Կատարինա Իվանովիչ (սերբ.՝ Катарина Ивановић, ապրիլի 15, 1811(1811-04-15)[1], Վեսպրեմ, Հունգարիա[2] - սեպտեմբերի 22, 1882(1882-09-22), Սեկաշֆեհերվար, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2]), 19-րդ դարի սերբ նկարչուհի, Սերբիայի երեք նշանավոր նկարիչուհիներից մեկը (Մինա Կարաժիչի և Պոլեկսյա Տոդորովիչի հետ)[3]։

Կատարինա Իվանովիչ
սերբ.՝ Катарина Ивановић
Katarina Ivanović - Aautoportret, 1836.jpg
Ծնվել էապրիլի 15, 1811(1811-04-15)[1]
ԾննդավայրՎեսպրեմ, Հունգարիա[2]
Վախճանվել էսեպտեմբերի 22, 1882(1882-09-22) (71 տարեկան)
Մահվան վայրՍեկաշֆեհերվար, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2]
Ազգությունսերբ
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունՍերբիայի գիտության և արվեստի ակադեմիա
Commons-logo.svg Katarina Ivanović Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կատարինա Իվանովիչը ծնվել է Ավստրիական կայսրության Վեսպրեմ քաղաքում, սերբ կապալառուի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է սերբական փոքրիկ Սեկեշֆեհերվար համայնքում։ Մանկուց տաղանդավոր նկարչուհին Պեշտում՝ Յոզեֆա Պեկկոյի ստուդիայում գեղանկարչություն է ուսումնասիրել առևտրական Ժորժ Ստանկովիչի ֆինանսական օգնության շնորհիվ։ Ավելի ուշ նրա տաղանդին ուշադրություն է դարձրել հունգարացի կոմսուհի Չակին, որը աղջկան տարել է Վիեննայի Արվեստի ակադեմիա, որտեղ սովորաբար կանանց չեն թույլատրել։

Կատարինա Իվանովիչը 1845—1846 թվականներին սովորել է Մյունխենի Արվեստի ակադեմիայում, որտեղ նկարել է «Բելգրադի ազատագրումը 1806 թվականին» նկարը։ 1846 թվականին նա ապրել է Բելգրադում, այնուհետև այցելել Փարիզ, Զագրեբ, Նիդերլանդներ, Իտալիա, որտեղ սովորել է ժամանակակից գեղանկարչություն։ Կյանքի ավարտին նա վերադարձել է Սեկեշֆեհերվար, որտեղ ապրել և աշխատել է մինչև մահը։ Այդ ժամանակահատվածում նա հիմնականում ստեղծել է պատմական կոմպոզիցիաներ, ժանրային նկարներ և նատյուրմորտներ։

Կատարինա Իվանովիչը լավ չի տիրապետել սերբերենին, բայց եղել է սերբ հայրենասեր։ Նրա գեղեցկությունն ու միտքը հիացրել են այն ժամանակվա հայտնի բանաստեղծ Սիմա Միլուտինովիչ Սարայլիյային, որը նրան է նվիրել իր «Երեքը՝ քույրություն» բանաստեղծությունը։

1876 թվականին Իվանովիչը դարձել է Սերբիայի գիտական ընկերության անդամ` դառնալով Սերբիայի առաջին կին ակադեմիկոսը։

Կատարինա Իվանովիչը մահացել է 1882 թվականի սեպտեմբերի 22-ին Սեկեշֆեհերվար քաղաքում։ 1967 թվականին նրա աճյունը տեղափոխվել են Բելգրադ և թաղել Ժողովրդական հերոսների ծառուղու Նոր գերեզմանատան տարածքում։

ՍտեղծագործությունԽմբագրել

Կատարինա Իվանովիչը ստեղծել է դիմանկարներ, պատմական ժանրերի նկարներ, հատկապես հաջողված են նատյուրմորտները։ Նրա ամենահայտնի գործերից են` «Ինքնադիմանկար» (1836), «Երիտասարդի դիմանկարը» (1837), «Դույլով խաղող» (1838), «Սերբական Հոմերոս» (նկար, 1839), «Սիմա Միլուտինովիչ Սարայլիյայի դիմանկարը» (1840), «Իտալացի գինեգործ» (1842), «Իշխանուհի Պերսիդա Նենադովիչի դիմանկարը», «Դուքս Ստեֆան Կնիչանինի դիմանկարը», «Պավել Ստանիշիչի երեխաները», «Բելգրադուհի», «Մլադի Դանիչ», «Տղան բազեի հետ» և այլն։ Կատարինա Իվանովիչը ստեղծել է 38 նկար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #131533053 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Stamenković, Snežana (7 мая 2012)։ «Tragični Mačkov kamen»։ Вечерње Новости 

ԳրականությունԽմբագրել

  • Р. Михајловић и Н. Кусовац: «Катарина Ивановић» (монографија), Београд 1984.
  • Мирослав Тимотијевић, Радмила Михаиловић: «Катарина Ивановић прва српска сликарка», Београд 2004.

Արտաքին հղումներԽմբագրել