Լուսինե Կիրակոսյան
Լուսինե Պարույրի Կիրակոսյան (Լուսիկ Կիրակոսյան[1]), դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2008)։
Լուսինե Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1946 (74 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում: Լուսինե Կիրակոսյանի տաղանդը ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից երբ 1-ին դասարանից սկսած բեմադրություններ է արել բակի երեխաների հետ: 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատլ է Երևանի դրամատիկական թատրոնում`որպես դերասանուհի:
Խաղացած ներկայացումներից են` Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ.Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն: Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) ֆիլմերում: Հեռուստադիտողի հիշողության մեջ միշտ մնացել և մնում է Լուսինե կիրակոսյանի մարմնավորած «Ռոզ»-ի կերպարը «Վերվարածները ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից: 2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար (Ցիանակալիում կաթով կամ առանց կաթի)[2][3]:
ԴերակատարումներԽմբագրել
- Նվարդ, «Սեր և ծիծաղ»
- Կին, «Ավտոբուս»
- Սիրարփի, «Քո վերջին հանգրվանը»
- Լուկա, «Շոկոլադ ուտող զինվորը»
- Սաթիկ, «Թաղի զավակը»
- Մայր, «Հալածված առաքյալը»
- Վեներանդա, «Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի» («Արտավազդ» 2011 թ. երկրորդ պլանի լավագույն դերասանուհի)
ՖիլմերԽմբագրել
- «Հեծյալը, որին սպասում էին» (1984)
- «Ավտոբուս» (1988)
- «Լաբիրինթ» (1994)
- «Մեր բակը» (1996)
- «Վերվարածները»
- «Անուղղելիները»
ՄրցանակներԽմբագրել
- «Արտավազդ» մրցանակ (2011)
- ՀՀ վաստակավոր արտիստ (2008)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ծննդյան ամսաթիվն՝ ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի
- ↑ ԵԴԹ, Լուսինե Կիրակոսյան
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Լուսինե Կիրակոսյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-04-05