Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Սուրենի Սաֆարյան (1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2023(2023-04-25)[1], Երևան, Հայաստան[1]), ռեժիսոր, բեմադրիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի (UNIMA-Հայաստան) նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[2]։

Արմեն Սաֆարյան
Դիմանկար
Ծնվել է1958
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 25, 2023(2023-04-25)[1]
Մահվան վայրԵրևան, Հայաստան[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Սուրենի Սաֆարյանը ծնվել է 1958 թվականին Երևանում՝ նկարիչ Սուրեն Սաֆարյանի ընտանիքում։ 1980 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ անցնելով տիկնիկային թատրոնների գլխավոր ռեժիսորների դասընթացներ[2]։

1988 թվականին կազմակերպել է ստվերների տիկնիկային թատրոնի թատերախումբը, իսկ 1989-1992 թվականներին եղել է Գյումրու Պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բեմադրիչը։ 1992 թվականից մինչ իր մահը ղեկավարել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը։ 1999-2000 թվականներին եղել է Երևանի խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 2006 թվականին հիմնել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն նաև 16 տիկնիկային փառատոն Հայաստանում և Արցախում։ «Տիկնիկները հանուն խաղաղության» համաշխարհային երթի նախաձեռնողն է[2]։

Մահացել է 2023 թվականի ապրիլի 25-ին Երևանում[3]։

Բեմադրություններ խմբագրել

Հեղինակել է 37 տիկնիկային հեռուստաներկայացումներ, 2 ռադիոբեմադրություն, 56 տիկնիկային բեմադրություն[4], որոնց թվում՝

  • «Մատնաչափիկը»,
  • «Դեկամերոն»,
  • «Խելոքն ու հիմարը»,
  • «Ամանորի հանդես»,
  • «Սատանան ու Բիթլիսցին»,
  • «Սագը»,
  • «Պույ-պույ մկնիկը»,
  • «Սասունցի Դավիթ»,
  • «Քեֆ անողի քեֆը չի պակսի»,
  • «Լեոնարդո դա Վինչիի առակները և հեքիաթները»,
  • «Կամակոր արքայադուստրը»,
  • «Զգուշացի՛ր, ականներ են»,
  • «Ներիր ինձ Տեր» և այլն։

Թարգմանություններ խմբագրել

Արմեն Սաֆարյանը ռուսերենից հայերեն թարգմանել էլ «Բեմբի» հեքիաթը, հայերենից անգլերեն՝ Նահապետ Քուչակի «Հայրենները»[5]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2010)
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)
  • Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մեդալ (2019)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայ տիկնիկային արվեստը անդառնալի կորուստ կրեց
  2. 2,0 2,1 2,2 2,3 ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հայ տիկնիկային արվեստը անդառնալի կորուստ կրեց». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  3. «Փաշինյանի որոշմամբ Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  4. «Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով». /iravaban.net. 2023 թ․ ապրիլի 27.
  5. Mitk.am (2023 թ․ ապրիլի 28). «ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արմեն Սաֆարյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել