Հակոբ Աղաբաբ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Բեժանի Աղաբաբ (Աղաբաբյան) (նոյեմբերի 26, 1875[1][2], Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 28, 1926[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրող և մանկավարժ[3]։
Հակոբ Աղաբաբ | |
---|---|
Ծննդյան անուն | Հակոբ Բեժանի Աղաբաբյան[1][2] |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1875[1][2] |
Ծննդավայր | Սևքար, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1926[1][2] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Խոջիվանք |
Մասնագիտություն | գրող և ուսուցիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Աշխատավայր | Հասկեր և Կարմիր ծիլեր |
Զավակներ | Ռուբեն Աղաբաբյան |
Հակոբ Աղաբաբ Վիքիդարանում |
Ռուբեն Աղաբաբյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1875 թվականի նոյեմբերի 14 (26)–ին, Ղազախի գավառի Սևքար գյուղում (այժմ՝ Հայաստանի Տավուշի մարզում)։ Մինչև ութ տարեկան դառնալը՝ ապրել է հոր ծննդավայրում՝ Կողբ գյուղում։ 1884 թվականին ընդունվել է Թիֆլիսի Կուկիոնորաշենի ծխական ուսումնարանը, կրթությունը շարունակելով նույն թաղամասի քաղաքային դպրոցում։ Ավելի ուշ դառնում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սան, որն ավարտում է 1898 թվականին, այնուհետև «Հայկազյան եղբայրություն» ընկերության կողմից հրավեր է ստանում որպես ուսուցիչ աշխատելու այդ ընկերության Հավլաբարի «Կիրակնօրյա գրագիտություն» դպրոցում։ Այնուհետև, շուրջ երեք տասնամյակ, մինչև իր կյանքի վերջը մանկավարժական աշխատանք է կատարում՝ ծառայում մանուկ սերնդի կրթության ու դաստիարակության գործին։ Դեռևս Ներսիսյան դպրոցում ուսանելիս՝ նա ակտիվորեն մասնակցում է գրական խմբակի ցերեկույթներին, «Աստղ առավոտ» աշակերտական ամսագրի աշխատանքներին, ապա հրատարակում է «Ծիածան» և «Բողբոջ» թերթերը, որտեղ և տպագրվում են նրա առաջին բանաստեղծական փորձերը։ 1895 թվականին Աղաբաբի երկու ոտանավորները տպագրվում են «Աղբյուր» հանդեսում։ 1905 թվականից, երբ լույս է տեսնում «Հասկեր» ամսագիրը, Աղաբաբը հրավիրվում է աշխատելու «Հասկեր», իսկ 1923 թվականից «Կարմիր ծիլեր» պարբերականներում[4]։ Մահացել է նոյեմբերի 28-ին, Թիֆլիսում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը[5][6]։
Աշխատություններ
խմբագրելԱթաբեկ Խնկոյանի և Հ. Ապրեսյանի հետ կազմել է «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1895 թվականին, «Աղբյուր» ամսագրում։ Աղաբաբի բանաստեղծությունները տպագրվել են «Մանկական ալբոմ» (2 փունջ, 1907, 1908), «Ծաղիկներ», (2 փունջ, 1911, 1920) ժողովածուներում։ Գրել է նաև լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ՝ մանուկների համար («Թուխսը», 1914, «Պախրախոտ», 1935 և այլն)։ Աղաբաբը հեղինակ է «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոյի (երաժշտությունը՝ Դ. Ղազարյանի)։ Աղաբաբը իր գործերը տպագրել է նաև Նեկտար և Ալմազ կեղծանուններով։
Երկեր
խմբագրել- Գիսակի ալմասը, 1908։
- Մանկական ալբոմ (բանաստեղծությունների ժողովածու), 2 փունջ, 1907, 1908։
- Ծաղիկներ (բանաստեղծությունների ժողովածու), 2 փունջ, 1911, 1920։
- Թուխսը։ Մանկական հեքիաթ։ Թիֆլիս, տպ. Ն. Աղանեանի, 1914, 16 էջ[7]։
- Հորթարած Մուսին։ Թիֆլիս, տպ. Ն. Աղանեանի, 1915, 48 էջ[8]։
- Մեր դպրոցը (դասագիրք, Խնկո Ապոր և Հ. Ապրեսյանի հետ)։
- Հայրենի աշխարհ (դասագիրք, Խնկո Ապոր և Հ. Ապրեսյանի հետ)։
- Հայրենագիտություն (դասագիրք, Խնկո Ապոր և Հ. Ապրեսյանի հետ)։
- Մուրճ ու մանգաղ (Չափածո պատմվածքներ), 1926։
- Ծաղկեփունջ, 1976։
- Ձախորդ փիսոն։ Բանաստեղծություններ։ Արևիկ, 1991, 26 էջ[9]։
- Նանա։ ՀԲՀ հրատ., 1992, 30 էջ[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 118.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Աղաբաբ, Հակոբ Բեժանի, 1875-1926 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «The memorial of Hakob Aghabab (Հակոբ Աղաբաբ ) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 553։
- ↑ Աղաբաբ, Հակոբ Բեժանի (1914). Թուխսը: Մանկական հեքիաթ. Նւէր մանուկներին. Թիֆլիս: տպ. Ն. Աղանեանի.
- ↑ Աղաբաբ, Հակոբ Բեժանի (1915). Հորթարած Մուսին։ Պօէմա մանուկների համար. Նւէր մանուկներին. Թիֆլիզ: տպ. Ն. Աղանեանի.
- ↑ Աղաբաբ, Հակոբ Բեժանի (1991). Ձախորդ փիսոն։ Բանաստեղծություններ. Արեւիկ. ISBN 9785807703828.
- ↑ Աղաբաբ, Հակոբ Բեժանի (1992). Նանա. ՀԲՀ հրատ. ISBN 9785807905437.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Աղաբաբ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 237)։ |