Թենգիզ (Գիզի) Կոնստանտինի Ամիրեջիբի (նաև՝ Ամիրաջիբի, վրաց.՝ თენგიზ (გიზი) კონსტანტინეს ძე ამირეჯიბი, 30 սեպտեմբերի, 1927, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ9 մարտի, 2013), վրացի դաշնակահար և մանկավարժ։ Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր[1], Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)[2]:

Թենգիզ Ամիրեջիբի
Ի ծնե անունվրաց.՝ თენგიზ ამირეჯიბი
Ծնվել էսեպտեմբերի 30, 1927(1927-09-30)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան
Մահացել էմարտի 9, 2013(2013-03-09) (85 տարեկան)
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Tengiz Amirejibi Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Թենգիզ Ամիրեջիբին ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում։ Դաշնամուր նվագել սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից «շնորհալի երեխաների խմբակում» պրոֆեսոր Աննա Տելաշվիլու ղեկավարությամբ։ Ութ տարեկան հասակից ելույթներ է ունեցել անհատական ծրագրերով, այդ թվում նաև Վրաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

1945—1950 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆեսոր Կոնստանտին Իգումանովի և Լև Օբորինի դասարաններում)։ Կոնսերվատորիայում ուսումն ավարտելուց հետո համերգներ է տվել Մոսկվայում, Լենինգրադում, ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, ինչպես նաև արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում։ Ֆրանսիայում (Փարիզ) նկարահանվել է «Նվագում է Թ. Ամիրեջիբին» ֆիլմը։

Թենգիզ Ամիրեջիբիի կատարումների շարքում առանձնակի տեղ են զբաղեցրել Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։

Նշանավոր աշակերտներ Խմբագրել

  • Մ. Դոիջաշվիլի, Վրաստանի ժողովրդական արտիստ, Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտոր,
  • Ալեքսանդր Կորսանտիա, Բոստոնի ազգային համալսարանի պրոֆեսոր
  • միջզագային բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ, մանկավարժներ և կատարողներ․

Մրցանակներ Խմբագրել

  • 1951 թվականին Բեռլինում երիտասարդ կատարողների փառատոնում արժանացել է պատվավոր մեդալի,
  • Վրաստանի ժողովրդական արտիստ
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ
  • Պատվո շքանշան

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

  • Аида с мотоциклом Archived 2016-03-04 at the Wayback Machine.: Интервью Тенгиза Амирэджиби // «Эксперт Украина», № 23 (120), 11 июня 2007.