Կարլ Բոշ
Կարլ Բոշ (գերմ.՝ Carl Bosch, օգոստոսի 27, 1874[1][2][3][…], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - ապրիլի 26, 1940[1][2][3][…], Հայդելբերգ, Բադենի Հանրապետություն, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի քիմիկ, ինժեներ և քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նա եղել է առաջիններից մեկը, ով շարունակել է օգտագործել բարձր ճնշումը՝ քիմիական արդյունաբերությունում։ Եղել է IG Farben հեղինակավոր քիմիական ընկերության հիմնադիրը։
Կարլ Բոշ գերմ.՝ Carl Bosch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1874[1][2][3][…] Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 26, 1940[1][2][3][…] (65 տարեկան) Հայդելբերգ, Բադենի Հանրապետություն, Նացիստական Գերմանիա[4] |
Գերեզման | Բերգֆրայդհոֆ |
Բնակության վայր(եր) | Villa Bosch? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար, ակադեմիկոս, ճարտարագետ և scientific collector |
Հաստատություն(ներ) | BASF և IG Farben? |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Պաշտոն(ներ) | Գաղտնի խորհուրդ |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բեռլինի տեխնիկական համալսարան և Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Պարգևներ | |
Հայր | Carl Friedrich Alexander Bosch? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԲոշը ծնվել է Քյոլնում՝ Գերմանիայում։ Նրա հորեղբայրը՝ Ռոբերտ Բոշը, նույնպես եղել է հաջող տեխնիկական նորարար։ 1894 թվականից 1896 թվականը սովորել է մետալուրգիայի և մեքենաշինության տեխնիկական համալսարանում՝ Շարլոտենբուրգում։ Սովորել է քիմիա Լայպցիգի համալսարանում և 1898 թվականին ստացել է դոկտորական աստիճան՝ օրգանական քիմիայի պրոբլեմների մասին գրած թեզի համար։
Կարիերա
խմբագրել1899 թվականին Բոշը մտնում է աշխատանքի «անիլինի և սեդայի գործարանում» (BASF)՝ Լյուդվիգսխաֆեն-նա-Ռայնում։ 1907 թվականին ստանձնում է գործարանի ղեկավարի պաշտոնւ և վերջին մեթոդներով սկսում է զբաղվել ազոտֆիքսացիայով։ 1925 թվականին BASF-ը միավորվում է ևս վեց քիմիական ընկերությունների հետ և ստեղծված նոր վիթխարի ընկերությունը Բոշը անվանում է IG Farben։ 1935 թվականին Կարլ Բոշը դառնում է ընկերության խորհրդի նախագահը, իսկ 1937 թվականին դառնում է Մաքս Պլանկի իրավահաջորդը՝ կայսեր Վիլհելմի ընկերությունում, և կառավարում է այդ ընկերությունները միաժամանակ։
Անձնական կյանք
խմբագրել1902 թվականին Կարլ Բոշը ամուսնանում է Էլզե Շիլբախի հետ։ Այս ամուսնությունից ծնվում է աղջիկ և տղա։ Կյանքի վերջում ընկնում է երկարատև դեպրեսիայի մեջ և չարաշահում է ալկոհոլը։ 1939 թվականին ինքնասպանության անհաջող փորձ է կատարում։ Մահացել է մեկ տարի անց՝ Հայդելբերգում։ Իր թաղման վայրում՝ Ռայնի հովտում, բլրի վրա բացվել է մի գեղեցիկ տեսարան։
Հետաքրքրություններ
խմբագրելԱզատ ժամանակ սիրում էր զբաղվել էնտոմոլոգիայով. հավաքել է թիթեռների և բզեզների բազմաթիվ տեսակներ։
Ուներ գերմանական և եվրոպական բազմազան մոծակների, քարաքոսների և մեղուների հավաքածու՝ ընդհանուր հաշվով 12000 օրինակ։ Քիմիկի մահից հետո նրա այդ հավաքածում փախադրվել է Զենկենբերգի թանգարան՝ Մայնի Ֆրանկֆուրտում։
Իր հետաքրքրությունները կենսաբանության բնագավառում և նոբելյան մրցանակը նրան ներգրավել են միներալոգիայի և աստղագիտության մեջ։ Նա ուներ իր անձնական աստղադիտարանը՝ իր աանհրաժեշտ սարքավորումներով։
Հարաբերությունները Հիտլերի հետ
խմբագրելԲոշը միանշանակ անդրադարձել է նացիզմին և առանձնապես՝ Հիտլերին։ Նա սկսեց բարձրաձայնել իր դժգոհությունը քաղաքականության վերաբերյալ, բայց քիչ ուշ խոսեց նրա հետ, որպես մարդ, և ով առաջինը ասաց, որ «Գերմանիայի տնտեսության հիմնական պրեբլեմները դրանք գործազրկություններն են»։ Սրանից հետո Հիտլերը կատարեց հայտարարություն, որ «բենզինի սինթեզի զարգացումը Գերմանիայի անկախության հիմնական երաշխիքն է», իսկ Բոշը ասաց, որ «այս մարդու մեջ կան շատ մեծ բարի մտքեր, ինչպես ես մտածում էի»։
Հիմնական աշխատանքներ
խմբագրելՄթնոլորտային ազոտը ֆիքսելու մեթոդների ստեղծողն ու զարգացողն է։ Իրականացրել և բացահայտել է բարձր ճնշումը քիմիայում։ Բացահայտել է մեթանոլի և ածխի հիդրատացման կատալիտիկ արդյունաբերության հիմնական եղանակները։
Նոբելյան մրցանակ
խմբագրել1931 թվականին ստացել է քիմիայի Նոբելյան մրցանակ՝ քիմիայում բարձր ճնշման տեսությունը զարգացնելու համար։
Հիշողություն
խմբագրելԿարլ Բոշի անվամբ լուսնի վրա 2009 թվականին անվանվել է խառնարան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11866204X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1931 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.wilhelmexner.org/en/medalists/
- ↑ https://www.invent.org/inductees/carl-bosch
- ↑ https://en.gdch.de/gdch/prizes-and-awards/gdch-awards/liebig-commemorative-medal.html
Արտաքին հղումներ
խմբագրել- Музей Карла Боша (Carl-Bosch-Museum) в Хайдельберге
- [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Բոշ» հոդվածին։ |