Ռենե III ( ֆր.՝ Rainier III, մայիսի 31, 1923(1923-05-31)[1][2][3][…], Մոնակո - ապրիլի 6, 2005(2005-04-06)[1][2][3][…], Մոնակո) լրիվ անունը` Ռենե Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի, Մոնակոյի 13-րդ իշխանն է Գրիմալդի տոհմից։ Կառավարել է 1949-2005-ական թվականներին։

Ռենե III
 
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Ստոու և Հատեմեր
Մասնագիտություն՝ միապետ, քաղաքական գործիչ և ազնվական
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 31, 1923(1923-05-31)[1][2][3][…]
Ծննդավայր Մոնակո
Վախճանի օր ապրիլի 6, 2005(2005-04-06)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Մոնակո
Թաղված Սուրբ Նիկոլասի մայր տաճար
Դինաստիա Գրիմալդիներ
Քաղաքացիություն  Մոնակո
Ի ծնե անուն ֆր.՝ Rainier Louis Henri Maxence Bertrand Grimaldi
Հայր Prince Pierre de Polignac?
Մայր Princess Charlotte, Duchess of Valentinois?
Ամուսին Գրեյս Քելլի
Զավակներ Հանովերի արքայադուստր Կարոլինա[2], Ալբեր II[2] և Սթեֆանի[2]
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1923 թվականի մայիսի 31-ին, մկրտության ժամանակ նրան անվանել են Լուի Հանրի Մակսենս Բերտրան Գրիմալդի։ Ծնողները` Շառլոտա Մոնակեցի, Վալենտինուայի դքսուհին և արքայազն Պիեր դե Պոլինյակ։ Դքսության ապագա կառավարիչը կրթությունը ստացել է Մեծ Բիտանիայում, Շվեյցարիայում ( Institut Le Rosey մասնավոր դպրոց) և Ֆրանսիայում, որտեղ ավարտել է «Սյանս Պոն»` Քաղաքագիտական գիտությունների բարձրագույն դպրոց Փարիզում։

1944 թվականին իշխան Ռենեն ծառայության է անցել ֆրանսիական բանակում, և Էլզասում մասնակցել է նացիստական Գերմանիայի դեմ ռազմական արշավին։

Թագավորում խմբագրել

Իշխանական գահը ստանձնել է, երբ 1949 թվականի մայիսի 9-ին վախճանվել է պապը` Լուի 2-րդ իշխանը։ Պաշտոնապես տիտղոսի ժառանգը Ռենեի մայրն էր, իշխաուհի Շառլոտան, բայց նա որդու օգտին հրաժարվել է գահից։

Ընտանիք խմբագրել

1956 թվականին իշխան Ռենեն ամուսնացել է հոլիվուդյան աստղ Գրեյս Քելլիի հետ։ 1982 թվականին իշխանի կինը մահացել է ավտովթարի հետևանքով։

Իշխան Ռենեն մինչև մահը չի ամուսնացել և 2005 թվականին թաղվել է կնոջ կողքին։

Երեխաներ խմբագրել

Ամուսինները երեք երեխաներ են ունեցել. 1957 թվականին ծնված արքայադուստր Կարոլինան, թագաժառանգ Ալբերը (1958) և արքայադուստր Ստեֆանիան (1965)։

1982 թվականին ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվող արքայադուստր Ստեֆանիան ծանր վնասվածքներ է ստացել։

Թագաժառանգ Ալբեր 2-րդը նախկինում համարվում էր Եվրոպայի ամենացանկալի փեսացուն։ 2005 թվականի մարտի 31-ին, հոր հիվանդությամբ պայմանավորած ռեգենտի ֆունկցիան իրականացրել է Ալբեր 2-րդը, իսկ ապրիլի 6-ին, Ռենե 3-րդի մահից հետո նա դարձել է կառավարող իշխան։ 2011 թվականի հուլիսի 1-ին Ալբերը ամուսնացել է Շարլեն Լինետ Ուիթստոկի հետ[4]։

Ներդրումը ֆիլատելիայում խմբագրել

Իշխան Ռենե 3-րդը հայտնի ֆիլատելիստ էր։ Իր կառավարման տարիներին նա տարբեր մեթոդներով ներգրավված էր նկարների ստեղծման և Մոնակոյում ֆիլատելիաների վերջնական թողարկման աշխատանքի մեջ։ 1948 թվականից սկսած Մոնակոյում ֆիլատելիստական թողարկումների քանակը զգալիորեն աճել է։ Իշխանը համարվում է այն հայտարարության հեղինակը, որ փոստային նամականիշները «երկրի լավագույն դեսպանն են»[5]։ Ռենե 3-րդի ֆիլատելիստական հավաքածուն Մոնակոյի դրամի և նամականիշների թանգարանի հիմնքն է հանդիսացել[6]։

1996 թվականին իշխանին շնորհվել է ֆիլատելի կատալոգների, ալբոմների և ամսագրերի հրատարակիչների համաշխարհային ասոցիացիայի մրցանակ (ASKAT) «Գրան պրի 1996»։ 1997 թվականի նոյեմբերից նա հանդիսանում է Եվրոպական Ֆիլատելիայի ակադեմիայի պատվավոր անդամ։ Այս տիտղոսը նա ստացել է Մոնակոյում անցկացվող միջազգային ֆիլատե ցուցահանդեսի ժամանակ[7][8]։

1999 թվականի փետրվարին արքայազնի հովանու ներքո ձևավորվել է «Մոնտե Կառլո ակումբը»` համաշխարհային ֆիլատելիական էլիտար ակումբ է, որն ունի ավելի քան հարյուր անդամ[9]։

Հիշատակ խմբագրել

Ռենե 3-րդի դիմանկարը բազմիցս հայտնվել է Մոնակոյի նամականիշների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 2011-07-01. «Князь Монако сочетался браком со спортсменкой из ЮАР». Лента новостей. BBC Russian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: |author1= has numeric name (օգնություն)
  5. «Prince Rainier's impressive collection». Famous collectors (անգլերեն). Stamp Magazine; MyHobbyStore Ltd. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Museum of Stamps and Coins». Museums & Attractions. Things To Do (անգլերեն). Visit Monaco; Monaco Official Site. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  7. Филарама // Филателия. — 2002. — № 12. — С. 44.
  8. «1997». History (անգլերեն). Académie Européenne de Philatélie — Информация на официальном сайте Европейской академии филателии. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  9. См. заметку об одном из мероприятий клуба на сайте «AskPhil»: «What an Exhibit!». Club of Monaco Exhibit Table of Contents (անգլերեն). AskPhil; Collectors Club of Chicago[en]. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե III (Մոնակոյի իշխան)» հոդվածին։