էմմանուել Բախը ուղեկցում է Ֆրիդրիխ II-ին։

18-րդ դարի երկրորդ կեսին Կարլ Ֆիլիպ Էմմանուելը շատ հայտնի է եղել։ Օրինակ՝ Մոցարտը այսպես է խոսել նրա մասին. «Նա հայր է, մենք երեխաներ ենք /« տղաներ »/: Մեզանից մեկը, ով իրենից ինչ-որ բան է ներկայացնում, կսովորի նրանից» («Er (Emanuel Bach) ist der Vater; wir sind die Bubn. Wer von uns was Rechts kann, hats von ihm gelernt»): Կարլ Ֆիլիպ Էմմանուելի երաժշտությունն իր ազդեցությունն է ունեցել Հայդնայի և Բեթհովենի վրա, ովքեր արտահայտել են իրենց «անկեղծ հիացմունքը և հարգանքը» նրա հանճարին։ Կարլ Ֆիլիպ Էմմանուելն այդ համբավը հիմնականում վաստակել է շնորհիվ իր ստեղնաշարային սոնատների, որոնք կարևոր դարաշրջան են բացել երաժշտական ձևերի զարգացման մեջ։ Այդ սոնատները հատկանշական են նաև նրանով, որ ազատ են և ունեն կառուցվածքի բազմազանություն։ Դրանք տարբերվում են ինչպես իտալական, այնպես էլ վիեննական դպրոցների աշխատանքներից՝ մոտենալով ավելի շուտ ցիկլային և իմպրովիզացիոն ձևերին, որոնք մի քանի սերունդ անց են ստանդարտ դարձել։

Նրա գործերը լի են հնարամտությամբ և անկանխատեսելիությամբ։ Դրանք հագեցած են հույզերի լայն տեսականիով։ Կարլ Ֆիլիպ Էմմանուելը մեծ ազդեցություն է ունեցել հյուսիսագերմանական դպրոցի կոմպոզիտորների վրա, մասնավորապես՝ Գևորգ Անտոն Բենդուի, Էռնստա Վիլհելմ Վոլֆի, Յոհան Գոթֆրիդ Մյուտելի և Վիլհելմ Ֆրիդրիխ Ռուստայի վրա։ Նրա ազդեցությունը կարելի է տեսնել նաև իրենից ավելի ուշ ստեղծագործող կոմպոզիտորների աշխատանքում, ինչպիսիք են Ֆելիքս Մենդելսոնը, Հայդնը և Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

19-րդ դարում նրա անունը աստիճանաբար մոռացության է մատնվել։ Օրինակ, Ռոբերտ Շումանն ասել է, որ «իր աշխատանքում նա շարունակում է շատ ետ մնալ հորից»։ Միևնույն ժամանակ, Յոհաննես Բրամսը բարձր է գնահատել նրա գործերը և նույնիսկ հրապարակել դրանցից մի քանիսը։ 1960-ական թվականներից Կարլ Ֆիլիպ Էմմանուելը ստեղծագործական նոր կյանքը է սկսել, երբ Հելմուտ Կոխը ուսումնասիրել և ձայնագրել է նրա սիմֆոնիաները, իսկ Գուգո Ռուֆը ձայնագրել է նրա ստեղնաշարային գործիքների համար գրված սոնատները։ Ներկայումս Միկլոշ Շպանին և շվեդական BIS ձայնագրող ընկերությունը փորձում են թողարկել նրա ստեղծագործությունների ձայնագրությունների ամբողջական հավաքածուն։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Յոհան Սեբաստիան Բախի «Ֆուգայի արվեստը» Կարլ Ֆիլիպ Էմմանուելի երաժշտական ամենահայտնի անավարտ ստեղծագործություններից մեկն է։ Այն բաղկացած է 4 կանոնից և 14 ֆուգերից, որոնցից վերջինն ավարտվում է 239-րդ տակտում։ Ձեռագրի վերջին էջում կա Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախի գրառումը. «Այս ֆուգայի վրա աշխատելիս, որի ժամանակ B A C H թեման ներկայացվել է հակադրությունների թեմայով, կոմպոզիտորը մահացել է»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Chisholm, Hugh, (22 Feb. 1866–29 Sept. 1924), Editor of the Encyclopædia Britannica (10th, 11th and 12th editions) // Who Was Who. — Oxford University Press, 2007-12-01.
  6. «Preface: Symphonies». cpebach.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 238