Գևորգ Հայրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Արմենակի Հայրյան (սեպտեմբերի 18, 1913[1], Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1999), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1939)։
Գևորգ Հայրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1913[1] |
Ծննդավայր | Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1999 (86 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրականագետ, արձակագիր, լրագրող և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Q102817002? (1949) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1968) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, ՀԿԿ, Պրավդա, Սովետական գրող և Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | |
Գևորգ Հայրյան Վիքիքաղվածքում | |
Գևորգ Հայրյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԳևորգ Հայրյանը ծնվել է Ծավ գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում։ 1922 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ, ավարտել միջնակարգ դպրոցն ու աշխատանքի անցել տեքստիլ գործարանում։ 1932 թվականին լրագրային աշխատողների կարճատև դասընթացներն ավարտելուց հետո աշխատել է Աշտարակի շրջանային թերթում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, ապա՝ խմբագիր։ Նրա բանաստեղծական առաջին փորձերը տպագրվել են «Մանածագործ» թերթում։ 1935-1938 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտը, աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում։ 1940-1941 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես մամուլի սեկտորի վարիչ։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը։ Մինչև 1954 թվականը եղել է «Պրավդա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, 1954-1961 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1961-1966 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարը։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1968 թվականին՝ դոկտորական ատենախոսություն, պրոֆեսոր 1969 թվականից։ 1967-1979 թվականներին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահը, 1979 թվականից՝ «Սովետական գրող» հրատարակչության տնօրենը։ 1949-1975 թվականներին (ընդմիջումներով) դասախոսել է ԵՊՀ-ում, որտեղ 1962-1971 թվականներին եղել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը։
Հեղինակել է գեղարվեստական, գրականագիտական բազմաթիվ գրքեր։ Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր։
Հայրյանի սցենարով նկարահանվել են «Ասք մեծ ճշմարտության մասին» (1968), «Սիլվա Կապուտիկյան» (1978) և այլ վավերագրական, ինչպես նաև «Հեղկոմի նախագահը» (1977) գեղարվեստական ֆիլմերը։ 1954-1974 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 49-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով և մի շարք մեդալներով։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Վերելքի երգեր, Ե., Պետհրատ, 1932, 20 էջ, տպ. 2000։
- Լիություն (բանաստեղծությունների և պոեմների ժողովածու), Ե., Պետհրատ, 1938, 83 էջ, տպ. 3000։
- Իմ երգը, Ե., Հայպետհրատ, 1946, 71 էջ, տպ. 3000։
- Ամերիկյսոյ հանդիպումներ (էջեր տուրիստի ծոցատետրից), Ե., Հայպետհրատ, 1959, 96 էջ, տպ. 3.000։
- Նոր հերոսի որոնման ճանապարհին, Ե., «Հայաստան», 1965, 328 էջ, տպ. 2000։
- Կյանք և գրականություն (գրական-քննադատական հոդվածներ), Ե., «Հայաստան», 1967, 268 էջ, տպ. 3000։
- Գրականության գլխավոր պրոբլեմը, Ե., «Հայաստան», 1969, 484 էջ, տպ. 3000։
- Գրականություն և կինո, Ե., «Հայաստան», 1974, 252 էջ, տպ. 3000։
- Սերո Խանզադյան, Ե., «Գիտելիք», «Հայաստան», 1975, 76 էջ, տպ. 1200։
- Մեր տան ճանապարհին, Ե., «Սովետական գրող», 1978, 436 էջ, տպ. 7000։
- Սերո Խանզադյան (մենագրություն), Ե., «Սովետական գրող», 1979, 260 էջ, տպ. 7000։
- Մեր տան ճանապարհին (վեպ), Ե., «Սովետական գրող», 1980, 316 էջ, տպ. 15000։
- Խոհեր և փշեր, Ե., «Սովետական գրող», 1980, 96 էջ, տպ. 5000։
- Ձիթենու ճյուղը (վեպ՝ նվիրված Խաչատուր Աբովյանին), Ե., «Սովետական գրող», 1981, 288 էջ, տպ. 20000։
- Կամուրջներ չհանդուրժող Արաքսը (պատմվածքներ և վիպակներ), Ե., «Սովետական գրող», 1983, 416 էջ, տպ. 15000։
Մամուլ
խմբագրելՀարցազրույցներ
խմբագրելԹարգմանություններ
խմբագրել- Քսաներեք Նասրեդին, Ե., «Հայաստան», 1984, 496 էջ, տպ. 20.000։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- ↑ «Գևորգ Հայրյանի կենսագրությունը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Հայրյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Հայրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 213)։ |