Կաբսա (արաբ․՝ كبسة‎‎كبسة‎ kabsah), բրնձով և մսով պատրաստվող ուտեստ։ Այս ուտեստն ի հայտ է եկել Սաուդյան Արաբիայում, որտեղ համարվում է ազգային ուտեստ։ Չնայած այն հանգամանքին, որ կաբսան համարվում է Սաուդյան Արաբիայի բնիկների ուտեստը, այն հաճախ պատրաստում են նաև այնպիսի պետություններում, ինչպիսիք են՝ Եմենը, Պաղեստինը, Հորդանանը, Քաթարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Իրաքը և Քուվեյթը։ Պարսից ծոցի պետությունների մեծ մասում ուտեստը հայտնի է որպես մակբուս (makbūs) (արաբ․՝ مكبوس‎‎مكبوس‎):

Կաբսա
Կաբսայի բաղադրիչները
Տեսակսննդամթերք
Ենթատեսակբրնձով ուտեստ
Առաջացման երկիր Բահրեյն
Հիմնականբրինձ, միս, հիլ, Մշկընկույզ, Դափնու տերև, դարչին, Black lime?, սոխ և լոլիկ
 Kabsa Վիքիպահեստում

Բաղադրիչներ խմբագրել

Կաբսա ուտեստը սովորաբար պատրաստվում է երկար հատիկավոր բրնձից, այնպիսին, ինչպիսին բասմաթի տեսակն է (երկար հատիկավոր բրնձի բուրումնավետ տարատեսակ է), մսից, բանջարեղենից և համեմունքների խառնուրդից։ Գոյություն ունեն կաբսա ուտեստի բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։ Ուտեստի համար վաճառվում են հատուկ պատրաստված համեմունքային խառնուրդներ։ Դրանք ունեն տարբեր ֆիրմային անվանումներ։ Պատրաստի խառնուրդները խոհարարներին թույլ են տալիս կրճատելու ուտեստի պատրաստման ժամանակը, սակայն պատրաստված ուտեստի համը կարող է տարբերվել ավանդականից։ Ուտեստին նշանակալի համ են հաղորդում օգտագործվող համեմունքները։ Դրանց թվին են պատկանում՝ սև պղպեղը, մեխակը, հիլը, շաֆրանը, դարչինը, չորացրած լայմը, դափնու տերևը և մշկընկույզը[1].

 
Պարսից ծոցի երկրներում մեծ տարածում ունեցող կաբսա ուտեստը, որը հայտնի է որպես machbūs:

Ուտեստի հիմնական բաղադրիչը միսն է։ Օգտագործվում է հավի, այծի, ոչխարի, ուղտի, տավարի, ձկան և ծովախեցգետնի միս։ Հավի մսով machbūs պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ամբողջական հավ։ Համեմունքները, բրինձը և միսը կարող են ունենալ այնպիսի հավելումներ, ինչպիսիք են՝ նուշը, մայրի ծառի ընկույզները, գետնընկույզը, սոխը և չամիչը[2]։ Ուտեստը մատուցվում է տաք վիճակում, տոմատի սոուսի հետ միասին։

Պատրաստման տեխնոլոգիա խմբագրել

Կաբսայի համար նախատեսված միսը կարելի է տարբեր կերպ պատրաստել։ Մսի մենամեծ տարածում ունեցող եղանակը մանդին է։ Այս հնագույն տեխնոլոգիան սկիզբ է առել Եմենում. այս դեպքում հողի մեջ փորված խորը փոսի մեջ տապակվում էր միսը։ Պատրաստման մեկ այլ եղանակ է մասբին (mathbi), երբ միսը պատրաստվում է հարթ քարերի վրա՝ գրիլի նման։ Երրորդ մեթոդը madghūt-ն է, որը ենթադրում է մսի պատրաստումը թավայի կամ կաթսայի մեջ։

Մինչ ուտեստի պատրաստումը՝ կաթսայի մեջ լցվում է ձիթայուղ և կարագ, ավելացվում է մեխակ, դարչին և սև հիլ։ Այդ ամենը տապակվում է մի քանի վայրկյան։ Այնուհետև հավի միսը շոգեխաշվում է 5-6 րոպե։ Ուտեստին ավելացնում են սոխ, սխտոր, տոմատի մածուկ, գազար։ Այդ ամենը տապակվում է մի քանի րոպե։ Հետո ավելացվում է բրինձ, հավի արգանակ, սև աղացած պղպեղ, չամիչ։ Ամբողջը եփվում է մինչ բրնձի պատրաստ լինելը։

Ուտեստը սովորաբար ուտում են ձեռքով, մեծ ճաշամանից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Al Kabsa - Traditional Rice dish». Food.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  2. «How to Make Kabsa». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել