Ծովային կաթնասուններ, կաթնասուններ, որոնք միջավայրի պայմաններին օրգանիզմների և նրանց օրգանների կառուցվածքի ու գործունեության հարմարվելու գործընթացների ավարտից հետո ադապտացվել են ջրային էկոհամակարգերի (ծովեր, օվկիանոսներ) կենսապայմաններին։ Ծովային կաթնասունների ենթադասին են պատկանում այնպիսի կենդանատեսակներ, ինչպիսիք են մաշկոտանիները, կետերը, լամանտինները, դյուգոնգները, կալանները և բևեռային արջերը։ Ծովային կաթնասունները չեն զբաղեցնում ընդհանուր հատկություններով և հատկանիշներով միավորվող դիսկրետային օբյեկտներ տաքսոն, փոխարենը՝ բազմապիսի կապեր ունեն կոնվերգենտ էվոլյուցիայի հետ։ Մեկ ընդհանուր տաքսոնի մեջ չմիավորվելու հանգամանքը մեծապես պայմանավորված է նրանով, որ ծովային կաթնասունների մեծ մասը չունեն ընդհանուր նախնիններ։ Նրանց միավորում է նաև համընդհանուր սննդառության համակարգն ու սննդահայթայթման վարքը, որն էլ սերտորեն կապված է օվկիանոսի և ծովերի բուսակենդանական բազմազանության հետ։

Կալիֆոռնիական ծովառյուծը ականջավոր փոկերի ընտանիքին պատկանող խաղաղօվկիանոսաբնակ ծովային կաթնասուն է։ Կիսածովաբնակ կաթնասուն է՝ օրվա մեծ մասն անցկացնում է օվկիանոսային ջրերում, իսկ ցամաքում՝ սնվում և բազմանում է։
Խոյադելֆինը կետանմանների կարգին պատկանող միակ մարդասպան կետն է, որը նաև ծովաբնակ ամենագիշատիչ գազաններից է։ Էվոլյուցիայի արդյունքում ադապտացվել է ջրային միջավայրին՝ ձեռք բերելով ձկներին բնորոշ հատկություններ։ Ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս ցամաք՝ մթնոլորտից վերցվելով որոշ քանակությամբ թթվածին։

Ծովային կաթնասունների տեսակներն ունեն ջրային կենսակերպի հարմարվողականության տարբեր մակարդակներ։ Որոշ կետանմաններ ու մաշկոտանիներ ամբողջովին ադապտացվել են ծովային կենսապայմաններին՝ դառնալով ջրային համակարգերի կարկառուն ներկայացուցիչներ։ Փոկերն ու ծովառյուծները կիսածովային կաթնասուններ են․ նրանք օրվա մեծ մասն անցկացնում են ջրում, սակայն իրենց կենսագործունեության մաս կազմող շատ կարևոր պայմաններ՝ այդ թվում կենսական նշանակության սննդառության, բազմացման և մաշկափոխանակության գործընթացները, կապված են ցամաքի հետ։ Ի տարբերություն այս տեսակներին՝ ծովային ջրասամույրներն ու բևեռային արջերը շատ ավելի հաճախ հանդիպում են ցամաքում, քան ջրում։ Տարբեր է նաև ծովային կաթնասունների սնդդատության համակարգը։ Նրանց մի մասը սնվում է զուպլանկտոնով, իսկ մյուս մասը՝ զանազան ձկներով, կաղամարներով, խեցգետիններով, օվկիանոսային բուսականությամբ և որոշ դեպքերում նաև այլ տեսակի կաթնասուններով։ Թեև ծովային կաթնասունների տեսակային բազմազանությունն այնքան էլ ընդարձակ չէ, այնուամենայնիվ նրանք մեծ դերակատարություն ունեն տարբեր էկոհամակարգերի, հատկապես՝ ծովային էկոլոգիական համակարգերի պահպանման և բնականոն գործընթացների կարգավորման գործում։ Արդյունքում՝ ծովային կաթնասունների առանձին տեսակների 23 %-ը հայտնվել է վերացման եզրին։

