Դոնալդ Թրամփի դատավարություն

2023 թվականի մարտի 30-ին, Մանհեթենի երդվյալ դատավորների մեծ ատյանը (անգլ.՝ grand jury) մեղադրանք է առաջադրել 2017-2021 թվականներին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելու հետ կապված սկանդալում՝ իր ենթադրյալ դերի համար[1][2][3]։

Դոնալդ Թրամփի դատավարություն
անգլ.՝ The People of the State of New York v. Donald J. Trump
Ապրիլի 4-ի մեղադրական փաստաթուղթը
Ապրիլի 4-ի մեղադրական փաստաթուղթը
Մեղադրյալ(ներ)Դոնալդ Թրամփ
Երկիր ԱՄՆ
ԴատարանՆյու Յորքի գերագույն դատարան
Գլխավոր դատավորԽուան Մերչան
ՆախադրյալներԴոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավ (2024), 2023 թվականի մարտ, Դոնալդ Թրամփի ձերբակալման լուրեր և Սթորմի Դենիելս-Դոնալդ Թրամփ սկանդալ
Տեքստի իրավական մեջբերումIND-71543-23
Իրավասությունը տարածվում էՆյու Յորքի գերագույն դատարան
Ներգրավված նշանակալի անձինքԴոնալդ Թրամփ, Էլվին Բրեգ և Սթորմի Դենիելս

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախկին կամ ներկայիս նախագահի դեմ քրեական գործ է հարուցվում[4][5][6]։

Թրամփին մեղադրանք է առաջադրվել ֆինանսական փաստաթղթերի կեղծման համար (փաստաթղթերի համար վճարումը տրվել է որպես վճարում իրավաբանական ծառայությունների դիմաց[7]։ Մեղադրանքները ի սկզբանե գաղտնազերծվել են և հանրությանը ներկայացվել ապրիլի 4-ին, երբ Թրամփը հայտնվել է Մանհեթենի քրեական դատարանում։ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Դրա համար առավելագույն պատիժը կարող է լինել 4 տարի ազատազրկում, թեև սովորաբար նման առաջին հանցագործությունը չի դատապարտվում իրական ժամկետով[8][9]։ Դատարան ներկայանալիս Թրամփին մատնահետք են վերցրել, սակայն նրան չեն նկարել[10][11]։ Դատարանում Թրամփը իրեն մեղավոր չի ճանաչել[12]։

Դատարանում հայտնվելուց հետո Թրամփը վերադարձել է իր Մար-ա-Լագո առանձնատուն և խոսքով դիմել իր կողմնակիցներին՝ վրդովմունք հայտնել իր դեմ ներկայացված մեղադրանքների կապակցությամբ[13]։

2023 թվականի դեկտեմբերի 4-ին Թրամփը կրկին պետք է ներկայանա դատարան[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Protess, Ben (2023 թ․ մարտի 30). «Grand Jury Votes to Indict Donald Trump in New York: Live Updates - Mr. Trump will be the first former president to face criminal charges. The precise charges are not yet known, but the case is focused on a hush-money payment to a porn star during his 2016 campaign». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  2. Jacobs, Shayna (2023 թ․ մարտի 30). «Trump indicted by N.Y. grand jury, first ex-president charged with crime». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  3. Bromwich, Jonah E. (2023 թ․ մարտի 30). «Here are the key events that led to the grand jury vote». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  4. Katersky, Aaron (2023 թ․ մարտի 30). «Trump live updates: Trump indicted by Manhattan grand jury, sources say». ABC News. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  5. Sisak, Michael R. (2023 թ․ մարտի 30). «Lawyer: Trump indicted; 1st ex-president charged with crime». AP News. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  6. Pengelly, Martin (2023 թ․ մարտի 30). «Donald Trump indicted over 2016 hush money payment – report». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  7. «В США арестовали Дональда Трампа». 2023 թ․ ապրիլի 4. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  8. Isikoff, Michael (2023 թ․ ապրիլի 4). «Exclusive: Trump to be charged Tuesday with 34 felony counts, but spared handcuffs and mug shot». Yahoo! News. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  9. Massie, Graeme (2023 թ․ ապրիլի 4). «Trump to face 34 felony charges but won't have mugshot or be handcuffed, report says». The Independent. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  10. Alex Kasprak (2023 թ․ ապրիլի 4). «Was Donald Trump Placed 'Under Arrest' at Manhattan Courthouse?». Snopes.
  11. Ali Swenson. «FACT FOCUS: Fake Trump mug shots spread in lieu of real one». Associated Press. «After he was taken into custody on Tuesday, Trump was fingerprinted as part of the booking process, but his mug shot was not taken»
  12. Rashbaum, William (2023 թ․ ապրիլի 4). «The former president was charged with 34 felonies and pleaded not guilty before State Supreme Court Justice Juan M. Merchan». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  13. Sangal, Aditi; Vogt, Adrienne; Hayes, Mike; Powell, Tori B.; Iyer, Kaanita; Vera, Vera; Chowdhury, Maureen (2023 թ․ ապրիլի 4). «Trump makes public case against indictment. Here are the key lines from his Mar-a-Lago remarks». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  14. https://www.nrk.no/urix/trump-tiltalt-for-34-punkter---nekter-starffskyld-1.16346548. NRK.no. Retrieved 2023-04-04