Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն
(Վերահղված է Խոջիվանք պանթեոնից)
Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն, Թբիլիսիի հայկական պանթեոն կամ Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոն, (վրաց.՝ ხოჯივანქის პანთეონში სომეხ მწერალთა და საზოგადო მოღვაწეთა), հայկական գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հյուսիս-արևելքում՝ Սուրբ Երրորդության մայր տաճարի ետնամասում[1]։
Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն վրաց.՝ ხოჯივანქის პანთეონში სომეხ მწერალთა და საზოგადო მოღვაწეთა | |
---|---|
Տեսակ | Պանթեոն |
Երկիր | Վրաստան |
Հիմնման տարի | Մարտի 17 1962թ. |
Պատմություն
խմբագրել1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից շուրջ 32 շիրմաքար մեկ վայրում հավաքելու միջոցով հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների[1]։
Պանթեոնի տապանաքարեր ու գերեզմանաքարեր
խմբագրելՊանթեոնում տեղադրվել են մի շարք հայ գործիչների տապանաքարեր[2]։
ԱԱՀ | Ծննդյան և մահվան վայր, թվական | Կենսագրական համառոտ տվյալներ | Պատկեր |
---|---|---|---|
Ալեքսանդր Երիցյան | 1841-1902 | պատմաբան, հնագետ | |
Ալեքսանդր Ծատուրյան | 1865-1917 | բանաստեղծ, թարգմանիչ | |
Գաբրիել Սունդուկյան | 1825-1912 | դրամատուրգ, հասարակական գործիչ | |
Գևորգ Ախվերդյան | 1818-1 861 | բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ, Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողն ու հրատարակողը | |
Գրիգոր Արծրունի | 1845-1892 | հրապարակախոս, քննադատ, գրական-հասարակական գործիչ, «Մշակ» թերթի խմբագիր | |
Ծերենց | 1822-1888 | արձակագիր, հրապարակախոս | |
Հակոբ Հակոբյան | 1866-1937 | բանաստեղծ, թարգմանիչ | |
Հակոբ Աղաբաբ | 1875-1926 | մանկավարժ, գրող | |
Հարություն Շամշինյան | 1856-1914 | նկարիչ | |
Հովհաննես Թումանյան | 1869-1923 | բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ | |
Ղազարոս Աղայան | 1840-1911 | բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, մանկավարժ | |
Մակար Եկմալյան | 1856-1905 | կոմպոզիտոր, խմրավար, մանկավարժ | |
Մկրտում Հովնաթանյան | 1779-1845 | նկարիչ Հովնաթանյան տոհմից | |
Մուրացան | 1854-1908 | արձակագիր, դրամատուրգ | |
Նար-Դոս | 1867-1933 | արձակագիր | |
Պերճ Պռոշյան | 1837-1907 | արձակագիր, մանկավարժ | |
Ջիվանի | 1846-1909 | գուսան, ժողովրդական երգիչ | |
Ստեփանոս Ներսիսյան | 1815-1884 | նկարիչ | |
Վանո Խոջաբեկյան | 1875-1922 | նկարիչ | |
Րաֆֆի | 1835-1888 | արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս | |
Օլգա Մայսուրյան | 1871-1931 | դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի |
Պատկերասրահ
խմբագրել-
Խոջիվանքի պանթեոնը 2019 թվականին
-
Րաֆֆու հուշակոթողը Խոջիվանքի պանթեոնում
-
Գրիգոր Արծրունու գերեզմանաքարը Խոջիվանքի պանթեոնում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
- ↑ Խաչատրյան, Հայկ (1989). Հանրագիտակ օրացույց 1990. Երևան: Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջեր 130–131.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն կատեգորիայում։ |