Կաղապար:ԸԻ/Շաբաթ 18, 2023 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- մայիսի 5-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է COVID-19 համավարակի ավարտի մասին, այն տևել է 3 տարի 1 ամիս 24 օր։
- մայիսի 4-ին Սերբիայի Բելգրադի շրջակայքում երկու օրվա մեջ տեղի է ունեցել ևս մեկ այրունահեղ հրաձգություն, որ 8 հոգու կյանք է խլել։
- մայիսի 3-ին Սերբիայի Բելգրադ քաղաքի տարրական դպրոցներից մեկի տասներեքամյա աշակերտը կրակ է բացել աշակերտների և աշխատակիցների վրա։ Սպանվել է ինը մարդ, վիրավորվել են վեցը։
- ապրիլի 29-ին, ի պատասխան Երևանում «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողի բացման, Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային սահմանը դեպի երրորդ երկրներ:
- Չինացի շախմատիստ Դին Լիրենը (նկարում) շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար արագ շախմատի լրացուցիչ չորս պարտիաներում հաղթել է Յան Նեպոմնյաշչիին և դարձել աշխարհի 17-րդ չեմպիոն։
- ապրիլի 25-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել։
- ապրիլի 23-ին ավարտված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի արդյունքում գրավել է առաջին տեղը 4 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալներով։
- ապրիլի 4-ին Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 34 մեղադրանք է առաջադրվել բիզնեսի փաստաթղթերը կեղծելու համար։
- ապրիլի 4-ին Ֆինլանդիան միացել է ՆԱՏՕ-ին։
- մարտի 27-ին առնվազն 38 մարդ է զոհվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող Սիուդադ Խուարեսի ներգաղթյալների կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։
Վերջերս մահացածներ՝ Արմեն Սաֆարյան • Ռուբեն Աբովյան • Վարդան Դևրիկյան • Լուսինե Կիրակոսյան • Գևորգ Տեր-Վարդանյան