Բացել գլխավոր ցանկը

Գոյության կռիվ (անգլ. Struggle for existence)— շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ, թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։ Գորշ մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ երեք ամսից սկսում են բազմանալ։ Բազմաթիվ օրինակների հիման վրա Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակների քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ։ Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է։ «Գոյության կռիվ» ասելով հասկանում ենք տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերությունները։ Դարվինը գտնում էր, որ գոյության կռիվը ոչ թե առանձին էվոլյուցիոն գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար։ Բոլոր կենդանի օրգանիզմները տալիս են բազմաքանակ սերունդ, սակայն բնության մեջ օրգանիզմների անկառավարելի աճ երբեք չի դիտվում։ Գոյություն ունեն օրգանիզմների թվաքանակը կարգավորող և սահմանափակող բազմաթիվ գործոններ։ Դրանցից են՝ բնակլիմայական պայմանները, գոյության կռիվը՝ ինչպես տեսակի ներսում, այնպես էլ տարբեր տեսակների միջև։ Դարվինն առաջինը հասկացավ գոյության կռվի նշանակությունը էվոլյուցիայի համար։ Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների թվաքանակի հնարավոր անսահմանափակ աճի և միջավայրի պայմանների, պաշարների միջև եղած անհամապատասխանությունն է։

Գոյության կռվի ձևերըԽմբագրել

Դարվինը տարբերում էր գոյության կռվի երեք հիմնական ձևեր՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։

Ներտեսակային գոյության կռիվըԽմբագրել

 
ներտեսակային գոյության կռիվ
 
ներտեսակային գոյության կռվի օրինակներ

Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։ Գոյության կռվի այս ձևը ամենատարածվածն է, քանի որ նույն տեսակի առանձնյակները միջավայրի պայմանների նկատմամբ նույն պահանջներն ունեն։ Ներտեսակային գոյության կռվի օրինակ է մրցակցությունը միևնույն տեսակի առանձնյակների միջև ապրելատեղի, սննդի համար, մրցակցություն էգին տիրանալու համար։ Օրինակ, նույն տեսակին պատկանող թռչունների և կաթնասունների արուները բազմացման շրջանում պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ էգին տիրանալու հնարավորության համար։ Փշատերև նույնատարիք անտառում ամենաբարձր ծառերը լայն փռված սաղարթներով կլանում են արեգակի ճառագայթների հիմնական զանգվածը արագ աճում։ Զարգացած արմատային համակարգի միջոցով հողից վերցնում են ջուր և նրա մեջ գտնվող հանքային աղերը, հզորանում և ճնշում են մյուս ծառերի աճը՝ ընդհուպ մինչև նրանց լրիվ չորացում և անհետացում։

 
միջտեսակային գոյության կռիվ

Տեսակի ներսում առանձնյակների թվաքանակի չափազանց մեծանալու դեպքում ներտեսակային գոյության կռիվը սրվում է, առանձնյակների պտղաբերությունը ընկնում է, առաջանում են համաճարակներ, արդյունքում՝ թվաքանակը փոքրանում և կարգավորվում է։ Ներտեսակային գոյության կռիվը, անշուշտ, նպաստում է տեսակների կատարելագործմանը, հարմարվածության աստիճանի բարձրացմանը այն գործոնների նկատմամբ, որոնք հարուցում են կռվի այս ձևը։

 
ներտեսակային գոյության կռիվ

Միջտեսակային գոյության կռիվԽմբագրել

Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները պատկանում են միևնույն ցեղին, ապրում են նույն էկոլգիական պայմաններում և օգտագործում են սննդի նույն աղբյուրը։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռիվԽմբագրել

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում։ Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Դարվինը նշում էր, որ, օրինակ, Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։ Ձմեռային քուն մտնող շատ կենդանիներ՝ երկկենցաղներ, սողուններ, կրծողներ, սակավաձյուն ձմռանը կարող են ցրտահարվել, ոչնչանալ։ Ձմռանը ջրում լուծված թթվածնի պակասից ջրավազաններում ոչնչանում են ձկները։ Լեռներում կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում հանդիպում են հյուծված ծառեր և թփեր, թեև նրանց այլ բույսեր չեն ճնշել։ Անապատներում ապրող բույսերի տերևները ձևափոխվել են փշերի, արմատները երկարել են և այլն։