Ծովային կաթնասուններն առաջին հերթին ոչնչացվում են տեղացի բնիկ ժողովուրդների կողմից՝ սնունդ և այլ ռեսուրսներ ստանալու նպատակով։ Շատ ժամանակ վերջիններս օգտագործվում էին առևտրա-արդյունաբերական նկատառումներով, ինչն էլ հանգեցնրեց է պոպուլյացիաներում տեսակների թվի կտրուկ անկմանը։ Մարդու կենսագործունեության, հատկապես՝ կենցաղային որսագողության ազդեցությամբ է պայմանավորված ջովային երկու կաթնասունների՝ ստելլերյան ծովակովի և կարիբյան փոկի իսպառ ոչնչացված լինելու փաստը։ Առևտրային որսի արդյունքում այնպիսի տեսակներ, ինչպիսիք են մոխրագույն կետն ու հյուսիսային ծովափիղը, հայտնվել են վերացման եզրին։ Ծովային կաթնասուններին սպառնացող լուրջ վտանգ է նաև ձկնորսությունը։ Շատ հաճախ ծովային կաթնասունները խճճվում են ձկնորսների ցանցերում և ապա խեղդվում կամ սովից սատկում։ Շատ հաճախ ծովային կաթնասունների համար վտանգ է հանդիսանում նաև օվկիանոսային երթևեկությունը։ Բնական միջավայրի դեգրադացիան սպառնում է ծովային կաթնասուններին ևս․ այս ենթադասի ներկայացուցիչների գոյությանը սպառնացող կարևոր խնդիրներից է միջտեսակային և ներտեսակային գոյության կռիվը և միջավայրի աղտոտումը։ Արտաքին գործոնների ներգործմամբ ջրային ավազանի աղտոտումը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես ծովային կենսաբազմազանության, այնպես էլ գլոբալ տաքացման վտանգի տակ գտնվող արկտիկական միջավայրի վրա։

Կարգաբանություն

խմբագրել

Տեսակային դասակարգում

խմբագրել

Ներկայումս մեզ հայտնի են ծովային կաթնասունների շուրջ 128 տեսակներ, որոնք պայմանականորեն բաժանվում են հետևյալ խմբերի[1][2]

  • Կարգ՝ Երկսմբակավորներ[3]
    • Ենթակարգ՝ Whippomorpha
  • Կարգ՝ ծովակովեր
    • ընտանիք՝ լամանտիններ (3 տեսակ)
    • ընտանիք՝ դյուգոններ (1 տեսակ)
  • Կարգ՝ կետանմաններ
    • ենթակարգ՝ բեղավոր կետեր (14 և 15 տեսակ)
    • ենթակարգ՝ ատամնավոր կետեր (շուրջ 73 տեսակ)
  • Կարգ՝ գիշատիչներ
    • պոլիֆիլիական խումբ՝ մաշկոտանիներ
      • ընտանիք՝ իրական փոկեր (շուրջ 20 տեսակ)
      • ընտանիք՝ ականջավոր փոկեր (շուրջ 16 տեսակ)
      • ընտանի՝ ծովառյուծներ (1 տեսակ)
    • ընտանիք՝ կալաններ
      • կալան (Enhydra lutris)
      • կատվային ջրասամույր (Lontra felina)
    • ընտանիք՝ արջեր
      • բևեռային արջ (Ursus maritimus)

