Խատիա Բունիաթիշվիլի (վրաց.՝ ხატია ბუნიათიშვილი, հունիսի 21, 1987(1987-06-21)[1], Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դաշնակահարուհի։

Խատիա Բունիաթիշվիլի
Բնօրինակ անունხატია ბუნიათიშვილი
Ի ծնե անունվրաց.՝ ხატია ბუნიათიშვილი
Ծնվել էհունիսի 21, 1987(1987-06-21)[1] (36 տարեկան)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան և  Ֆրանսիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Պարգևներ
Թամար թագուհու շքանշան
Կայքkhatiabuniatishvili.com
 Khatia Buniatishvili Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1987 թվականի հունիսի 21-ին Բաթումում։

Դաշնամուր նվագել սկսել է սովորել 3 տարեկան հասակում ավագ քրոջ՝ Գվացայի հետ՝ մոր ղեկավարությամբ[2]։ 6 տարեկանում Թիֆլիսում նա կամերային նվագախմբի հետ տվել է իր առաջին համերգը։ 10 տարեկանում հրավիրվել է համերգներ ունենալու Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Մոնակոյում, Իտալիայում, Ավստրիայում, Դանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Իսրայելում և ԱՄՆում։

Բունիաթիշվիլին ավարտել է Թբիլիսիի կենտրոնական երաժշտական դպրոցը, այնուհետև 2004 թվականին ընդունվել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան։ Սովորել է Թենգիզ Ամիրեջիբիի մոտ։

Որպես կոնսերվանտորիայի ուսանողուհի՝ Խատիան 2003 թվականին Կիևում արժանացել է Վ․ Գորովիցի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի հատուկ մրցանակի, ինչպես նաև Վրացի երիտասարդ երաժիշտներին սատարող մրցույթի առաջին մրցանակի (մրցույթի հիմնադիրը Ելիզավետա Լեոնսկայան է)։

 
2014, Ստոկհոլմ, Շվեդիա

2010 թվականին Խատիան դարձել է Borletti-Buitoni Trust Award մրցանակաբաշխության դափնեկիր, 2012 թվականին Echo Klassik Awards մրցույթում արժանացել է տարվա լավագույն սկսնակ կոչման։

Խատիա Բունիաթիշվիլին ազատ խոսում է 5 լեզվով, ներկայումս բնակվում է Փարիզում[3]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2011 - Franz Liszt[4]
  • 2012 - Chopin[5] (Ֆարիզի նվագախմբի հետ)
  • 2014 - Motherland[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. Խատիա Բունիաթիշվիլի
  3. «Բունիաթիշվիլի Խատիա, դաշնամուր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  4. «'Franz Liszt' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  5. «'Chopin' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  6. «'Motherland' Album Information». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խատիա Բունիաթիշվիլի» հոդվածին։