Ֆրիդա Լյայդեր
Ֆրիդա Լյայդեր (ապրիլի 18, 1888[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ[4] - հունիսի 4, 1975[1][2][3][…], Բեռլին, Արևելյան Գերմանիա[4]), գերմանացի օպերային երգչուհի։
Ֆրիդա Լյայդեր գերմ.՝ Frida Leider | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Մահացել է | հունիսի 4, 1975[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա[4] |
Գերեզման | Հեերշթրասեի անտառային գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Frida Leider Վիքիպահեստում |
20-րդ դարի ամենակարևոր դրամատիկ սոպրանոներից մեկն էր։ Ամենահայտնի դերերից էին՝ Վագների Իզոլդան և Բրունհիլդան, Բեթհովենի Ֆիդելիոն, Մոցարտի Դոննա Աննան, Վերդիի Աիդան ու Լեոնորան։ Կատարել է ավելի քան 80 ձայնագրություն, հիմնականում Polydor Records-ի և HMV ընկերության հետ։
Կյանք
խմբագրելԾնվել է Բեռլինում, որտեղ էլ սովորել է երգել բանկում աշխատելիս։ Սկզբում հանդես է եկել Հալլեի, Քյոնիքսբերգի ու Ռոստոկի օպերային թատրոններում։ 1923 թվականին Համբուրգի օպերային թատրոնի հետ համագործակցությունից հետո նրան աշխատանքի է ընդունել Բեռլինի պետական օպերան՝ որպես առաջին դրամատիկ սոպրանո։ 1946 թվականին բեմից հեռանալուց հետո մնացել է այնտեղ որպես նույն օպերայի ծագող աստղերի համար նախատեսված ստուդիայի տնօրեն ու մենեջեր։
Ավելի քան 15 տարի Լյայդերը հյուրի կարգավիճակում կանոնավորապես հանդես է եկել Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, Նյու Յորքի Մոտրոպոլիտեն օպերայում, Միլանի Լա Սկալայում, Վիեննայի ու Մյունխենի պետական օպերաներում։ Բնականաբար ելույթներ է ունեցել նաև Վագների հիմնադրած Բայրոյթյան փառատոնների ժամանակ, որտեղ 1930-ական թվականների անզուգական սոպրանո-աստղն էր։ 1920-ական թվականներին Կովենտ գարդենում Ֆլորենս Օստրելին փոխարինելով կատարել է վագներյան դերերը և երկուսով միասին նրանք ձայնագրել են «Նիբելունգի մատանին» օպերայից մեծ հատվածներ HMV ընկերության հետ։
Ամուսնացել է Բեռլինի օպերային թատրոնի առաջին կոնցերտմայստեր պրոֆեսոր Ռուդոլֆ Դեմանի հետ, սակայն երեխաներ չեն ունեցել։ Մահացել է Բեռլինի իր տանը։
Այսօր երգչուհու կալվածքը տնօրինում է Բեռլինում տեղակայված Frida-Leider-Gesellschaft կայքը։
Ինքնակենսագրություն
խմբագրելՖրիդա Լյայդերի ինքնակենսագրականը՝ «Իմ դերակատարումը» անգլերեն է թարգմանվել Չառլզ Օսբորնի կողմից և տպագրվել Լոնդոնում 1966 թվականին «Կալդեր և Բոյարս» ընկերության կողմից։ Այնտեղ ներառված են 32 սև ու սպիտակ լուսանկարներ ու Հարոլդ Բուրոսի կազմած դիսկոգրաֆիան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118571281 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.berlin.de/ba-charlottenburg-wilmersdorf/ueber-den-bezirk/freiflaechen/friedhoefe/artikel.175680.php
Հետագա ընթերցանություն
- Liese, Kirsten, Wagnerian Heroines: a century of great Isoldes and Brünnhildes, English translation: Charles Scribner, Edition Karo, Berlin, 2013.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդա Լյայդեր» հոդվածին։ |