Էվոլյուցիա

խմբագրել

Ծովային կաթնասունների ենթադասը ներկայացված է 129 տեսակներով, որոնք իրենց գոյության համար ապավինում են օվկիանոսին և նրա մաս կազմվող ջրատարածություններին[4][5]։ Նրանք հստակորեն միավորված չեն առանձին տաքսոնի մեջ, սակայն ունեն պոլիֆիլիական կապեր։ Այս համախմբի կաթնասուններին միավորում է ընդհանուր սննդառության համակարգը, որը սերտորեն կապված է ծովային միջավայրի կենսաբազմազանության հետ[6]։ Ծովային կենսապայմաններից կախվածության մակարդակը կենդանիների տարբեր տեսակների մոտ զգալիորեն տարբերվում է։ Օրինակ՝ դելֆինների ու մյուս կետանմանների կյանքն ամբողջովին անց է կացվում ծովային միջավայրում և հենց այստեղ էլ ընթանում են վերջիններիս կենսական բոլոր գործընթացները՝ շնչառությունը, սննդառությունը, մաշկափոխանակությունը, աճը, զարգացումը, բազմացումը և այլն։ Այնուամենայնիվ, նույնիսկ ջրային կենսակերպին ամենից շատ ադապտացված կաթնասունները, ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս ցամաք՝ մթնոլորտից վերցնելով որոշակի քանակությամբ թթվածին։ Այդ թթվածինը կենսական անհրաժեշտություն է վերջիններիս շնչառության գործընթացի լիարժեք իրականացման համար։ Նույն կերպ սպիտակ արջերն էվոլյուցիայի արդյունքում վերածվել են օվկիանոսային կյանքին մասնակցող ցամաքաբնակների[7]։ Նրանց կենսական գործընթացները տեղի են ունենում բացառապես ցամաքում, սակայն լողալու կարողությունն ու ջրի տակ սուզվելու ընդունակությունը օգնում է վերջիններիս կերի հայթայթման գործում։

Կետանմանները ծովային կենսակերպին ադապտացվել են շուրջ 50 միլիոն տարի առաջ[8][9]։ Մոլեկուլային և մորֆոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ծովային կաթնասունների մեծ մասը պատկանում է երկսմբակավորների կարգին։ Կճղակավորների լատիներեն անվանման (Cetartiodactyla) համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ նրանք էվոլյուցիայի արդյունքում առաջացել են կետերից։ Այսպիսով՝ Cetartiodactyla տերմինն առաջացել է Cetacea (կետանմաններ) և Artiodactyla (երկսմբակավորներ) արմատների միավորումից։ Միևնույն ճշգրտությամբ ապացուցված է, որ կետանմանների և դելֆինների ամենամոտ ցամաքաբնակ ազգականը սովորական գետաձին (Hippopotamus amphibius) է։

Մեզանից մոտ 40 միլիոն տարի առաջ ջրային միջավայրին հարմարվում են ծովակովերը։ Գիտությանը հայտնի առաջին ծովակովերն ապրել են երկրի զարգացման կայնոզոյան դարաշրջանի առաջին էտապի՝ պալեոգենի էոցեն երկրաբանական շրջափուլում։ Էոցենի ավարտին ծովակովերի մորֆոլոգիական հատկանիշներն արդեն զգալիորեն դիվերսիֆիկացված էին։ Այս տեսակի ներկայացուցիչները էվոլյուցիայի ընթացքում արագորեն կարողանում են տարածվել գետերի, լճերի և ծովերի ջրերում։ Երկիր մոլորակի վրա մեզ հայտնի ամենավաղ բնակված ծովակովը, որը և կարգի ամենաամենապարզագույն ներկայացուցիչն է է, եղել է Prorastomus sirenoides-ը։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Ճամայկայի ափերի մոտ։ Prorastomus sirenoides-ը եղել է 1,5 մետր երկարությամբ պարզագույն կառուցվածքով կաթնասուն։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից ծովակովերն ամբողջովին ջրաբնակ են, այնուամենայնիվ այս տեսակի գանգի հետազոտություններից կարելի է դատել, որ վերջիններս օրվա մեծ մասն անցկացրել են ցամաքում։ Այս կարգի մյուս երկու հնագույն ներկայացուցիչներն են Prorastomidae-ն և Protosiren-ը։ Մերօրյա ֆիզիոլոգիական կառուցվածքով ծովակովերի նախնիններն ի հայտ են եկել էոցենի ավարտին։ Ի տարբերություն իրենց նախնինների՝ ներկայիս ծովակովերն լիովին ջովային են։

