Բացել գլխավոր ցանկը

Էկոհամակարգային բազմազանություն

Կենսաբանական էկոհամակարգը տարբեր տեսակների առանձյակների մի խումբ է, որոնք ապրում են մի որոշակի տարածքում և համագործակցում են իրար հետ, օրինակ՝ խոնավ արևադարձային անտառները, անապատները, կորալյան գաղութները, բարձրախոտային դաշտավայրերը և այլն։ Կենսաբանական էկոհամակարգը իր բնակության վայրի հետ միասին կոչվում է էկոհամակարգ։ Վերհողային էկոհամակարգերում ջուրը գոլորշանում է Երկրի հողային մակերեսներից և ջրի մակերեսից, որպեսզի նորից թափվի անձրևի և ձյան տեսքով, և ապահովի ջրային և ստորջրյա պաշարները։

Ֆոտոսինթեզող օրգանիզմները կլանում են արևային լույսի էներգիան, որը օգտագործում են իրենց աճի համար։ Այնուհետև այդ էներգիան կլանվում է ֆոտոսինթեզող կենդանիներով սնվող կենդանիների կողմից կամ էլ անջատվում է արտաքին միջավայր ջերմության տեսքով ինչպես օրգանիզմների կենսագործունեության ընթացքում, այնպես էլ նրանց մահվանից և քայքայումից հետո։ Ֆոտոսինթեզի ժամանակ ֆոտոսինթեզող օրգանիզմները կլանում են CO2 և արտադրում են թթվածին, իսկ կենդանիները և սնկերը կլանում են O2 և արտազատում են CO2։ Սննդի հանքային տարրերը, օրինակ՝ ազոտը և ֆոսֆորը, կատարում են շրջանառություն էկոհամակարգի կենդանի և ոչ կենդանի բաղադրիչների միջև։ Շրջակա միջավայրի ֆիզիկական պայմանները, հատկապես կլոր տարվա ջերմաստիճանը, ազդում են էկոհամակարգի կառուցվածքի և բնույթի վրա և որոշում են տարածքի վերածումը անտառի թե՛ անապատի, կամ էլ ճահիճի ու արահետի։

Կենսաբանական էկոհամակարգը նույնպես կարող է ազդել միջավայրի ֆիզիկական պայմանների վրա։ Վերհողային էկոհամակարգերում, օրինակ, քամու արագությունը, խոնավությունը, ջերմաստիճանը կամ էլ այլ հիմնական պայմանները կարող են կախված լինել այնտեղ ապրող բույսերից և կենդանիներից։ Ջրային էկոհամակարգերում այնպիսի ֆիզիկական հատկանիշները, ինչպիսին են ջրի թափանցիկությունը, քիմիական կազմը, խորությունը որոշվում է ջրային կենսաբանական էկոհամակարգի որակական և քանակական կազմով, իսկ այնպիսի էկոհամակարգերը, ինչպիսին են կորալյան գաղութները, իրենք են որոշակի չափով ազդում միջավայրի ֆիզիկական պայմանների վրա։

Կենսաբանական էկոհամակարգի կազմում յուրաքանչյուր առանձնյակ օգտագործում է ռեսուրսների մի որոշակի յուրահատուկ խումբ, որը կազմում է նրա սնունդը։ Սննդի յուրաքանչյուր բաղադրիչ կարող է հանդիսանալ այն ֆակտորը, որը ճնշում է պոպուլյացիայի մեծանալը։ Օրինակ՝ չղջիկների որոշակի պոպուլյացիա, որը հարմարված է որոշակի պայմաններով քարանձավներում ապրելուն, չի ապրում այդպիսի պայմաններ չունեցող քարանձավներում և չի աճում։

Յուրաքանչյուր տեսակ կարող է հարմարված լինել սուկցեսիայի մի որոշակի փուլին։ Սուկցեսիան տեսակային կազմի, կառուցվածքի և ֆիզիկական հատկանիշների աստիճանական վերափոխման պրոցեսն է, որն իրականանում է էկոհամակարգի բնական կամ անտրոպոգեն խաթարումների դեպքում։ Որոշակի տեսակներին կարելի է հայտնաբերել սուկցեսիայի միայն որոշակի փուլերում, օրինակ՝ արևասեր թիթեռները և միամյա բույսերը հաճախ հանդիպում են սուկցեսիայի վաղ փուլերում, իսկ ստվերադիմացկուն բույսերն ու թռչուններն, որոնք բնակալվում են մահացած ծառերի կոճղերում, հայտնվում են սուկցեսիայի վերջին փուլերում։

Մարդու գործունեությունը փոխում է սուկցեսիայի ընթացքը, օրինակ՝ մարդու կողմից վնասված խոտածածկույթով արահետները կամ էլ անտառները ծառերի հատումից հետո, որպես կանոն, այլևս երբեք չեն բնակեցվում ետսուկցեսիոն տեսակներով։ Կենսաբանական էկոհամակարգերի կազմը հաճախ որոշվում է մրցակցությամբ և գիշատիչներով։ Գիշատիչները նվազեցնում են տեսակների առանձնյակների քանակությունը և երբեմն կարող են դրանց դուրս հանել նրանց հիմնական ապրելավայրերից։ Երբ գիշատիչներին վերացնում են, տեսակների առանձնյակների թիվը կարող է հասնել կրիտիկական մակարդակի և նույնիսկ գերազանցել այն։ Այդ դեպքում սննդի ամբողջական սպառումից հետո կարող է սկսվել պոպուլյացիայի կործանումը։ Էկոհամակարգի կառուցվածքը որոշվում է նաև սիմբիոտիկ փոխհարաբերություններով, այդ թվում նաև մուտուալիտիկ ցիմբիոզը, օրինակ՝

  1. մսալի պտուղներով բույսերը և դրանցով սնվող կենդանիները, որոնք տարածում են բույսերի սերմերը,
  2. սնկերը և ջրիմուռները,
  3. կորալյան գաղութները և նրանցում ապրող ջրիմուռները և այլն։