Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)

Ժեննի Կարոլին Լոնգե (գերմ.՝ Jenny Caroline Longuet , օրիորդական ազգանունը՝ Մարքս [Marx], մայիսի 1, 1844(1844-05-01)[1], Փարիզ - հունվարի 11, 1883(1883-01-11)[1], Արժանտյո), լրագրող։

Ժեննի Լոնգե
ֆր.՝ Jenny Longuet
Դիմանկար
Ժեննի (աջից) և Լաուրա Մարքսեր
Ծնվել էմայիսի 1, 1844(1844-05-01)[1]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհունվարի 11, 1883(1883-01-11)[1] (38 տարեկան)
Մահվան վայրԱրժանտյո
ԳերեզմանԱրժանտյո
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
ԱմուսինՇառլ Լոնգե
Ծնողներհայր՝ Կարլ Մարքս[2], մայր՝ Ժեննի Մարքս[2]
ԵրեխաներԺան Լոնգե[3], Էդգար Լոնգե[3], Մարսել Լոնգե[3], Ջենի Լոնգե[3], Հարի Լոնգե և Շարլ Լոնգե
 Jenny Longuet Վիքիպահեստում

Կառլ և Ժեննի Մարքսերի ավագ դուստրը, ֆրանսիացի սոցիալիստ Շառլ Լոնգեի կինը (1872

Կատարել է Կառլ Մարքսի հանձնարարությունները, որոնք կապված էին նրա գիտական և I Ինտերնացիոնալի ղեկավարման աշխատանքների հետ։ 1869-1870 թվականներին հրապարակել է հոդվածների մի ամբողջ շարք իռլանդական հարցի կապակցությամբ, որոնցում մարքսիստական գաղափաևախոսության դիրքերից հանդես է եկել իռլանդական հեղափոխականների՝ ֆենիների օգտին։ Փարիզի կոմունայի (1871) անկումից հետո մեծ օգնություն է ցույց տվել տարագիր կոմունարներին։

Մարքսին նվիրված «ժեննի Լոնգե, ծննդյամբ Մարքս» մահախոսականում Ֆրիդրիխ Էնգելսը գրել էր. «Ի դեմս ժեննիի, պրոլետարիատը կորցրեց հերոսական մարտիկի»։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 355  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեննի Լոնգե» հոդվածին։