Էոցենի ժամանակաշրջանում մաշկոտանիները բաժանված էին 50 առանձին տեսակների։ Երկրային կաթնասունների հետ նրանց էվոլյուցիոն կապն անհայտ էր մինչև 2007 թվականը՝ նախքան Կանադայի Նունավուտ երկրամասի միոցենյան հանքավայրերից մեկում Puijila darwini-ի հայտնաբերումը։ Պույիլան, ինչպես և ժամանակակից ջրասամույրները, ունեցել են երկար պոչ, կարճ ոտքեր և թաղանթավոր ետին վերջույթներ։ Ականջավոր փոկերն ու ծովառյուծները ներկայացված են եղել 28 տեսակներով։ Իրական փոկերը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hoelzel, A. R. (Ed.) 2002. Marine mammal biology: an evolutionary approach. Oxford: Blackwell Publishing. ISBN 0632-05232-5
  2. Կաղապար:Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2
  3. Perrin, William F.; Baker, C. Scott; Berta, Annalisa; Boness, Daryl J.; Brownell Jr., Robert L.; Domning, Daryl P.; Fordyce, R. Ewan; Srembaa, Angie; Jefferson, Thomas A.; Kinze, Carl; Mead, James G.; Oliveira, Larissa R.; Rice, Dale W.; Rosel, Patricia E.; Wang, John Y.; Yamada, Tadasu, eds. (2014). «The Society for Marine Mammalogy's Taxonomy Committee List of Species and subspecies» (PDF). Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  4. Kaschner, K.; Tittensor, D. P.; Ready, J.; Gerrodette, T.; Worm, B. (2011). «Current and Future Patterns of Global Marine Mammal Biodiversity». PLoS ONE. 6 (5): e19653. Bibcode:2011PLoSO...619653K. doi:10.1371/journal.pone.0019653. PMC 3100303. PMID 21625431.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. Pompa, S.; Ehrlich, P. R.; Ceballos, G. (2011 թ․ օգոստոսի 16). «Global distribution and conservation of marine mammals». Proceedings of the National Academy of Sciences. 108 (33): 13600–13605. Bibcode:2011PNAS..10813600P. doi:10.1073/pnas.1101525108.
  6. Jefferson, T. A.; Webber, M. A.; Pitman, R. L. (2009). Marine Mammals of the World A Comprehensive Guide to their Identification (1st ed.). London: Academic Press. էջեր 7–16. ISBN 978-0-12-383853-7. OCLC 326418543.
  7. Uhen, M. D. (2007). «Evolution of marine mammals: Back to the sea after 300 million years». The Anatomical Record. 290 (6): 514–22. doi:10.1002/ar.20545. PMID 17516441. 
  8. Schipper, J.; Chanson, J. S.; Chiozza, F.; Cox, N. A.; Hoffmann, M.; Katariya, V.; Lamoreux, J.; Rodrigues, A. S. L.; Stuart, S. N.; Temple, H. J.; Baillie, J.; Boitani, L.; Lacher, T. E.; Mittermeier, R. A.; Smith, A. T.; Absolon, D.; Aguiar, J. M.; Amori, G.; Bakkour, N.; Baldi, R.; Berridge, R. J.; Bielby, J.; Black, P. A.; Blanc, J. J.; Brooks, T. M.; Burton, J. A.; Butynski, T. M.; Catullo, G.; Chapman, R.; և այլք: (2008). «The Status of the World's Land and Marine Mammals: Diversity, Threat, and Knowledge» (PDF). Science. 322 (5899): 225–30. Bibcode:2008Sci...322..225S. doi:10.1126/science.1165115. PMID 18845749. 
  9. Schipper, J.; Chanson, J. S.; Chiozza, F.; Cox, N. A. (2008). «The status of the world's land and marine mammals: diversity, threat, and knowledge». Science. 322 (5899): 225–230. Bibcode:2008Sci...322..225S. doi:10.1126/science.1165115. PMID 18845749.