Համբուրգի օպերային թատրոն
Համբուրգի օպերային թատրոն (գերմ.՝ Hamburgische Staatsoper), Գերմանիայի հանրամատչելի ամենահին երաժշտական թատրոնը, որը գտնվում է Համբուրգ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1677 թվականին։ Համբուրգյան օպերային թատրոնի ձևավորմամբ՝ հետազոտողները կապում են գերմանական ազգային օպերային դպրոցի կազմավորումը[2]։
Համբուրգի օպերային թատրոն գերմ.՝ Hamburgische Staatsoper | |
---|---|
Տեսակ | Օպերային թատրոն |
Տնօրեն | Դատլեֆ Մեյերյոհան |
Երկիր | Գերմանիա |
Գտնվելու վայրը | Համբուրգ Միտտե[1] |
Հիմնադրման ամսաթիվ | 1677 |
Նախկին անվանումներ | Hamburgische Oper Hamburgisches Stadt-Theater |
Գեղարվեստական ղեկավար | Սիմոնա Յանգ |
Գլխավոր բալետմեյստեր | Ջոն Նոյայեր |
Ճարտարապետ | Գիրոլամա Սարտորիո |
Կայք | staatsoper-hamburg.de(գերմ.)(անգլ.) |
Hamburgische Staatsoper Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնի հիմնադրումը սկսվել է 1677 թվականից, քաղաքային ինքնակառավարության նախաձեռնությամբ։ Թատրոնը բացվել է 1678 թվականի հունվարի 2-ին։
Ի տարբերություն գերմանական այլ քաղաքային օպերային թատրոնների՝ համբուրգյան օպերային թատրոնը պալատական չէր․ սկզբնակամն շրջանում առաջին խումբը կազմված էր սիրողական երգիչներից, բացի այդ թատրոնը կախված էր ոչ թե պալատի հակումներից, այլ միջին բողոքական դասի ճաշակից և մտավորականությունից, ինչն արտացոլվել է վերջինիս խաղացանկում։ Թատրոնի գոյության առաջին տարիներին բեմադվում էին կրոնական թեմաներով ստեղծագործություններ։ Հետագայում բեմադրությունների շրջանակն ընդլայնվեց մինչև առասպելաբանական, և լեգենդար-պատմական, կենցաղային, ինչպես նաև «ըստ օրվա հրամայականի» օպերաները։
1695 թվականին թատրոնի երաժշտական ղեկավար է դարձել կոմպոզիտոր և դիդրիժոր Կուսսերը, ով ավելի վաղ բեմադրել է իր սեփական օպերաները Լյուլլիի հետ՝ գտնվելով ֆրանսիացի կոմպոզիտորի ազդեցության տակ։ Համբուրգում նա Լյուլլի ստեղծագործությունների օրինակով ներմուծել է քառյակներ, պարային բաղկացուցիչներ և առհասարակ ձգտել է դրսևորել ֆրանսիական ոճ։
Այդ շրջանում թատրոնում մնացածի հետ միասին բեմադրվում են նաև Գեորգ Ֆիլիպ Տելեմանի կոմիկական օպերաները, Հենդելի, Յոհան Մատտեզոնի ստեղծագործությունները, որն արդյունքում Կուսսերին փոխել է երաժշտական ղեկավարի պաշտոնում, այնուհետև դարձել է նաև թատրոնի տնօրեն։
1738 թվականից Համբուրգյան օպերային թատրոնը դադարեցնում է իր գոյությունը[3]։
1763 թվականին թատրոնի փայտե շենքը վերջնականապես ավերված էր։
Քաղաքային թատրոնի նոր շենքում, որը կառուցվել է 1765-1766 թվականներին, ընթանում են ոչ միայն երաժշտական, այլև դրամատիկական ներկայացումներ։
1943 թվականի մարտի 2-ին թատրոնի շենքի վրա ընկել էր ռումբ, որն ամբողջովին ավերեց թատրոնի դահլիճը։
2005 թվականին ժամանակակից թատրոնի կառույցի շինարարությունը ավարտվեց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Համբուրգի հուշարձանների ցանկ / DSH Agency
- ↑ Թամարա Լիվանովա (2000). «Օպերա։ Ռայնհարդ Քեյզեր». Մինչ 1789 թվակականի արևմտաեվրոպական երաժշտության պատմությունը. Ձեռնարկ" в 2-х тт. Т. 1. Մ.: «Երաժշտություն». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ Երաժշտական հանրագիտարան։ Գերմանական երաժշտություն (Ե. Մ. Ցարյովա, Օ. Տ. Լեոնտևա)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը (գերմ.)
- Staatsoper Hamburg Արխիվացված 2016-03-02 Wayback Machine (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համբուրգի օպերային թատրոն» հոդվածին։ |