Հունան Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հունան Մկրտիչի Ավետիսյան (հուլիսի 20, 1913[1], Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 16, 1943, Վերխնեբականսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային զինվոր, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։
Հունան Ավետիսյան | |
---|---|
![]() | |
հուլիսի 20, 1913[1] - սեպտեմբերի 16, 1943 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Վերխնեբականսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վերխնեբականսկիյ (գյուղ, Նովոռոսիյսկ քաղաք) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1942-1943 |
Կոչում | ավագ սերժանտ[1] |
Զորամաս | 390-րդ հրաձգային գունդ, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] և Կովկասի ճակատամարտ[1] |
Պարգևներ |
Հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է Նացիստական Գերմանիայի մարտական կրակակետը ու զոհվել, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։
ՀամԼԿԵՄ անդամ 1928-ից։ Ծնվել է հուլիսի 20-ին, Կապանի շրջանի Ծավ գյուղում։ Ռազմաճակատ է մեկնել 1942-ի օգոստոսին՝ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում(Թամանյան դիվիզիա)։ Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Նովորոսիյսկի ազատագրմանը։ Եղել է հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ։ 1943-ի սեպտ. 16-ին այն զորամասին, որի կազմում էր Ավետիսյանի դասակը, հանձնարարվեց ճեղքել Նովորոսիյսկի մատույցները փակող Դոլգայա լեռան ֆաշիստական հենակետային ամրությունները և ճանապարհ բացել հարձակվող ստորաբաժանումների համար։ Առաջադրանքը կատարելիս Ավետիսյան, վիրավոր վիճակում, իր դասակի մարտիկներով, առաջինը բարձրացավ Դոլգայա լեռը, կրծքով փակեց թշնամու դզօտի գնդացրի հրակնատը և ապահովեց գրոհի հաջողությունը։ Այդ սխրագործության համար Ավետիսյանին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949-ի ապրիլի 22-ի 30 հրամանով Ավետիսյանի անունը առհավետ գրանցվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում։ Ավետիսյան թաղված է Նովորոսիյսկի շրջանի Վերխնի–Բականսկի բանավանի եղբայրական գերեզմանում։ Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Արմավիրում, Կապանում։ Ավետիսյանի անունով կոչվում են դպրոցներ, փողոցներ, կոլտնտեսային, գործարանային բրիգադներ։
ԳրականությունԽմբագրել
- Герои Советского Союза։ Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.։ Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 613.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 613)։ |