Հենրիխ Մարքս (ապրիլի 15, 1777(1777-04-15), Սաարլուիս, Սաարլանդ - մայիսի 10, 1838(1838-05-10), Թրիեր, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն), հրեական ծագում ունեցող պրուսացի իրավաբան, ունևոր փաստաբան, մեծ ընտանիքի հայր։

Հենրիխ Մարքս
Heinrich Marx
Ծնվել է1777 թվականի ապրիլի 15
ԾննդավայրՍաարլուիս
Մահացել է1838 թվականի մայիսի 10
Մահվան վայրԹրիեր
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունիրավաբան և փաստաբան
ԱմուսինՀենրիետե Պրեսբուրգ
ԾնողներՄարքս Լև Մորդեխա, Եվա Լվով
ԵրեխաներԼուիզ Յուտա, Էմիլիե Կոնրադի, Mauritz David Marx? և Կարլ Մարքս[1]
1819 թվական, Մարքսի տունը

Եղել է փիլիսոփա և տնտեսագետ Կառլ Մարքսի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Հենրիխ Մարքսը ծնվել է Մարքս Լև Մորոդեխայի և (Marx Levi Mordechai, 1746-1804) և Եվա Լվովի (Eva Lwow, 1757-1823) ընտանիքում։ Նրա հայրը եղել է ռաբբի[2], ավելի ուշ նրա ավագ եղբայր Սամուելը նույնպես ընտրեց այդ մասնագիտությունը (1775-1828)։ Նրա մայրը նույնպես ռաբբի էր։

1814 թվականին ավարտել է իրավաբանության բաժինը և նույն տարում ամուսնացել է նիդերլանդացի Հենրիտա Պրեսբուրգի հետ։ Հենրիտան նույնպես ռաբբի ընտանիքից էր, սակայն ուներ հունգարական արմատներ։

Քանի որ պրուսներին արգելված էր պետական պաշտոն, ինչպես նաև դատական վարույթն զբաղեցնել, Մարքսը 1818 թվականին ստիպված ընդունել է բողոքականությունը և միացել Լյութերական եկեղեցուն։ Նրա երեխաները և կինը մկրտվել են 1824 և 1825 թվականներին։

Որպես լավ կրթված և տաղանդավոր իրավաբան, Հենրիխ Մարքսը մեծ հեղինակություն էր վայելում՝ զբաղեցնելով իրավաբանի պաշտոնը Թրիերի բարձրագույն վերաքննիչ դատարանում։ Ֆրանսիական լուսավորականության և փիլիսոփայական ռացիոնալիզմի գաղափարներով կրթված լինենով, նա նախընտրում էր Վոլտերին և Ժան-Ժակ Ռուսոյին, Իմանուիլ Կանտի, Գոթֆրիդ Լայբնիցի, Ջոն Լոքի, Գոտհոլդ Լեսսինգի աշխատանքների գիտակ էր և առանձնանում էր ազատամտությամբ։ Հարում էր քաղաքական ինտելիգենցիայի լիբերալ֊ազատամտական հայացքներին։ 1834 թվականի հունվարին ելույթ է ունեցել Թրիերի խաղատանը՝ քննադատելով բացարձակապես կարգապահության և ներկայացուցչական համակարգի պաշտպանության։ Նա և Լյուդվիգ ֆոն Վեստֆալենը ընկերներ էին, որի դուստրը՝ Ժեննի Մարքսը ամուսնացավ Մարքսի որդու՝ Կառլ Մարքսի հետ[2]։

Մարքսը ուներ մեծ ընտանիք, 9 երեխա, որոնցից չորսը լիարժեք չէին։ Կարլը երրորդն էր, Սոֆին և Հերմանը ավագն էին, ապա հաջորդում էին Էդուարդը, Կարոլինան, Լուիզան, Էմիլիան և Հենրիտտեն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Советская историческая энциклопедия: Генрих Маркс
  3. К. Маркс и Ф. Энгельс. Сочинения. Изд. 2-е. Т. 40, с.634, 640, 644, 645.