Կապույտ ձու-ժամացույց օձով (Ֆաբերժեի ձու)

«Կապույտ ձու-ժամացույց օձով» (ռուս.՝ Синее яйцо-часы со змеёй), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1895 թվականին[1] և համարվում է առաջին ձուն, որը Նիկոլայ II կայսրը նվիրել է մորը՝ այրի արքայամայր Մարիա Ֆեոդորովնային[2]։ Այս ձվի դիզայնը օգտագործվել է Ֆաբերժեի կողմից, երբ 1902 թվականին ստեղծվել է «Մալբորո դքսուհու ժամացույց-ձուն»։

Կապույտ ձու-ժամացույց օձով
Ստեղծման թնական1895
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Stavros Niarchos?, Ռենյե III, Ալբեր II և Wartski
ՀավաքածուCollections of the Princely Palace of Monaco?
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, արծնապակի և ալմաստ
Բարձրություն183 միլիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Կապույտ ձու-ժամացույց օձով» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Մոնակոյի իշխան Ալբեր II-ի հավաքածուում (Մոնտե Կառլո, Մոնակո)[3]։

Դիզայն խմբագրել

«Կապույտ ձու-ժամացույց օձով» ոսկերչական ձուն պատրաստել է Միխայիլ Պերխինը՝ Կարլ Ֆաբերժեի ֆիրմայի ոսկերիչներից մեկը։ Ձուն տեղադրված է ոսկե տակդիրի վրա՝ զարդարված օպալագույն սպիտակ էմալե զարդանախշերով։ Տակդիրի երեք տախտակադրվագները պատված են չորս գույնի ոսկով, որը խորհրդանշում է արվեստն ու գիտությունը[4]։ Ոսկե՝ ադամանդներով դրվագազարդված օձը փաթաթված է տակդիրին և հասնում է մինչև ձվի կեսը։ Օձի գլուխը և լեզուն ցույց է տալիս տվյալ պահի ժամանակը։ Ժամացույցի թվերը հռոմեական են, որոնք տեղադրված են սպիտակ պտտվող հարթակի վրա[4]։ Ձվի մեծ մասը պատված է կիսաթափանցիկ կապույտ էմալով և ադամանդակուռ ոսկե երիզներով։ Ձվի երկու կողմերին տեղադրված են ոսկե կամարաձև բռնակներ՝ «C» տառի տեսքով, որոնք ագուցված են վերին հատվածից մինչև մեջտեղի հատվածը։ Հետաքրքիր է այն, որ ձուն շափյուղա չի պարունակում, սակայն ռուսական պատմական արխիվներում, որոնք վերաբերում են կայսերական հարստությանը, նշված է, որ շափյուղա կա դրա վրա[4]։

Անակնկալ խմբագրել

Քանի որ այս ձուն իրենից ներկայացնում է ժամացույց և աշխատող մեխանիզմ, չի պարունակում անակնկալ։

Պատմություն խմբագրել

Ըստ էության Ալեքսանդր III կայսրը 1894 թվականին Ֆաբերժեին պատվիրել է ոսկերչական ձուն, սակայն կայսեր ողբերգական մահից հետո «Կապույտ ձու-ժամացույց օձով» ձուն Նիկոլայ IIԶատկին հանձնել է մորը՝ այրի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային՝ 1895 թվականին։ Ձուն պահպանվել է Անիչկովների պալատում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։ Այդ ժամանակ՝ 1917 թվականի սեպտեմբերի կեսին հեղափոխականները հափշտակեցին կայսերական զարդերի հավաքածուն, որոնց մեջ էր նաև այս ձուն, և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1922 թվականին ձուն վաճառքի է հանվում։ Առաջին գնորդը Միշել Նորմանն էր «Australian Pearl» ընկերությունից։ 1950 թվականին այն գնում է Էմանուել Սնոումենը, որը ներկայացնում էր «Wartski» ընկերությունը։ «Wartski» պատկերասրահը 1972 թվականին ձուն վաճառում է մագնատ Ստավրոս Նիակրոսին[5]։ 1974 թվականին Մոնակոյի իշխան Ռենե III-ը այն նվեր է ստանում՝ ի պատիվ կառավարման քսանհինգամյակի և նվիրում է կնոջը՝ իշխանուհի Գրեյս Քելլիին[6]։ Ռենե III-ի մահից հետո՝ 2005 թվականին Ալբեր II-ը ժառանգեց ոսկերչական ձուն։ 2008 թվականից ձուն հասարակությանն է ներկայացվում զանազան ցուցահանդեսների ժամանակ։

1902 թվականին Ֆաբերժեն «Մալբորո դքսուհու ժամացույց-ձուն» պատրաստում է այս ձվի նմանությամբ Մալբորոյի դքսուհի Կոնսուելո Վանդերբիլտի համար։ Այն ավելի մեծ էր և պատված էր վարդագույն էմալով[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  2. [http://eggs.zhukovich.ru/faberzhe/faberzhe.shtml?egg=Sinee_yaico-chasy_so_zmeei «����� ����-���� �� ���� - ���� �������»]. eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  3. «Синее яйцо часы со змеёй Фаберже 1895». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs A Retrospective Encyclopedia. Lanham, Maryland: Scarecrow Press Inc. էջ 23. ISBN 0-8108-3946-6.
  5. «The rediscovery of the Serpent Egg Clock». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Faberge egg owned by Princess Grace will grace Cleveland Museum of Art luxury exhibition

Արտաքին հղումներ խմբագրել