Ստեփանոս Ներսիսյան

հայ նկարիչ

Ստեփանոս Հակոբի Ներսիսյան (Ներսեսյան) (1807, Երևան - մարտի 23 (ապրիլի 4), 1884, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի նկարիչ։

Ստեփանոս Ներսիսյան
Ծնվել է1807
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էմարտի 23 (ապրիլի 4), 1884
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1842)
Մասնագիտություննկարիչ
Commons-logo.svg Stepanos Nersissian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1840-1842 թվականներին ավարտել Է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (դասատուներ՝ Ա․ Զաուերվեյդ և Ա․ Վառնեկ)` ոչ դասական» նկարչի կոչումով։ Ներսիսյանի լուսավորական գաղաֆարների ձևավորմանը նպաստել է նաև նրա մտերմությունը ժամանակի անվանի մտավորականների (Գաբրիել Սունդուկյան, Ս․ Նազարյան, Միրզա Ֆաթալի Ախունդով, Հովհաննես Այվազովսկի, Պերճ Պռոշյան, Գևորգ Ախվերդյան և ուրիշներ) հետ։ 1846-1965 թվականներին (ընդմիջումներով) նկարչություն Է դասավանդել Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում։ Ստեղծագործել Է պատմական ու կենցաղաղային պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում։ Ներսիսյանի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թվականներ) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն է։ Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղամարդու, Ա. Տեր-Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա է Հ. Մ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը։ «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» (1857) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով։ «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն էլ՝ 1882) պատկերներն ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են։ Ներսիսյանն իր ստեղծագործությամբ ավարտին է հասցրել 17-18-րդ դարերի հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով 19-րդ դարի 2-րդ կեսի արվեստի հետ։

Ներսիսյանի գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Սուրբ էջմիածնի Վեհարանում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում[2]։

ԳրականությունԽմբագրել

  • Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1[3]

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ստեփանոս Ներսիսյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-27-ին։ Վերցված է 2014-12-03